Գազախ

From Wikipedia, the free encyclopedia

Գազախmap

Գազախ, ինչպես նաև Ղազախ (ադրբ.՝ Qazax), նախկինում՝ Կողթ, քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Գազախի շրջանի վարչական կենտրոն։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 350-390 մետր բարձրության վրա, արգավանդ դաշտավայրում[1]։ Բնակչությունը՝ 28 000 մարդ (2019)։

Thumb
Գազախ(Kasack) 1921-1923 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ կազմում
Կողթ (այլ կիրառումներ) Գազախ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Գազախ
ռուս.՝ Казах
ռուս.՝ Новая Акстафа
ռուս.՝ Казах
Thumb
Երկիր Ադրբեջան
ՀամայնքՂազախի շրջան, Ղազախի գավառ և Q121781823?
Հիմնադրված է1909 թ.
Մակերես10 կմ²
ԲԾՄ381±1 մետր
Բնակչություն28 000 մարդ (2019)
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ 3500
Thumb
Գազախ (Ադրբեջան)
Փակել

Բնակչություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1897 1769 մարդ [2]
1926 2990 մարդ [3]
1939 6590 մարդ [4]
1959 9221 մարդ [5]
1970 13 087 մարդ [6]
1979 15 585 մարդ [7]
1989 19 045 մարդ [8]
2010 20 900 մարդ
2019 28 000 մարդ
Փակել

Հայերը Գազախում

Հայերն այստեղ բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրման հենց սկզբից[1]։ Իբրև փոստային կայարան՝ Գազախը վաճառական տարրի համար նկատվել է հարմար գործատեղի. արդեն 1885 թվականին, հանձինս հիշյալ բնագավառի գործավորների, նրանց մի նշանակալի մասը հայեր էին[9]։

Նորաբնակների թվում կային և՛ քաղաքացիներ և՛ գյուղացիներ.

Ժողովուրդը մեծաւ մասամբ, Շուշուց և մօտակայ գիւղօրայքից են վերաբնակուած և պարապում են զանազան արհեստներով և վաճառականութեամբ[10]

1905 թվականին Գազախի բնակչությունը կազմել է 3380 շունչ (հիմնականում՝ թուրքեր, ապա՝ հայեր, ավելի քիչ ռուսներ)[11]։

Պատմություն

Արդեն 1883 թվականին բնակավայրին շնորհվել էր քաղաքի կարգավիճակ[12], սակայն այլ վկայության համաձայն Գազախը քաղաքի կարգավիճակ ստացել էր 1909 թվականին[13]։ Մինչ քաղաքի հիմնադրումը, գավառի վարչանիստը Դաղ-Քյասաման գյուղն էր[1]։

Սակայն սկզբնական շրջանում Գազախի զարգացման հեռանկարի նկատմամբ մամուլում թերահավատություն է արտահայտվել։ Այդպես «Արձագանք»-ը 1886 թվականին գրում է.

Մի քանի տարի է միայն, որ այս քաղաքը հիմնարկուել է և հետզհետէ վայելուչ տներ և խանութներ բազմանում են. բայց հազիւ թէ այս նոր քաղաքը կարողանայ հաստատուն ապագայ ունենալ. որովհետև ամառնային սաստիկ տաք օդն և վատառողջ ջուրը մի օր կարող են սորան ևս Ջվանշիրի գաւառի Թառթառ աւանի վիճակին հասցնել«Արձագանք», 1886, N 12, էջ 162

1880 թվականի դեկտեմբերի 11-ին Կովկասի փոխարքայի հրամանագրով Աղստև գետի աջ ափին 356 դեսյատին 490 քառ. սաժեն արքունի հողատարածք է հատկացվում քաղաքի կառուցապատման համար[14]։

Դիլիջան փոխադրվելու բնակիչների մտադրությունը կանխելու նպատակով կառավարությունը 1897 թվականին ծրագրել էր խողովակաշարերով ջուր հասցնել Գազախ[15]։ Նախագծի իրականացումը (ջուրը բնակավայր էր հասցվել 11 վերստ հեռավորությունից) համայնքի վրա նստել էր 23.000 ռուբլի[11]։

1905 թվականին ականատեսը գրել է.

Ներկայումս Գազախը բաժանված է 26 թաղամասերի, որոնք էլ բաղկացած են 276 տեղամասերից։ Դրանցից 156-ը դեռևս ավարտված չեն։ Գազախում կառույցների մեծամասնությունը քարից են, միահարկ, քաղաքային տիպի։ Առկա են ուղղափառ և հայ-գրիգորյանական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթ։ Քաղաքի կենտրոնում տեղադրված է շուկայի հրապարակը՝ շրջապատված առևտրական կրպակների շարքերով...[16]

Հայտնի է, որ 1905 թվականին ազգությամբ գերմանացի գավառապետ Առնոլդը «...որպէս նախանձախնդիր անձն քաղաքի առաջադիմութեան և լուսաւորութեան, դատարկ գետինների վաճառումով աշխատում է հարստացնել քաղաքը»[17]։

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհանրումների ժամանակ Գազախաբնակ հայերն չարաչար պատժվում են՝ կորցնելով այն ամենը, ինչ ունեին։ Թուրքերը հրդեհում են Ջաղեթյանցի, Մելիք-Իսրայելյանի, Գուլումյանի, Խաչատրյանի և այլոց տները, թալանում և ավերում եկեղեցին ու դպրոցը։ Փախչելով Թիֆլիս և մերձակա հայաբնակ գյուղեր՝ հայ բնակիչները հազիվ կարողանում են ազատել իրենց կյանքը[18]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.