From Wikipedia, the free encyclopedia
Ռուսերեն (русский язык), ['ru.skʲɪj jɪ.'zɨk] լսել , հնդեվրոպական լեզուների ընտանիքի արևելասլավոնական լեզվախմբի լեզու։
Ռուսերեն русский язык | |
---|---|
Տեսակ | կենդանի լեզու, լեզու և բնական լեզու |
Ենթադաս | արևելա-սլավոնական լեզու[1] |
Երկրներ | Ռուսաստանի Դաշնություն, Հետխորհրդային երկրներ, Իսրայել, ԱՄՆ |
Պաշտոնական կարգավիճակ | Ռուսաստան Բելառուս Ղազախստան Ղրղզստան Վիճելի տարածքներ Հարավային Օսիայի Հանրապետություն Մերձդնեստր Արցախի Հանրապետություն |
Խոսողների քանակ | 154 000 000 մարդ (2019)[2] |
Վերահսկող կազմակերպություն | ՌԱԱ Ռուսաց լեզվի ինստիտուտ |
Լեզվակիրների թիվը | մայրենի՝ 164 միլիոն, երկրորդ լեզու՝ 114 միլիոն։ Ընդհանուր՝ 300 - 350 միլիոն։ |
Ռեյտինգ | 8 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ[3] |
Գրերի համակարգ | կիրիլիցա |
IETF | ru |
ԳՕՍՏ 7.75–97 | ռուս 570 |
ISO 639-1 | ru |
ISO 639-2 | rus |
ISO 639-3 | rus |
Ռուսերենի տարածվածություն | |
Russian language Վիքիպահեստում |
Ռուսերեն խոսում է աշխարհում 278 միլիոն մարդ։ Ամենատարածված սլավոնական լեզուներից է։ Պետական լեզու է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում։ Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև մի շարք եվրոպական և ասիական երկրների երկրորդ պետական լեզուն է։
Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ ռուսերենը զբաղեցնում է չորրորդ տեղն ամենաթարգմանվող լեզուների շարքում, ինչպես նաև՝ յոթերորդ տեղը այն լեզուների շարքում, որոնցով թարգմանվում է գրքերի մեծամասնությունը[4]։ 2013 թվականին ռուսաց լեզուն համացանցի ամենահանրամատչելի լեզուների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը[5]։
Ռուսաց լեզվի հնչակարգային կառուցվածքին բնորոշ են բաղաձայն հնչույթների ճյուղավորված համակարգը (37 հնչույթներ, մեծ մասամբ երկակի իրենց հատկանիշներով՝ կոշտություն-փափկություն, խուլություն-ձայնեղություն) և նկատելիորեն նվազ բարդ, պատմականորեն պարզեցված ձայնավորների համակարգ (ընդամենը 6 հնչույթ) և նրանց և մյուսների դիրքային ձևափոխումների բազմազանությամբ հանդերձ։ Սովորաբար վանկային են համարվում ձայնավոր հնչյունները։ Շեշտադրությունը դինամիկ է կամ ուժային (բառաձևի վանկերից մեկը՝ շեշտվածը, առանձնանում է մյուսներից առավել ուժգին արտաբերմամբ), տարբեր տեղեր զբաղեցնող (ամրացված չէ բառաձևի սկզբի կամ վերջի նկատմամբ որևէ կոնկրետ վանկի), շարժական (մեկ բառի տարբեր ձևերում կարող են շեշտվող լինել տարբեր վանկեր և տարբեր ձևույթներ)[6]։
Ռուսաց լեզուն, ըստ հնչյունակազմական դասակարգման, թեքական համադրական լեզու է, այսինքն՝ բառույթների քերականական նշանակությունը փոխանցվում են միաժամանակ մի քանի քերականական նշանակություն ունեցող ածանցների օգնությամբ։ Օրինակ՝ գոյականների վերջավորությունները ցույց են տալիս բառաձևի սեռը, թիվը և հոլովը։
Ռուսաց լեզվի մասին գիտությունների համալիրը կոչվում է լեզվաբանական ռուսիստիկա, որը հանդիսանում է ավելի լայն՝ ռուսիստիկա կոչվող երկրագրական դիսցիպլինայի մաս։
20-րդ դարում ռուսերենն ընդգրկվեց, այսպես կոչված, համաշխարհային (գլոբալ) լեզուների շարքում։ Ռուսաց լեզվի տարածվածությունը աշխարհագրական և տարածքային տեսանկյունից մեծ մասամբ Ռուսական կայսրության, հետո՝ ԽՍՀՄ-ի, իսկ այժմ՝ Ռուսաստանի Դաշնության գործունեության արդյունք է, որը հանդիսանում է մակերեսով մոլորակի ամենախոշոր պետությունը։
Ռուսերենը հետևյալ պետությունների պաշտոնական լեզուն է՝ Ռուսաստան, Բելառուս (բելառուսերենի հետ միասին), մասամբ ճանաչված Հարավային Օսեթիա (օսերենի հետ միասին) և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (մոլդովերենի և ուկրաիներենի հետ միասին)։
Ռուսերենը համարվում է հետևյալ պետությունների պետական հաստատությունների պաշտոնական լեզուն (բայց ցածր կարգավիճակ ունի, քան պետական լեզուն)՝ Ղազախստան, Ղրղզստան, մասամբ՝ Աբխազիա։ Մի շարք մոլդովական, ռումինական և ուկրաինական ադմինիստրատիվ միավորների կողմից ռուսերենը ճանաչված է որպես պաշտոնական լեզուներից մեկը։
Մի շարք երկրներում և տարածաշրջաններում ռուսերենն ունի որոշ պաշտոնական գործառույթներ։ Այդպես՝ Տաջիկստանում ըստ Սահմանադրության՝ ռուսերենը համարվում է «միջազգային շփման լեզու» և պաշտոնապես կիրառվում է օրենքների ստեղծման մեջ։ Ուկրաինայում, բացի իր մարզային կարգավիճակից, ռուսերենն ունի նաև այնպիսի պաշտոնական գործառույթներ, ինչպիսիք են պետական պաշտոնական ակտերի հրապարակումը, հանդիսանում է ինֆորմատիկայի, տնտեսական և սոցիալական գործունեության հիմնական լեզուն, ինչպես նաև ինֆորմացիոն գործակալությունների լեզուն է։ Նյու-Յորք նահանգի որոշ տարածաշրջաններում պարտադիր է ընտրությունների հետ կապված փաստաթղթերի թարգմանումը ռուսերեն։ Ուզբեկստանում ռուսերենը կիրառվում է նոտարական և զագսային մարմինների կողմից[7][8]։
Ռուսերենը եղել է նաև մի շարք պատմական երկրների պաշտոնական լեզուն։
Այն հանդիսանում է նաև միջազգային մի շարք կազմակերպությունների պաշտոնական կամ աշխատանքային լեզուն, որոնց թվին են պատկանում ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, ԵվրԱզԷՍ-ը, ԱՀՔ-ն, ՀԱՊԿ-ը, ԻՍՕ-ն, ՎՈՒԱՄ-ը, ԿԽ-ը և ԿՄՄՇ-ը։
Մինչև 1991 թվականը ռուսերենը եղել է ԽՍՀՄ-ի ազգամիջյան հաղորդակցման լեզու՝ դե-ֆակտո կատարելով պետական լեզվի գործառույթները։ Շարունակում է օգտագործվել նախկին ԽՍՀՄ երկրներում, որտեղ բնակչության մեծ մասի համար այն որպես մայրենի և որպես ազգամիջյան հաղորդակցման լեզու է հանդիսանում։ Նախկին ԽՍՀՄ երկրներից Իսրայել, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ գաղթածներն իրենց բնակավայրերում թողարկվում են ռուսերեն պարբերականներ, գործում է ռադիոկայան և հեռուստատեսային ալիքներ, բացվում են ոուսալեզու դպրոցներ, որտեղ ակտիվորեն դասավանդում են ռուսերեն (օրինակ, Շեվախ-Մոֆետ)։ Իսրայելում ռուսաց լեզու սովորում են ավագ դասարաններում, որոշ միջնակարգ դպրոցներում էլ՝ որպես երկրորդ օտար լեզու[9]։ Արևելյան Եվրոպայի երկրներում մինչև 20-րդ դարի 80-ական թվականները դպրոցներում ռուսաց լեզուն հիմնական օտար լեզուն էր։
Գելլապա (անգլ.՝ Gallup, Inc.) ինստիտուտում անցկացված սոցոլոգիական ուսումնասիրության համաձայն՝ հետխորհրդային պետություններից Բելառուսի բնակչության 92 %-ը, Ուկրաինայի՝ 83 %-ը, Ղազախստանի՝ 68 %-ը և Ղրղզստանի 38 %-ը ընտրել են ռուսերենը հարցման հայտը լրացնելու համար։ Ինստիտուտը հետազոտությունների այս բաժինը կոչեց «Russinan as the Mother Tongue» (Ռուսերենը որպես մայրենի լեզու)[10]։
«Language Mounthly» ամսագրի հրապարակված տվյալներով (№3, էջ 17, 1997 թվական), ամերիկյան հետազոտող Ջ. Վեբերի հաշվարկներով, ամբողջ աշխարհում 1990-ական թվականներին ռուսներին տիրապետում էր 297 միլիոն մարդ (ինչը նրան 5-րդ տեղն էր դնում աշխարհում ըստ տարածվածության), որից 160 միլիոնը համարում էին ռուսերենը մայրենի (8-րդ տեղը աշխարհում)։ Ռուսերենը համարվում է նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը։
1999 թվականի տվյալներով աշխարհում հաշվվում էր 167 միլիոն ռուսախոս[11], ևս շուրջ 110 միլիոն մարդ տիրապետում է ռուսերենին որպես երկրորդ լեզու[12]։
Ռուսերեն են ասվել նաև առաջին բառերը տիեզերքում։ 1961 թվականի ապրիլի 12-ին ժամը 9։52 կապի ստուգման նպատակով դեպի տիեզերք թռիչքի ժամանակ Յուրի Գագարինը ասել է. «Ինքնազգացողությունս գերազանց է։ Ես ձեզ լավ եմ լսում։ Թռիչքը ընթանում է լավ»։ Այժմ ռուսաց լեզուն ոչ պաշտոնապես հանդիսանում է միջազգային շփման լեզու՝ տիեզերական կառավարվող թռիչքների ժամանակ[13][14][15][16][17]։ Միջազգային տիեզերական կայանում աշխատող բոլոր տիեզերագնացներն ուսումնասիրում են խոսակցական ռուսերեն[18]։
