հայ արհմիութենական գործիչ, հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Միքայելի Կուզնեցով (Դարբինյան, սեպտեմբերի 2, 1895, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1938), բոլշևիկ բանվոր հեղափոխական, Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1918)։
Պյոտր Կուզնեցով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1895 |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1938 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական և արհմիութենական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հեղափոխական գործունեությունն սկսել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Եղել է դեպոյի կուսբջջի քարտուղար։ 1919 թվականին ձերբակալվել է։ Դուրս գալով բանտից՝ Ալեքսանդրապոլում մասնակցել է Մայիսյան խռովությանը, որի պարտությունից հետո փոխադրվել է Բաքու, նշանակվել կոմունիստական ջոկատի հրամանատար և 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ մտել Հայաստան։ Հակախորհրդային Փետրվարյան ապստամբության ժամանակ (1921) Ղարաքիլիսայում (հետագայում՝ Կիրովական, այժմ՝ Վանաձոր) երկաթուղային բանվորներից կազմակերպել է մարտական խումբ («Երկաթյա ջոկատ») և մասնակցել Բայազետի (Կամոյի) շրջանի ու Երևանի վերագրավմանը։ 1924-1927 թվականներին եղել է ՀԱՄԽ նախագահ, 1927 թվականին՝ ՀԿ(բ)կ Կենտկոմի քարտուղար։ 1928-1930 թվականներին և 1933-1936 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի արհմիությունների խորհրդի նախագահը, 1936 թվականից՝ ՀամԿ(բ)կ Կենտկոմին կից ՀԿ(բ)կ Կենտկոմի կուսակցական հանձնաժողովի քարտուղարը։ Եղել է ՀամԿ(բ)կ Անդրերկրկոմի բյուրոյի, ՀԽՍՀ և Անդրֆեդերացիայի ժողկոմխորհների ու կենտգործկոմների, ինչպես նաև ՀԱՍԿԽ-ի ու կենտգործկոմների, ՀԱՍԻ-ի ու Անդրարհմինխորհի կազմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 713)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.