Համաձայն 2006 թվականին «Դեմոսկոպ» ամսագրում Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարության Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ա. Արեֆևի հրապարակած հետազոտությունների[19]՝ ռուսաց լեզուն աստիճանաբար կորցնում է իր դիրքերը ինչպես աշխարհում ընդհանրապես, այնպես էլ Ռուսաստանում մասնավորապես[20][21][22][23]։ 2012 թվականին Ա. Լ. Արեֆևը հրապարակեց նոր հետազոտություն՝ «Ռուսաց լեզուն 20-21-րդ դարերի եզրագծին», որտեղ հաստատեց Երկրի բոլոր շրջաններում ռուսերենի դիրքերի հետագա թուլացման միտումների իր տեսակետը[24]։ 2006 թվականին հեղինակը 2025 թվականի համար կանխատեսում էր ռուսախոսների կրճատում մինչև 110 միլիոն մարդ, իսկ աշխարհում՝ 152 միլիոն մարդ[21], իսկ 2012 թվականին վերանայեց իր կանխատեսումը ավելի լավատեսական գնահատականով (ընդհանուր չեզոք միտումների պահպանման դեպքում) և երկարաձգեց մինչև 2050 թվականը. 2025 թվականին հեղինակը կանխատեսել է ռուսախոսների կրճատում մինչև 152 միլիոն մարդ, իսկ մինչ 2050 թվականը՝ մինչև 130 միլիոն մարդ[24]։ Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզուն աստիճանաբար փոփոխվում է տեղական լեզուներով[25], իսկ ռուսերենի տարածվածությունը աշխարհում կրճատվում է ռուսների և Ռուսաստանի ընդհանուր բնակչության կրճատման հետ[23][26]։ Հենց Ռուսաստանում աճում է անգլերենի վարկանիշը[23], իսկ ռուսերենը կորցնում է իր ժողովրդականությունը ներգաղթածների մոտ[27]։
«Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն»-ի՝ 20-րդ դարում և 21-րդ դարի առաջին քառորդում ռուսերենի տարածվածության միտումների նորացված աղյուսակը ներկայացված է «Ռուսաց լեզուն 20-21-րդ դարերի եզրագծին» աշխատության 431 էջում[24]։
Ռուսաստանի 2010 թվականի մարդահամարի արդյունքներով «Տիրապետում ռուսաց լեզվին» բաժնում նշել են 138 միլիոն մարդ (99,4%), իսկ 2002 թվականի մարդահամարին՝ 142 միլիոն մարդ (99,2%)։ Քաղաքային բնակչության շրջանում ռուսերենով խոսում էր 101 միլիոն մարդ (99,8%), իսկ գյուղական շրջաններում՝ 37 միլիոն մարդ (98,7%)[28]։
Թարգմանությունների ռեեստրի տվյալների էլեկտրոնային շտեմանարանը՝ «Index Translationum»-ը, հաշվում է ավելի քան երկու միլիոն գրառումներ 148 երկրների 500 000 հեղինակների և 78 000 հրատարակիչների հարաբերությամբ. տվյալները վկայում են, որ ռուսերենը աշխարհում համարվում է ամենաթարգմանվող լեզուներից մեկը։ Լեզուների շարքում, որոնցով թարգմանվում են գրքերի մեծամասնությունը, ռուսերենը յոթերորդ տեղում է։ Լեզուների շարքում, որոնցից ամենահաճախ թարգմանվում են գրքեր, ռուսերենը չորրորդ տեղում է[29]։
Ռուսերենին տիրապետողների տեսակարար կշռի փոփոխությունը Երկրի ընդհանուր բնակչության թվաքանակի հետ 1900-2010 թվականներին (գնահատական)
Տարիներ | Համաշխարհային բնակչության թիվը, միլիոն մարդ | Ռուսական կայսրության, ԽՍՀՄ, ՌԴ բնակչության թիվը, միլիոն մարդ | Համաշխարհային բնակչության մեջ մասը, % | Ռուսերենին տիրապետողների թիվը, միլիոն մարդ | Համաշխարհային բնակչության մեջ մասը, % |
---|---|---|---|---|---|
1900 | 1 650 | 138,0 | 8,4 | 105 | 6,4 |
1914 | 1 782 | 182,2 | 10,2 | 140 | 7,9 |
1940 | 2 342 | 205,0 | 8,8 | 200 | 7,6 |
1980 | 4 434 | 265,0 | 6,0 | 280 | 6,3 |
1990 | 5 263 | 286,0 | 5,4 | 312 | 5,9 |
2004 | 6 400 | 146,0 | 2,3 | 278 | 4,3 |
2010 | 6 820 | 142,7 | 2,1 | 260 | 3,8 |
Ռուսաստանի եվրոպական մասի սահմաններում մինչ 15-րդ դարը ձևավորվեցին խոսվածքների մի շարք հստակ լեզվական գծերով բնորոշվող (օրինակ՝ հյուսիսի համար հատուկ էր o-յախոսությունը, պայթական [g]-ն, սեռական հոլովի ձևը՝ у жоны, зыбка-օրորոց, озимь-աշնանացան, лаять-հաչել բառերը հարավում ունեին аканье, фрикативное [γ] ձևը, у жене-սեռական ձևը, ինչպես նաև նույն իմաստով գործածվում էին люлька, зеленя, брехать բառերը) երկու մեծ խմբավորումներ՝ հյուսիսային բարբառ և հարավային բարբառ, ինչպես նաև միջանկյալ միջնադարյան ռուսական խոսվածքներ (օրինակ՝ Մոսկվայում հյուսիսի նման ընդունված էր պայթական [g]-ն և սեռական հոլովի -ы վերջավորությունը և a-յախոսությունը՝ ինչպես հարավում)։
Ուշ ձևավորված տարածքների համար (ՌԴ ասիական մաս, Մերձվոլգյան տարածաշրջան, Կովկաս) բնորոշ էր բարբառային հստակ բաժանման բացակայությունը, տարբեր շրջանների վերաբնակներից խոսք մուտք գործող ոչ մեծ արեալների բազմազանությունը, ինչպես նաև տարբեր բարբառների միախառնում արտահայտող գծերը։
Միջին ռուսական խոսվածքները (առաջին հերթին՝ մոսկովյանը) ռուսական գրական լեզվի հիմքը հանդիսացան։ Մյուս բարբառներով գեղարվեստական գրականություն և պարբերական տպագրություն չկա։
Ի սկզբանե, բարբառային տարբերությունները խիստ արտահայտված չէին և չէին խոչընդոտում փոխըմբռնմանը. հիմնականում հարթավայրերում (Արևելա-եվրոպական (Ռուսական)) բնակվող ռուսների նախնիների համար չկային շփման աշխարհագրական խոչընդոտներ։ Բանավոր խոսքի ստանդարտացմանը նպաստեց 20-րդ դարում ԶԼՄ-ների տարածումը, համատարած կրթության ներդրումը, բնակչության միջշրջանային միգրացիան։ Ավանդական խոսվածքները պահպանվում են միայն գյուղական բնակչության մոտ (ավագ սերունդ)։ Քաղաքային բնակչության միջին սերնդի, երիտասարդության բանավոր խոսքում գործնականում կան միայն բառամթերքի և արտասանության որոշ տարբերություններ, որոնք կենտրոնական հեռուստա- և ռադիոհեռարձակումների ազդեցությամբ աստիճանաբար համահարթվում են։
Ռուսաց լեզուն, ինչպես և աշխարհի մյուս խոշոր լեզուները, ունի խոսակցական տարբերակներ (պաշտոնապես չամրագրված և առայժմ նույնիսկ լեզվաբանների կողմից քիչ ումնասիրված) Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Բալթյան երկրներում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետություններում։ Հարավ-արևմտյան Եվրոպայում ուկրաինական և բելառուսական լեզուների մոտ ազգակցականությամբ պայմանավորված առկա է խոսքի ուժեղ միախառնման երևույթը և ձևավորվում են ռուս-ուկրաինական (սուրժիկ) կամ ռուս-բելառուսական (տրասյանկա) խառը տիպի լեզուները։ Իր հերթին, Կենտրոնական Ասիայի տարածքում, մասնավորապես՝ Ղրղզստանում և Ուզբեկստանում, ռուսական խոսքը բավականաչափ կոնսերվատիվ է և դեռևս ոչ վաղ անցյալում պահպանում էր 20-րդ դարի 30-ական թվականների ձևը (նույնիսկ այլ ազգի ռուսալեզու ներկայացուցիչների՝ վրացիների, ադրբեջանցիների, թաթարների, կորեացիների, հայերի խոսքում)։ Դա հաճախ բնորոշ է այն որպես ոչ մայրենի գործածող «կղզյակ»-խմբերի (տվյալ դեպքում՝ ոչ սլավոնական, թուրքալեզու) լեզվական շրջանների համար։ Ղազախստանի ռուսերեն խոսքն իր վրա կրում է ղազախերենի ազդեցությունը։ Ավելի կոնկրետ՝ փոփոխվում է քաղաքների ուղղագրությունը, մուտք են գործում ժարգոններ։ Իր լեզվաբանական առանձնահատկություններն ունի ռուս վտարանդի սփյուռքի (տարբեր սերունդների) խոսքը հեռավոր արտասահմանում։ Բավականին ինքնատիպ են Ալյասկայի ծայրահեղ մեկուսացած վերաբնակների բարբառները[30]։
Հետխորհրդային տարածքի պետությունների շարքում ակնհայտ է կառավարական օղակների ռուսերեն լեզվի առանձին տարրերի կարգավորման ձգտումը՝ նույնիսկ այդ պետությունների կողմից ռուսերենը որպես պաշտոնական լեզու ճանաչված չլինելու պարագայում (օրինակ Ուկրաինայում՝ Ռուսաստանում տիրապետող և նորմատիվ համարվող на Украине ձևի փոխարեն՝ из Украины, с Украины, в Украине ձևերն են գործածվում)։ Քանի որ նման փոփոխություններն իրականացվում են չհամաձայնեցված կերպով, իրականում դրանք ռուսաց լեզվի վրա ազդում են միայն այդ պետությունների տարածքներում։
Ռուսաց լեզուն շատ սոցիալական խմբերի և խառը լեզուների հիմքն է.
Ղազախստանում, Էստոնիայում և այլ հետխորհրդային երկրներում Խորհրդային Միության ժամանակներից նկատվում են միախառնման նշաններ. ռուսերենի ինքնաբերաբար թափանցում այլ լեզուների խոսք (ոչ փոխառություն)։ Չնորմավորված ռուսական բառաֆոնդի օրինակ է նաև ռուսերեն до свидания-ի փոխարինած էստոներեն, լատիշերեն և լիտվերեն давай ձևը։ Այդպիսի երևույթ նկատվում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների մոտ (օրինակ՝ կորեացիների և գերմանացիների), այլև քաղաքներում ապրող ղազախների խոսքում։ Առաջացած լեզվական համակարգերը չեն համարվում առանձին լեզուներ և հատուկ անուններ չունեն։
Բնորոշ առանձնահատկություններ ունի Մերձսևծովյան տարածքների ռուսաց լեզուն, հատկապես Օդեսայի ռուսերենը, որը հատուկ ուսումնասիրությունների առարկա է դարձել[31] և տեղ է գտել գեղարվեստական գրականության ֆելիետոններում (օրինակ՝ Վլաս Դորոշևիչի, Իսահակ Բաբելի, Իլֆի և Պետրովի, Օլեգ Գուբարի մոտ)։ Նրան բնորոշ է ուկրաինական բարբառների ազդեցությունը, իսկ հրեաների խոսքում՝ իդիշում, յուրահատուկ արտասահմանյան փոխառություններ, հնչյունակազմություն։
Ռուսերենի ժամանակակից անվանը զուգահեռ, գոյություն են ունեցել ևս երկու այլ անվանումներ՝ ռուսական և վելիկոռուսական։ Առաջինը ձևավորվել է Ռուսիայի՝ Ռոսիայի հունարեն անվանումից և ակտիվ գործածություն է ունեցել միայն 18-րդ դարում։ Երկրորդը ծագել է Վելիկոռուսիա տեղանունից և գործածությունից դուրս է եկել 1917 թվականից (չնայած այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են վելիկոռուսական բարբառներ, կարող են հանդիպել նաև ժամանակակից գիտական գրականության մեջ)։
Ռուսաց լեզուն պատկանում է սլավոնական լեզուների արևելյան ենթախմբին, որը մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ։
Ռուսաց լեզվի բառակազմական և քերականական գծերը վելիկոռուսական տարածքներում տարածում գտած տարբեր արևելյան բարբառների և ռուսական հիմքի վրա 9-11-րդ դարերում առաջին քրիստոնեական գրքերի ադապտացիայի արդյունքում առաջացած եկեղեցասլավոնական լեզվի երկարատև փոխներգործությունների արդյունք են («հին սլավոնական լեզու»)։
Երկար ժամանակ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակում հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձնացավ պրոտո-սլավոնական խոսվածքը, որը մ.թ.ա. 2-րդ հազարամյակում տրանսֆորմացվեց պրոտո-սլավոնական լեզվի։ Մ.թ.ա. 6-7-րդ դարերում այն բաժանվեց երեք խմբերի՝ արևելյան, արևմտյան և հարավային[32][33]։
9-րդ դարում Կյուրեղը և Մեթոդիոսը, ովքեր հետագայում դասվեցին սրբերի շարքը եկեղեցու կողմից, ստեղծեցին եկեղեցա-սլավոնական այբուբենը։ Սկզբնական շրջանում եկեղեցա-սլավոնական այբուբենը օգտագործվում էր միայն եկեղեցու ծառայողների համար քրիստոնեական ժամերգության, գրքեր թարգմանելու և գրելու համար, հետագայում այբուբենն սկսեց օգտագործվել նաև գեղարվեստական գրականության մեջ։
Արևելասլավոնական (անվանվում է նաև հին սլավոնական) լեզվի հիմքի վրա 14-15-րդ դարերում կազմավորվեցին ռուսերեն, ուկրաիներեն և բելառուսերեն լեզուները (բարբառների խմբեր)։ 16-17-րդ դարերում կազմավորվեցին հյուսիսային և հարավվելիկոռուսական բարբառները և միջանկյալ միջվելիկոռուսական խոսվածքները։
Եկեղեցասլավոնական լեզուն ի սկզբանե հանդիսանում էր (մինչ այժմ էլ հանդիսանում է) ուղղափառ ժամասացության լեզու. երկար ժամանակ այն ամբողջովին առաջատար լեզու էր գրավոր ոլորտում։
14-18-րդ դարերում Լիտվայի Մեծ իշխանության գրավոր, երկար ժամանակ նաև պաշտոնական լեզուն էր արևմտառուսական գրավոր լեզուն («рус(с)ки язык», «проста мова», «россійская бесѣда»), որը չնայած այն բանին, որ իր կազմի մեջ ուներ բելառուսական և ուկրաինական հիմք, ուժեղ ազդեցության էր ենթարկվել լեհական և եկեղեցասլավոնական (տվյալ ժամանակի եզրույթաբանությամբ՝ ռուս.՝ славенского կամ ռուս.՝ славенорос(сий)ского)[34]) լեզուներից։ Այնուամենայնիվ, «проста руска мова»-ն խոսակցական լեզու չէր, այլ գրքային, արհեստական, որին պետք էր տիրապետել այնպես, ինչպես եկեղեցասլավոնականին։[35]
Ռուսաց լեզվի պատմության մեջ հնագույն գրական հուշարձաններ են Նովգորոդյան օրենսգիրքը (11-րդ դարի առաջին քառորդ), Օստրոմիրովյան ավետարանը (1056-1057) եկեղեցասլավոնական լեզվով (համեմված հնագույն ռուսերենով) և հնագույն նովգորոդյան բարբառով գրված կեչակեղևյա (11-րդ դար) պատվոգրերը։
Առանձին ֆեոդալական Ռուսաստանի ավելի ուշ շրջանի հուշարձանների մեջ արտացոլված են մարզային խոսվածքների առանձնահատկությունները. այսպես՝ նովգորոդյան և պսկովյան հուշարձանները ֆիքսում են «ц»-յախոսությունը («ц»-ի և «ч»-ի փոխանակումը կամ դրանց համընկնումը որևէ հնչյունի մեջ), նովգորոդյան «ѣ»-ի արտասանությունը որպես «и» (ինչը հուշարձաններում արտահայտվում է որպես «ѣ»- և «и»- փոխանակում) հատուկ է այն հուշարձաններին, որոնք առաջ են եկել հարավային և միջին ռուսական խոսվածքների տարածքներում և այլն։
Հաշվի առնելով հուշարձանների վկայությունները և ստուգելով դրանք ռուսական բարբառների համեմատական ուսումնասիրություններով՝ կարող ենք վերականգնել 14-17-րդ դարերի ռուսաց լեզվի քերականական կառուցվածքի զարգացման այսպիսի կարևոր փուլեր.
Ժամանակակից ռուսաց լեզուն (ստանդարտ տարբերակ, ռուսերենում ընդունված որպես գրական լեզու) ձևավորվել է մոտավորապես 18-19-րդ դարերի սահմաններին։ 1708 թվականին տեղի ունեցավ քաղաքացիական և եկեղեցա-սլավոնական այբուբենների բաժանում։ 1755 թվականին Մ. Լոմոնոսովն ստեղծեց առաջին Ռուսական քերականությունը։ Դրան հետևող փոփոխություններից անհրաժեշտ է առանձնացնել 1918 թվականին ռուսական ուղղագրության ռեֆորմը, ինչպես նաև 1956 թվականի ոչ այնքան էական փոփոխությունները։
Ռուսաց լեզվում օգտագործվող գրությունը ռուսական այբուբենի հիման վրա է, որը ծագում է կիրիլյան այբուբենից (կիրիլիցա)։
Ռուսաց լեզվի այբուբենը ներկայիս 33 տառ պարունակող տեսքով գոյություն ունի 1918 թվականից։
А а | Б б | В в | Г г | Д д | Е е | Ё ё | Ж ж | З з | И и | Й й |
К к | Л л | М м | Н н | О о | П п | Р р | С с | Т т | У у | Ф ф |
Х х | Ц ц | Ч ч | Ш ш | Щ щ | Ъ ъ | Ы ы | Ь ь | Э э | Ю ю | Я я |
Առաջնալեզվայիններ | Չձգված առաջնալեզվայիններ | Միջնալեզվայիններ | Չձգված ետնալեզվայիններ | Ետնալեզվայիններ | |
Վերիններ | |||||
Չձգվածներ. վերիններ | |||||
Միջ.-վերիններ | |||||
Միջիններ | |||||
Միջ.-ստորիններ | |||||
Չձգված. ստորիններ | |||||
Ստորիններ |
Գրական ռուսաց լեզվի ձայնավորների համակարգը ներկայացված է եռանկյուն համակարգով (Շերբի եռանկյուն) հինգ կամ վեց ձայնավոր հնչույթներով (հնչույթները նշված են թեք փակագծերում/ /).
Ձայնավորները տարբերվում են լեզվի բարձրացման աստիճանով և շարքով (կապակցված շրթնայնացման առկայությամբ կամ բացակայությամբ).
շրթնայիններ | առաջնալեզվայիններ | քմային | քմային | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
շրթնա-շրթային | շրթնա-ատամնային | ատամնահիմքային | ետատամնահիմքային | |||||
աղմկային | պայթական | тв. | /p/ /b/ | /t/ /d/ | /k/ /g/ | |||
м. | /pʲ/ /bʲ/ | /tʲ/ /dʲ/ | /kʲ/ /gʲ/ | |||||
պայթաշփականներ | тв. | /ʦ/ [ʣ]* | ||||||
м. | /ʨ/ [ʥ]* | |||||||
շփականներ | тв. | /f/ /v/ | /s/ /z/ | /ʂ/ /ʐ/ | /x/ [ɣ]* | |||
м. | /fʲ/ /vʲ/ | /sʲ/ /zʲ/ | /ɕː/ [ʑː]* | /xʲ/ [ɣʲ]* | ||||
ձայնորդական | ռնգային | тв. | /m/ | /n/ | ||||
м. | /mʲ/ | /nʲ/ | ||||||
կողմնայիններ | тв. | /l/ | ||||||
м. | /lʲ/ | |||||||
սահուններ | м. | /j/ | ||||||
թրթռուններ | тв. | /r/ | ||||||
м. | /rʲ/ |
Թեք փակագծերում տրված են հնչույթները, քառակուսիներում՝ ալլոֆոնները։
Ռուսերենում դիտվում են վանկերի տարատեսակների մեծ բազմազանություն, ներառյալ V (а), CV (да), VC (ум), CVC (год), VCC (акт), CCV (сто), CCVC (стол), CCCV (в три), CCCVC (штрих), CCCVCC (страсть) և նույնիսկ որոշ բառերում այնպիսի հազվադեպ ձևեր, ինչպիսիք են CCVCCCC (графств) կամ CCCCVC (взгляд)։
Հնչակարգային (իմաստատարբերիչ) դեր է խաղում շեշտը (се́ло - село́), ուժեղ է չշեշտված ձայնավորների հնչյունակարգական սղումը։ Բառի հնչյունաբանական կառուցվածքից շեշտի դիրքը միանշանակ դուրս չի մղվում. բառի փոփոխության դեպքում այն շարժական է (голова́ - го́лову - голо́в)։ Ի տարբերություն եկեղեցասլավոնականի (երբ հունականի օրիանակով 14-16-րդ դարերում երկրորդ հարավսլավոնականի ազդեցությունը տարածվում էր բառերի շեշտադրումների վրա), ռուսաց լեզվում շեշտը գրավոր չի նշվում, բացառությամբ որոշ հատուկ տեքստերի (օրինակ՝ բառարանների) և դեպքերի, երբ այդ նշանի բացակայությունը կարող է առաջացնել ոչ միանշանակություն (я знаю, что́ ты читал)։
Որոշ հետազոտողներ գտնում են, որ ռուս գրական լեզվի քերականական նորմ է հանդիսանում այսպես կոչված մոսկովյան արտասանությունը[36]։
Ռուսաց լեզվում բոլոր բառերը պատկանում են լայնածավալ քերականական խմբերին՝ խոսքի մասերին։ Մեկ խոսքի մասի պատկանող բառերն ունեն՝
Բացի այդ, միևնույն խոսքի մասի բառերը կարող են ունենալ բառակազմական նմանություն և նախադասության կազմում կատարել միևնույն շարահյուսական ֆունկցիաները։ Առանձնանում են խոսքի մասերի չորս տեսակ.
Շրջապատող արտալեզվական իրականության մեջ արտահայտում են առարկաներ, հատկանիշներ, գործընթացներ և այլ երևույթներ։ Այդպիսի բառերը սովորաբար հանդիսանում են նախադասության ինքնուրույն անդամներ, կրում են բառային շեշտ և դրանով տարբերվում են սպասարկու բառերից։ Սահմանազատվում են տվյալ տեսակի հետևյալ խոսքի մասերը.
Խոսքի մաս | Քերականական իմաստ | Ձևաբանական հատկանիշներ (կայուն) |
Ձևաբանական հատկանիշներ (փոփոխվող) |
---|---|---|---|
Գոյական | Առարկա, երևույթ | Սեռ, շնչավորություն | Թիվ, հոլով |
Ածական | Առարկայի, երևույթի հատկանիշ | Սեռ, թիվ, հոլով, համեմատության աստիճան* | |
Թվական | Առարկաների թիվ | ||
Բայ | Գործողություն | ||
Մակբայ | Գործողության հատկանիշ | ||
Դերանուն** |
Միայն որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ[37]։
Պրոֆեսիոնալ լեզվաբանները դերանունը չեն դասում ինքնուրույն խոսքի մասերի շարքին, քանի որ դրանց տարբեր խմբեր ունեն տարաբնույթ ձևաբանական հատկանիշներ։ Դրա փոխարեն առաջարկում են առանձնացնել խոսքի մասերին համապատասխանող դերանունների ենթախմբեր. օրինակ՝ դերանվանական գոյականներ, դերանվանական ածականներ և այլն՝ հակադրելով դրանք ինքնուրույն խոսքի մասեր կոչվող ենթախմբին, այն է՝ ոչ դերանվանական։ Բացի այդ, ակտիվորեն քննարկվում է նաև անդեմ-ստորոգելիական բառերի (весело-ուրախ է, тепло-տաք է, жаль-ափսոս), ածական դերբայները (читающий-կարդացող, читавший) և մակբայական դերբայները (читая-կարդալով) որպես ինքնուրույն խոսքի մասեր առանձնացնելու հարցը։
Չեն անվանում իրականության երևույթները, այլ մատնանաշում են այդ երևույթների հարաբերությունները։ Դրանք նախադասության ինքնուրույն անդամներ չեն հանդիսանում, սովորաբար բառային շեշտ չեն ունենում։
Արտահայտում են խոսողի սուբյեկտիվ վերաբերմունքը խոսքի առարկային՝ կարծիք արտահայտելու նման։ Շատ լեզվագետների կարծիքով, դրանք յուրահատուկ խոսքի մաս են հանդիսանում։
Արտահայտում են (բայց չեն անվանում) խոսողի զգացմունքը։
Ռուսերենը համադրական տիպի լեզու է, նրան հատուկ է վերջավորություններով (ֆլեքսիա, թեքական մասնիկ) և նախածանցներով բառափոփոխության զարգացած համակարգը։
Անուն (գոյական, ածական, թվական և այլն) խոսքի մասերն ունեն սեռի, շնչավորության, թվի և հոլովի քերականական կարգեր։
Ռուսաց լեզվի ձևաբանությունը, պրասլավոնականի հետ համեմատած, մի քանի անգամ պարզեցված է։ Ներկայումս ռուսաց լեզուն փաստացի կորցրել է երկակի թիվը, կոչական հոլովի հին ձևը (որը կայուն կերպով պահպանվում է միայն որոշ բառերում, օրինակ՝ боже, господи)։ Մյուս կողմից, ժամանակակաից խոսակցական լեզվում երբեմն նկատվում է նոր (հնարավոր է ֆրանսերենից փոխառնված), հազվադեպ գործածվող 1-ին հոլովման, հազվադեպ նաև՝ հոգնակիով 2-րդ հոլովման-а-ով (ребят!) որոշ շնչավոր գոյականների կոչական հոլովաձև, որը կազմավորվում է հատուկ անունների (և որոշ հասարակ անունների) ուղղական հոլովաձևերի -а կամ -я վերջավորությունների կրճատմամբ։ Այս ձևը համընկնում է հոգնակի թվի սեռական հոլովաձևի հետ։
Բայի ձևերի համակարգում անհետացել են անցյալ վաղակատարը, անցյալ կատարյալն ու ապառնի դերբայը (հին ռուսական տեքսերում տեղ գտած անցյալ անկատարը մի խումբ հետազոտողների կարծիքով, կենդանի արևելասլավոնական խոսքում բացակայում էր), բայց զարգացել է կատարյալ և ոչ կատարյալ կերպերի քերականական հակադրությունը։ Համեմատաբար ծագումով նոր են հանդիսանում ոչ կատարյալ բայերի ապառնի ժամանակի վերլուծական կառուցվածք ունեցող ձևերը, որոնք կազմված են օժանդակ быть (լինել) բայի և հիմնական բայի անորոշ դերբայի (ինֆինիտիվ) օգնությամբ (буду петь). հազվադեպ այս կառուցվածքներում գործածվում է լեզվից աստիճանաբար դուրս մղվող стать-բայը (стану петь)։ Վերլուծական են հանդիսանում նաև ստորադասական եղանակի ձևերը՝ կազմավորված հիմնական բայի անցյալ ժամանակաձևերի և бы մասնիկի օգնությամբ։ Հավանաբար այս բայերն առաջացել են ընդհանուր սլավոնական վաղակատար անցյալից։
Նախադասության մեջ գործածվող շարահյուսական միավոր։ Հատկանիշներն են՝
Սովորաբար բառակապակցություն են անվանում երկու կամ ավելի լիիմաստ բառերի ստորադասական միցությունը, որոնցից մեկը գլխավոր է, մյուսը՝ կախյալ։ Բառակապակցության կառուցումը կախված է նրանից, թե ինչ խոսքի մասեր են նրանում միացված. այն ձևավորվում է կապակցման տարբեր ձևերով (համաձայնություն, խնդրառություն, հարադրություն)։
Բառակապակցությունը, գլխավոր բառի ձևից կախված, կարող է մտնել այլ բարդ բառակապակցության կամ համադասական շարքի մեջ. օր՝ Само место обязывало к тишине и благочинию и располагало к тихим, серьёзным мыслям (Чехов)՝ Հենց տեղը պարտադրում էր լռության ու բարեպատշաճության և տրամադրում հանգիստ, լուրջ մտքերի (Չեխով)։
Բառակապակցության գլխավոր և կախյալ բառերի միջև երևան են գալիս որոշակի հարաբերություններ, որոնք ցույց են տալիս նախադասության անդամի (կախյալ բառի) իմաստը՝ որոշիչներ, խնդիրներ, պարագաներ։ Բառակապակցությունների տեսակները որոշվում են ըստ գլխավոր անդամի խոսքիմասային պատկանելիության։
Ունի մեկ քերականական հիմք (ենթակա + ստորոգյալ), կամ մեկ գլխավոր անդամ։
Ունի երկու կամ ավել քերականական հիմքեր։ Նրա կառուցվածքի մեջ մտնող պարզ նախադասությունները կազմավորում են իմաստային, քերականական և հնչերանգային միասնություն։ Կապակցող միջոցներ են հանդիսանում հնչերանգը, կապերը, կապական կամ ցուցական բառերը։ Նրանք ոչ միայն բարդ նախադասության բաղադրիչների կապակցման միջոցներ են, այլև ունեն քերականական նշանակություն. ցույց են տալիս պարզ նախադասությունների (բաղադրիչների) միջև հարաբերությունները։ Օրինակ՝ Утро, когда начинается этот рассказ, наступило пасмурное, но тёплое (Паустовский) (Առավոտը, երբ սկսվում է այս պատմությունը, մռայլ էր, սակայն տաք)՝ կապակցման միջոց է հանդիսանում когда (երբ) կապը, այն ունի ժամանակի ընդհանուր նշանակություն, իսկ միաժամանակության նշանակությունը արտահայտվում է բայի կերպի և ժամանակային ձևերով։
Բարդ նախադասություն՝ ոչ համազոր բաղադրիչներով։ Արտահայտվում է ստորադասական կապերով կամ կապական բառերով, որոնք գտնվում են ստորադասական նախադասության կազմում։ Ստորադասական նախադասությունը գլխավորի հետ կապակցվում է երկու եղանակով.
За избой далеко расстилалась ровная, серая от лунного света с т е п ь, куда и уносилась взмыленная тройка (Толстой).
Տնակի հետևում փռված էր հարթավայրը, լուսնի լույսից մոխրագույն տափաստանը, որտեղ և սլանում էր քրտնաթաթախ եռաձի կառքը (Տոլստոյ)։
Лодка была на середине, когда её заметили с того берега (Короленко) - ср.։ Когда лодка была на середине, её заметили с того берега.
Նավակը կենտրոնում էր, երբ այն նկատեցին մյուս ափից (Կորոլենկո)՝ համեմատ.՝ Երբ նավակը կենտրոնում էր, այն նկատեցին մյուս ափից։
Զարգացած թեքամասնիկների համակարգով հանդերձ ռուսաց լեզվում բառերի շարադասությունը սահմանված չէ և կարող է էականորեն փոփոխվել։
Կետադրությունը կատարվում է գործածվող կետադրական նշաններով։ Դրանք են վերջակետը, ռուս՝ точка (.), բազմակետը, ռուս.՝ многоточие (…), երկու կետը, ռուս.՝ двоеточие (։), ստորակետը, ռուս.՝ запятая (,), կետ-ստորակետը, ռուս.՝ точка с запятой (;), բացականչական, ռուս.՝ восклицательный (!) և հարցական, ռուս.՝ вопросительный (?) նշանները, գծիկը, ռուս.՝ тире (-), չակերտները. ռուս.՝ кавычки (""), փակագծեր, ռուս.՝ скобки ().
Ռուսաց լեզվի բառաֆոնդը ծագման տեսակետից ներառում է հետևյալ բառային շերտերը՝ ընդհանուր հնդեվրոպական, ընդհանուր սլավոնական, արևելասլավոնական և բուն ռուսական, ինչպես նաև փոխառություններ, որոնց մեջ յուրահատուկ տեղ են զբաղեցնում տարբեր տեսակետներով բառապաշարի 10%-ից մինչև կեսը կազմող եկեղեցասլավոնիզմները[38]։ Դա թույլ է տալիս երբեմն խոսել ռուսաց լեզվի «երկկազմության»[39] և ոճական «երկշերտության» մասին[40]։
Ժամանակակից ռուսաց լեզվում գոյություն ունեն բազմաթիվ բառային փոխառություններ եկեղեցասլավոնականից (դրանց շարքին են դասվում, օրինակ, այնպիսի գործածական բառեր, ինչպիսիք են вещь-իր, время-ժամանակ, воздух-օդ, восторг-հիացմունք, глагол-բայ, единый-միասնական, изъять-դուրս բերել, награда-պարգև, облако-ամպ, общий-ընդհանուր, ответ-պատասխան, победа-հաղթանակ, работа-աշխատանք, совет-խորհուրդ, сочинить-հորինել, тщетный-մանրակրկիտ, чрезмерный-շատ մեծ և բազմաթիվ այլ բառեր), որոնց մի մասը համագոյակցում է իրենց նշանակությամբ կամ ոճաբանորեն տարբերվող եկեղեցասլավոնականից ռուսական նույնանիշ բառերի հետ. համեմատենք՝ (եկեղեցասլավոնականը գրվում է սկզբից,) власть/волость (տիրապետություն), влачить/волочить (քարշ տալ), глава/голова (գլուխ), гражданин/горожанин (քաղաքացի), млечный/молочный (կաթնային), мрак/морок (խավար), одежда/одёжа (հագուստ), равный/ровный (հավասար), рождать/рожать (ծնել), собор/сбор (ժողովում), страж/сторож (պահակ) և այլն։ Եկեղեցասլավոնականից գրական լեզվում փոխառվել են նաև առանձին մորֆեմներ (օրինակ՝ բառային նախածանցներ из-, низ-, пред- և со-) և նույնիսկ առանձին քերականական ձևեր, օրինակ՝ բայական դարձվածներ (համեմատ.՝ ծագումով եկեղեցասլավոնական текущий (ընթացիկ) կամ горящий (այրվող) ածական դերբայները իրենց համապատասխանող բուն ռուսերեն, ժամանակակից լեզվում որպես կայուն հատկանիշ ունեցող ածականներ պահպանված текучий (հոսող) և горячий (տաք) ձևերի հետ), կամ трепещет բայի նման ձև ունեցող բայերը (ռուսերեն ձևերին ոչ հատուկ հնչյունների т/щ հերթագայությամբ, համեմատ.՝ բուն ռուսերեն են хохочет (քրքջում է) կամ лепечет (կարկաչում է)։
Ժամանակակից ռուսաց լեզվի բառապաշարի մեծ ազդեցություն են ունեցել այն լեզուները, որոնց հետ ռուսերենը (ավել վաղ նաև՝ հին ռուսերեն և պրասլավոնական բարբառները) տևական ժամանակ սերտ հարաբերություններ է ունեցել։ Փոխառությունների հնագույն շերտը արևելագերմանական («գոթական») ծագում ունեն (դրանցից են блюдо-ափսե, буква-տառ, верблюд-ուղտ, гораздо-առավել, изба-տնակ, князь-իշխան, котёл-կաթսա, крест-խաչ, купить-գնել, осёл-ավանակ, плуг-գութան, стекло-ապակի, хлеб-հաց, хлев-փարախ, холм-բլուր, худож[ник]-նկարիչ, церковь-եկեղեցի, шлем-սաղավարտ և այլ բառեր), նաև փոքրաթիվ, սակայն կարևոր բառեր փոխառնված են հնագույն իրանական լեզուներից («սկիֆյան բառապաշար»). օրինակ՝ рай-դրախտ, собака-շուն, топор-կացին, бог-աստված։ Սակայն պետք է հաշվի առնել՝ ոչ բոլոր գերմանական և իրանական ստուգաբանություններն են անվիճելի. օրինակ՝ «верблюд» (ուղտ) բառը պատմաբան Բորիս Ռիբակովի վարկածով բուն սլավոնական բառ է, որը նշանակում է «շատ քայլող», «շատ թափառող», իսկ «бог» (աստված) բառը ըստ Մաքս Ֆեսմերի հնդեվրոպական ծագմամբ բառ է, որ ազգակից է այլ հին-հնդկական «bhagas»-ին և հին-պարսկական «baga»։ Գերմանական (հիմնականում սկանդինավյան) ծագում ունեն որոշ ռուսական անձնանուններ. օրինակ՝ Глеб, Игорь, Олег, Ольга։ Ժամանակային մյուս շերտը կազմում են հունական (ад (դժոխք), грамота (պատվոգիր), дьяк (ատենապիր), игумен (վանահայր), икона (սրբապատկեր), катавасия (համերգություն), каторга (տաժանավայր), корабль (նավ), кровать (մահճակալ), кукла (տիկնիկ), магнит (մագնիս), огурец (վարունգ), палата (ատյան), парус (առագաստ), поп (քահանա), саван (ծածկոց), свёкла (ճակնդեղ), скамья (նստարան), тетрадь (տետր), уксус (քացախ), фонарь (լապտեր) և այլն) և թուրքական (алмаз (ադամանդ), аркан (օղաթոկ), башка (գլուխ), башмак (մաշիկ), бирюк (մենագայլ), деньга (դրամ), изюм (չամիչ), кабан (վարազ), казна (գանձարան), кайма (երիզ), кандалы (ձեռնաշղթաներ), капкан (թակարդ), караул (պահակություն), кафтан (կաֆտան), ковёр (գորգ), колбаса (երշիկ), колчан (կապարճ), крокодил (կոկորդիլոս), лошадь (ձի), очаг (օջախ), сарай (սարայ), сундук (սունդուկ), товар (ապրանք), туман (մառախուղ), тюрьма (բանտ), шалаш (քողտիկ), шатёр (վրան), штаны (տաբատ), ямщик (կառապան), ярлык (պիտակ) և այլն. այս բառերի մի մասը իրենց հերթին ունեն պարսկական կամ արաբական արմատներ) ծագում ունեցող բառերը։ Պետք է նկատի ունենալ, որ ռուսական մկրտության անձնանունների ճնշող մեծամասնությունը նույնպես փոխառնված են հունարենից (դրացից են՝ Александр, Алексей, Анатолий, Андрей, Аркадий, Василий, Влас, Георгий, Денис, Дмитрий, Евгений, Кирилл, Кузьма, Леонид, Лука, Макар, Никита, Николай, Пётр, Степан, Тимофей, Фёдор, Филипп; Анастасия, Варвара, Галина, Екатерина, Елена, Зоя, Ирина, Ксения, Пелагея, Прасковья, Софья, Татьяна և այլն. հունարենի միջոցով ռուսաց լեզու են մտել այնպիսի տարածված քրիստոնեական հնագույն հրեական ծագմամբ անուններ ինչպիսիք են Вениамин, Даниил, Иван, Илья, Матвей, Михаил, Наум, Осип, Семён, Яков; Анна, Елизавета, Мария, Марфа և այլն).
16-17-րդ դարերում փոխառությունների հիմնական աղբյուրը լեհականն էր, որի միջոցով ռուսաց լեզու են թափանցում ինչպես մեծ թվով լատինական, ռոմանական և գերմանական բառեր (օրինակ՝ абстракция-վերացականություն, алгебра-հանրահաշիվ, автор-հեղինակ, аптека (դեղատուն), Африка (Աֆրիկա), винт (պտուտակ), гвалт (աղմուկ), гитара (կիթառ), гонор (պատիվ), казарма (զորանոց), клавиши (ստեղներ), кофта (կոֆտա), кухня (խոհանոց), малевать (ներկել), маляр (ներկարար), музыка (երաժշտություն), муштровать (խստակրթել), панцирь (պատյան), Париж (Փարիզ), потрафить (գոհացնել), почта (փոստ), приватный (անձնական), пудра (դիմափոշի), пунцовый (վառ կարմիր), регулярно (կանոնավորապես), рейтузы (գործած վարտիք), рота (վաշտ), рынок (շուկա), рыцарь (ասպետ), сталь (պողպատ), столяр (հյուսն), танец (պար), тарелка (ափսե), фабрика (գործարան), фальшивый (կեղծ), фиалка (մանուշակ), фиолетовый (մանուշակագույն), фортель (ճարպիկ խաղ), цель (նպատակ), цех (արտադրամաս), цифра (թիվ), школа (դպրոց), шлифовать (հղկել), шпага (սուսեր), штука (հատիկ), штык (սվին), шулер (խաբեբա), юбка (կիսաշրջազգեստ), ярмарка (տոնավաճառ) և բազմաթիվ այլ բառեր), ինչպես նաև որոշ թվով բուն լեհերեն (банка (ապակե տարա), бутылка (շիշ), быдло (աշխատող անասուն), вензель (անվանագիր), граница (սահման), дозволить (թույլատրել), доконать (հոգին հանել), доскональный (մանրամասն), если (եթե), забияка (կռվարար), завзятый (մոլի), запальчивый (կրակոտ), заядлый (երդվյալ), клянчить (մուրալ), кролик (ճագար), куртка (կուրտկա), легавый (որսկան), мещанин (քաղքենի), отвага (քաջություն), отчизна (հայրենիք), палка (փայտ), паршивый (անպետք), повидло (պովիդլո), подначить (դրդել), поединок (մենամարտ), позволить (թույլատրել), поручик (պորուչիկ), предместье (արվարձան), причина (պատճառ), пуля (փամփուշտ), пушка (թնդանոթ (վիճելի), смертельный (մահացու), столица (մայրաքաղաք), сума (տոպրակ), фигляр (աճպարար), хлопец (տղա), шарить (պրպտել), шкодливый (վնասարար), шпаргалка (հուշաթղթիկ) և այլն)։
Նոր փուլում (18-րդ դարից) փոխառություններ են կատարվում հիմնականում նիդերլանդերենից (абрикос (ծիրան), адмирал (ծովակալ), апельсин (նարինջ), боцман (բոցման), брюки (տաբատ), дрейф (նավախոտորում), зонтик (հովանոց), зюйд (հարավ), кабель (մալուխ), каюта (նավախուց), койка (մահճակալ), кофе (սուրճ), матрос (նավաստի), парик (կեղծամ), пемза (չեչքար), рейс (ուղերթ), руль (ղեկ), рупор (խոսափող), трюм (նավամբար), фарватер (նավարկուղի), флейта (ֆլեյտա), шлюз (ջրարգելակ), яхта (առագաստանավ)), գերմաներենից (абзац (տողագլուխ), айсберг (սառցասար), бинт (բինտ), биржа (բորսա), галстук (փողկապ), генерал (գեներալ), граф (կոմս), егерь (որսորդ), зал (սրահ), картофель (կարտոֆիլ), квартира (բնակարան), кино (կինո), клякса (թանաքաբիծ), курорт (բուժավայր), кучер (կառապան), лейтенант (լեյտենանտ), мастер (վարպետ), мундир (համազգեստ), мундштук (ծխափող), офицер (սպա), плац (հրապարակ), рубанок (ռանդա), слесарь (փականագործ), траур (սուգ), фейерверк (հրավառություն), фельдшер (բուժակ), цейтнот (ցեյտնոտ), цемент (ցեմենտ), шахта (հանքահոր), шина (անվադող), ширма (ծածկույթ), шлагбаум (ուղեփակոց), шлейф (տափան), штаб (ղեկավար օրգան), штат (նահանգ), эрзац (փոխնյութ) և բազմաթիվ այլ բառեր) և ֆրանսերենից (абажур (լուսամփոփ), авангард (առաջավոր մաս), аванс (կանխավճար), альбом (ալբոմ), актёр (դերասան), барьер (պատնեշ), бульвар (փողոց), буржуазия (բուրժուազիա), бюро (ղեկավար մարմին), вуаль (քող), гараж (ավտոտնակ), дебют (առաջնելույթ), дирижёр (խմբավար), досье (գործ), душ (ցնցուղ), жалюзи (շերտավարագույր), журнал (ամսագիր), канва (հենք), каприз (կամակորություն), киоск (կրպակ), кошмар (մղձավանջ), кураж (սրտապնդություն), магазин (խանութ,) машина (մեքենա), меню (ճաշացանկ), негр (նեգր), павильон (տաղավար), парашют (անկարգել), парк (զբոսայգի), пароль (ծածկագիր), партер (պարտեր), перрон (կառամատույց), платформа (հիմնահարթակ), пляж (լողափ), район (շրջան), резина (ռեզին), рельеф (մակերևութապատկեր), ремонт (նորոգում), ресторан (ռեստորան), риск (համարձակություն), роль (դեր), рояль (դաշնամուր), сезон (եղանակ), суп (ապուր), тираж (տպաքանակ), тротуар (մայթ), трюк (հնարք), фасон (ձև), ферма (ագարակ), фея (փերի), финансы (ֆինանսներ), фойе (ճեմասրահ), шанс (շանս), шарм (հրապույր), шинель (շինել), шоссе (ուղի), шофёр (վարորդ) և բազմաթիվ այլ բառեր)։ Ներկայումս ամենահզոր փոխառությունների աղբյուր է հանդիսանում անգլերենը, որից որոշ փոխառություններ վերաբերում են արդեն XIX-ից XX դարի առաջին կեսին (ավելի վաղ փոխառվել են аврал (միահամուռ աշխատանք), бар (խորտկարան), бойкот (բոյկոտ), вокзал (կայարան), клуб (ակումբ), ковбой (կովբոյ), коктейль (կոկտեյլ), митинг (ցույց), рельсы (երկաթգծեր), ром (ռոմ), сквер (զբոսապուրակ), спорт (սպորտ), старт (մեկնարկ), танк (հրասայլ), теннис (թենիս), трусы (վարտիք), фешенебельный (պերճաշուքություն), фильм (ֆիլմ), финиш (եզրագիծ), фольклор (ժող. բանահյուսություն), футбол (ֆուտբոլ), хулиган (վատաբարո), шорты (շորտ), առավել նորերը՝ - бизнес (բիզնես), бизнесмен (գործարար), брифинг (ճեպազրույց), демпинг (ցածրագին վաճառք), дефолт (չկատարված պարտավորություններ), джинсы (ջինս), дизайн (ձևավորում), диспетчер (երթակարգավար), клиринг (անկանխիկ հաշվարկ), комбайн (կոմբայն), контейнер (բեռնարկղ), компьютер (համակարգիչ), контент (ինֆորմացիայի ամբողջություն), лизинг (վարձակալում), маркетинг (շուկայագիտություն), рейтинг (վարկանիշ), тренд (միտում), уик-энд (ուիք-էնդ), файл (ֆայլ), холдинг (հոլդինգ) և շատ այլ բառեր))։
Որոշ անգլերեն բառեր փոխառության եղանակով ռուսերեն են մուտք գործել կրկնակի. օրինակ՝ հին ленч և նոր ланч։ Նորագույն անգլերեն փոխառությունները հաճախ են դուրս մղում եվրոպական մյուս լեզուներից առավել վաղ կատարված փոխառությունները. օրինակ՝ նոր անգլերեն франчайзинг-ը՝ նախկինից ֆրանսերեն франшиза-ին, նոր անգլերեն боулинг-ը գերմաներեն նույն նշանակությամբ кегельбан բառին, նոր անգլերեն брокер բառը՝ նախկինից գերմաներեն маклер-ին, նոր անգլերեն офис-ը՝ նախկին գերմաներենից контора-ին, նոր անգլերենից слоган-ը՝ նախկին գերմաներեն лозунг-ին, նոր անգլերեն лобстер-ը՝ նախկինից ֆրանսերեն омар-ին, նոր անգլերեն хит-ը՝ նախկինում գերմաներենից փոխառված шлягер-ին, նոր անգլերեն прайс-лист-ը՝ նախկինում փոխառված գերմաներեն прейскурант-ին, նոր անգլերեն скутер-ը՝ նախկինում փոխառված գերմաներեն мотороллер-ին և այլն։
Մյուս եվրոպական լեզուներից փոխառությունները էականորեն քիչ են, բայց բառաֆոնդի որոշ շրջաններում դրանց դերը բավականաչափ կարևոր են։ Օրինակ՝ մի շարք զինվորական տերմիններ փոխառված են հունգարերենից (гайдук, гусар, сабля), մեծ թվով երաժշտական տերմիններ, ինչպես նաև ֆինանսական, խոհարարական և այլ տերմինների մեծ մասը՝ իտալերենից (երբեմն ֆրանսերենի կամ գերմաներենի միջոցով). авизо, ария, банк, браво, виолончель, казино, либретто, макароны, малярия, опера, паста, паяц, пианино, сальдо, сальто, скерцо, сольфеджио, соната, сопрано, фирма և այլն։
Իրենց հերթին քիչ չեն ռուսերենից հնագույն փոխառություններ ֆիննա-ուգորյան լեզուներում (օրինակ՝ ֆիներեն և կորելերեն, մորդովերեն, մարիերեն և այլն)։ Ռուսերեն մի շարք բառեր (այդ թվում՝ ծագումով փոխառություններ) դարձել են միջազգային, որոնք ռուերենից փոխառել են աշխարհի բազմաթիվ լեզուներ (гласность, дача, мамонт, матрёшка, перестройка, самовар, спутник, степь, царь, тройка).
Հաշվելու մեթոդոլոգիայի հստակեցման բարդությունը թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե քանի բառ կա ռուսաց լեզվում։ Տվյալ հարցը, վերջին տարիներին ակադեմիական գիտությունների շրջանակներից դուրս գալով, հասարակական-քաղաքական ոլորտում դարձել է մշտական քննարկումների առարկա։ Մասնագետների մեծամասնության կարծիքով ռուսաց լեզվի բառային հարստությունը դուրս է Մեծ ակադեմիական բառարանի(«Большой академический словарь») շրջանակներից[41]։
2004 թվականից հրատարակվող Ռուսաց լեզվի նոր ակադեմիական բառարանը («Большой академический словарь русского языка»[42]՝ նախատեսված է 33 հատոր, որոնցից 22-ն արդեն լույս են տեսել), նախահաստատված է 150 000 բառ ծավալով, սակայն, ինչպես ենթադրվում է, այդ քանակը զգալիորեն կավելանա։ Դրա հետ միասին, նոր բառարանի բառացանկը չի լինելու վերջին ժամանակի նույնիսկ գրական լեզվի բառույթների թվային կազմի սպառիչ արտացոլանքը, քանի որ համաձայն ռուսական բառարանագրության ավանդույթի, ակադեմիական բառարաններ ներառվում են միայն կայունացած կազմավորումները. բազմաթիվ բարդ բառեր ինքնուրույն բառահոդվածներով չեն ներկայացվի, հաշվից դուրս կմնան մակբայների առանձին խմբեր, չեն արձանագրվի առանձին մասնագիտական բառեր։ Ժարգոնային և բարբառային բառապաշարը նույնպես մեծ մասամբ չի մտնելու բառարան[43]։
19-րդ դարի կեսերին Վլադիմիր Դալի կողմից ստեղծված բացատրական բառարանը («Толковый словарь живого великорусского языка») ներառում է մոտավորապես 200 000 բառ։ Ընդ որում, մի կողմից դրանց մեծ մասը բարբառային բառեր են, որոնք արդեն ժամանակակից խոսքում չեն գործածվում, մյուս կողմից՝ Դալը խուսափել էր իր բառաշարքում փոխառություններից։ Բացի այդ, անցած մեկ և կես հարյուրամյակի ընթացքում ռուսաց լեզվի կողմից փոխառվել են հսկայական քանակի նոր բառեր։
Ռուսաց լեզվի ոչ մեծ ուղղագրական բառարաններից Լոպատինայի և Իվանովայի խմբագրությամբ «Русский орфографический словарь»-ը բաղկացած է 200 000 բառերից[44]։
Այսպիսով, ≈ 200 000 բառ, ըստ երևույթին, իրենից ներկայացնում է այն նվազագույնը, որից կարելի է սկսել ռուսաց լեզվում բառերի թվաքանակի գնահատականը։ Որոշ լեզվաբաններ նշում են 500 000-ի և նույնիսկ՝ 600 000-ի մասին[45]։
Ռուսաց լեզվում մարդկանց անվանելու համար գործածվում է եռա- կամ երկանդամ բանաձև (կախված կոնկրետ հանգամանքներից).
Ոչ ձևական շփումների ժամանակ և ընտանիքում հաճախ նույնպես գործածվում է անձնանունը՝ առանց լրացումների կամ կրճատ անուն (հիպոկրիստիկա)։
Միայն հայրանունով դիմելը ևս խոսակցական ձև է։ Ընդ որում այն հաճախ կրճատվում է, երբեմն զգալիորեն. Анатольевич - Анатолич (Անատոլևիչ-Անատոլիչ)[46], Александрович - Саныч (Ալեքսանդրովիչ-Սանիչ)։
Ռուսաց լեզվի թեմային, սկսած XVII դարից, անդրադարձել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Լավրենտի Զիզանին, Մելետին, Նիկոլայ Կուրգանովը, Վասիլի Ադոդուրովը, Անտոն Բարսովը և մյուսները, բայց, իրականում, ռուսաց լեզվի ուսումնասիրության համակարգային գիտական մոտեցումը հայտնաբերվել է միայն XVIII դարի կեսերին Միխայիլ Լոմոնոսովի աշխատանքներում, ով համարվում է ռուս լեզվաբանության հիմնադիրը։ Լոմոնոսովը դարձավ ռուսաց լեզվի առաջին գիտական նկարագրության՝ «Ռուսական քերականության» (1755) հեղինակը և երեք ոճերի տեսության ստեղծողը («Ներածություն ռուսերեն լեզվով եկեղեցական գրքերի օգտակարության մասին», 1758)։ Այդ աշխատությունները հիմք դրեցին ռուս գրական լեզվի միասնական նորմերի հետագա ձևավորմանը։ Մ. Լոմոնոսովի ազդեցությունը արտացոլված է ռուս բառարանագրության կայացման մեջ, նրա տեսությունը և պրակտիկան դարձան ռուսաց լեզվի առաջին բառարանի՝ «Ռուսական ակադեմիայի բառարան» ուղենիշը (1789-1794)[47]։
XIX դարի առաջին կեսին ռուսաց լեզվի ուսումնասիրությամբ զբաղվել են այնպիսի հետազոտողներ, ինչպիսիք են Ալեքսանդր Վոստոկովը, Իվան Կալայդովիչը, Նիկոլայ Գրեչը, Գերասիմ Պավսկին, Իվան Դավիդովը, Կոնստանտին Ակսակովը, Նիկոլայ Նեկրասովը, և ուրիշներ։ Ռուս լեզվաբանության պատմության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ալեքսանդր Վոստոկովի աշխատանքները, նվիրված հին սլավոնական հուշարձանների ուսումնասիրմանը, ռուսաց և այլ սլավոնական լեզուների քերականությանը։ Ռուսաց լեզվի XIX դարի առավել խոշոր հետազոտողներից մեկն էր նաև Իզմայիլ Սրեզնևսկին։ Նրա գիտական գործունեության հիմնական ոլորտը եղել է ռուսաց լեզվի պատմությունը (Մտքեր ռուսաց լեզվի պատմության մասին, 1849), այդ թվում և հին սլավոնական և ռուսական գրի հուշարձանների հետազոտությունները։ Սրեզնևսկին համարվում է «Հին ռուսերեն լեզվի բառարանի նյութերի» հեղինակը (3 հատորով, 1893-1903)։ Բացի այդ, Վոստոկովի հետ միասին նա կանգնած էր ռուսական բարբառագիտության զարգացման գործում, շնորհիվ այս գիտնականների ջանքերի 1852 թվականին հրատարակվեց «Ռուսերեն մեծ բառարանի փորձը»[48]։
Ռուսաց լեզվի ուսումնասիրությանը XIX դարի երկրորդ կեսին նշանակալի ներդրումներով նպաստել են Ֆեոդոր Բուսլաևը («Ռուսաց լեզվի պատմական քերականության փորձը»՝ առաջին ռուսական պատմական քերականության հեղինակը, 1858), Վլադիմիր Դալը («Ռուս մեծ բացատրական բառարանի» հեղինակ, 4 հատորով, 1863-1866), ռուս-ուկրաինացի լեզվաբան, Ալեքսանդր Պոտեբնյայի Խարկովի լեզվաբանական դպրոցի հիմնադիր («Ռուսական քերականության գրառումներից աշխատանքի» հեղինակ, 4 հատորով, 1874-1941) և Յակով Գրոտը, սկսելով ռուս գրական լեզվի նորմատիվ ակադեմիական բառարանի հրատարակությունը և կարգավորելով ռուսական ուղղագրությունը, նրա կանոնները (Ռուսական ուղղագրություն, 1885), դարձել է օրինակելի մինչև 1917-1918 թթ. ուղղագրական բարեփոխումները։
Ռուսաց լեզվի ուսուցումը արտասահմանում XIX—XX դարերում կապված է այնպիսի անունների հետ, ինչպես Ֆ. Ֆ. Ֆորտունատովը (համեմատական-պատմական լեզվաբանության խոշորագույն ներկայացուցիչ, ով ղեկավարել է մոսկովյան լեզվաբանական դպրոցը), Ա. Շախմատովը (ժամանակակից ռուս լեզվաբանության այնպիսի ուղղությունների հիմնադիր, ինչպես ժամանակակից գրական լեզվի ուսումնասիրությունը, ռուսական բառարանագիտությունը, լեզվական տեքստաբանությունը և այլն), Ա. Ի. Սոբոլևսկին ( հին ռուսական գրականության, պատմության, ռուսաց լեզվի և բարբառի խոշորագույն հետազոտող), Ի. Ա. Բոդուեն դե Կուրտենեն (Կազանի լեզվաբանական դպրոցի հիմնադիր, ավելի ուշ՝ Պետերբուրգի լեզվաբանական դպրոցի հիմնադիր)։ Ֆ. Ֆ. Ֆորտունատովի գաղափարները զարգացրել են նրա աշակերտներ՝ Մ. Ն. Պետերսոնը, Ն. Ն. Դուրնովոն, Ա. Մ. Պեշկովսկին, Դ. Ն. Ուշակովը և այլն։
1920-1930‑ական թվականներին Թուրքիայում հայտնվում է ռուսաց լեզվի տարբեր ոլորտներում լեզվաբանության մեծ թվով ուսումնասիրման աշխատանքներ, զարգանում են նոր ուղղություններ ռուս լեզվաբանության մեջ։ Բարբառաբանության ոլորտում նշանակալից են Եվֆիմի Կարսի, Աֆանասի Սելիշչևի, Պավել Չերնիխի աշխատանքները, քերականական կառուցվածքի բնագավառում՝ Սերգեյ Օբնորսկու, Ա. Մ. Պեշկովսկու, Ն. Ն. Դուրնովի, Մ. Ն. Պետերսոնի աշխատանքները, ռուս գրական լեզվի և նրա պատմության հետազոտությունների ոլորտում հայտնի են Վլադիմիր Վինոգրադովի, Լեոնիդ Բուլախովսկու աշխատանքները, հնչյունաբանության և գրական արտասանության բնագավառում՝ Վ, Ա. Բոգորոդիցկու, Դ. Ն. Ուշակովի, Լ. Վ. Շչերբի աշխատանքները, լեզվի պատմության բնագավառում՝ Ն. Ն. Դուրնովի աշխատանքները, բառարանագրության բնագավառում՝ Բորիս Լարինի, Լ. Վ. Շչերբի աշխատանքները և այլն։
1940–1980-ական թվականներին ռուսաց լեզվի ուսուցումը շարունակում է ակտիվորեն զարգանալ։ Պատմական ռուս լեզվաբանության բազմաթիվ ասպեկտներ արտացոլված են Վիկտոր Բորկովսկու, Սերգեյ Կոտկովի, Պյոտր Կուզնեցովի, Տիմոֆեյ Լոմտևի, Ս. Պ. Օբնորկու, Ֆեդոտ Ֆիլինի, Պ. Յա. Չերնիխի, Լև Յակուբինսկու հետազոտություններում, ռուսական բարբառաբանության աշխատությունները հրատարակում են Ռուբեն Ավանեսովը, Կապիտոլինա Զախարովան, Վարվարա Օրլովան, Կլավդիա Գորշկովան, Սոֆյա Բրոմլեյը, Լիդիա Բուլատովան, Իրինա Կուզմինան, հնչյունաբանության և հնչակարգության ոլորտում հայտնվում են մոսկովյան հնչակարգության դպրոցի ներկայացուցիչների՝ Ռ. Ավանեսովի, Ալեքսանդր Ռոֆորմատսկու, Պ. Ս. Կուզնեցովի, Միխայիլ Պանովի աշխատանքներում, Լենինգրադի հնչակարգության դպրոցի ներկայացուցիչների՝ Լև Զինդերի, Մարգարիտա Մատուսևիչի աշխատանքներում, ուղղախոսության ոլորտում՝ Ռուբեն Ավանեսովի աշխատանքները, ինտոնացիայի ոլորտում՝ Ելենա Բրիզգունովայի, Տատյանա Նիկոլաևայի աշխատանքներում, քերականության ոլորտում՝ Վլադիմիր Սիդորովի, Պ. Ս. Կուզնեցովի, Նիկոլայ Պոսպելովի, Տ. Պ. Լոմտևը, Բորիս Գոլովինը, Նատալիա Շվեդովայի, Դմիտրի Շմելյովի, Ալեքսանդր Բոնդարկոյի, Անդրեյ Զալիզնյակի, Յուրի Ապրեսյանի, Իոսիֆ Մուչնիկի, Գալինա Զոլոտովայի, Վերա Բելոշապկովայի, Նինա Հրուտյունովայի, Ելենա Պադուչևայի, Տատյանա Բուլիգինայի, Եվգենի Շիրյաևի աշխատանքները, բառակազմության ոլորտում՝ Գրիգորի Վինոկուրի, Ելենա Զեմսկայի, Նիկոլայ Շանսկու, Վլադիմիր Լոպատինի, Իգոր Ուլուխանովի, Ալեքսանդր Տիխոնովի, Գենադի Զենկովի, Նադյա Յանկո Տրինիցկայի, Իգոր Միլոսլավսկու աշխատանքները, բառագիտության ոլորտում՝ Սերգեյ Օժեգովի, Օլգա Ախմանովայի, Յուրի Սորոկինի, Լիդիա Կուտինայի, Դ. Շմելյովի, Յուրի Կարաուլովի, Ֆեոդոր Սորոկոլետովի, Պյոտր Դենիսովի աշխատանքները, ոճաբանության և գեղարվեստական գրականության լեզվի ոլորտում՝ Գրիգորի Վինոկուրի, Բորիս Տոմաշևսկու, Բորիս Լարինի, Իրինա Իլյինսկայի, Ալեքսանդրա Գրիգորևայի, Վիկտոր Գրիգորևի, Տատյանա Վինոկուրի, Եվգենիա Իվանչիկովայի աշխատանքները, ռուս գրական լեզվի պատմության բնագավառում՝ Գ. Օ. Վինոկուրի, Բ. Ա. Լարինայի, Յու. Ս. Սորոկինի աշխատանքներում և այլն։
Ռուս լեզվաբանության զարգացման կարևորագույն ուղղությունները XX դարի երկրորդ կեսին եղել են Վլադիմիր Վինոգրադովի աշխատանքներում և նրա ստեղծած լեզվաբանական դպրոցի ավանդույթներում[49]։
Ռուսաց լեզվի պատմության մեջ ամենանշանակալի են համարվում ակադեմիական հրատարակության այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են ռուսաց լեզվի քերականության, մասնավորապես, «Ռուսաց լեզվի քերականությունը» Վլադիմիր Վինոգրադովի խմբագրությամբ (1952-1954), «Ժամանակակից ռուսաց գրական լեզվի քերականություն» (1970, Նատալյա Շվեդովայի խմբագրությամբ), «Ռուսաց լեզվի քերականություն» (2 հատորով, 1980, Նատալյա Շվեդովայի խմբագրությամբ), «Ռուսաց լեզվի պատմական քերականություն» (1978-1982), «Ռուսաց լեզու» համառոտ հանրագիտարան (1979 թ., վերահրատարակվել է 1997), ստուգաբանական բառարանների (այդ թվում ՝ Մ. Ֆասմարի բառարանի ռուսական հրատարակությունը 4 հատորով, 1986-1987), պատմական բառարաններ, գրական լեզվի նորմատիվ բառարաններ (Ուշակովի բառարան, 1935—1940, Օժեգովի բառարան, 1949, Ն. Շվեդովայի խմբագրությամբ, 1972), «Ռուսաց լեզվի բառարան» (Անաստասիա Եվգենևայի խմբագրությամբ, 2 հրատարակչություն, 1981—1984) և Ժամանակակից ռուսաց գրական լեզվի բառարան (3-րդ հրատարակչություն, 2004 թվականից), «Ռուսական ժողովրդական խոսքի բառարան» ( Ֆ. Պ. Ֆիլինի խմբագրությամբ, 20 հատորով, 1965–1985) և տարածաշրջանային բարբառագիտական բառարաններ՝ Ա. Զալիզնյակի «Ռուսաց լեզվի քերականական բառարան» (1977), «Ռուսաց լեզվի ուղղախոսության բառարան» (Ռ. Ավանեսովի խմբագրությամբ, 1983) և այլն։
Բարբառագիտության ոլորտում կարևորագույն ձեռքբերումը դարձել է ռուսաց լեզվի ատլասե ամփոփ բառարանագիտության կազմումը (1986-2005)։ Շարունակվում է հնագույն և ռուսական մեծ դպրության հուշարձանների հրապարակումը, այդ թվում և կաշվի վրա արված պատվոգրերը։ Ռուսական խոսակցական ելույթում անցկացվում են հետազոտություններ, ռուսաց լեզուն որպես օտար լեզու, կազմվում է ռուսաց լեզվի ազգային կորպուսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.