Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ապստամբություն Հայաստանի առաջին հանրապետության կառավարության դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարներական խմբավորումների, Բոլշևիկյան Ռուսաստանի և Ադրբեջանի աջակցությամբ[2]։ Նպատակն էր տապալել Դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։
Մայիսյան Ապստամբություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մայիսյան ապստամբների հուշարձանը Գյումրիում | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայաստանի Առաջին Հանրապետություն | ՀԿԿ
Մուսուլմաններ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Արշակ Ներսիսյան Համո Օհանջանյան(Վրչ.) Ռուբեն Տեր-Մինասյան(ՊՆ) |
Սարգիս Մուսայելյան Ղուկաս Ղուկասյան |
Ռուսաստանում Հոկտեմբերյան Սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո Հարավային Կովկասում ստեղծված ներքին ու արտաքին բարդ իրապայմաններում ստեղծվեց Հայաստանի հանրապետություն։ Հայաստանում իշխանությունն անցավ Դաշնակցություն կուսակցությանը։ Սկսել էին ազգամիջյան ընդհարումներ, և սովից ու համաճարակներից կոտորվող արևմտահայ գաղթականների հոծ բազմություն գաղթել էին հանրապետության տարածք։
Բոլշևիկների Մայիսյան խռովությունը, որը նրանք հետագայում անվանեցին Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ելույթն էր Հայաստանի առաջին հանրապետության ժողովրդավարական կարգերի դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարական խմբավորումները, բոլշևիկյան Ռուսաստանի, մուսավաթական Ադրբեջանի և վերջինիս ավագ «եղբայր» և հովանավոր քեմալական Թուրքիայի աջակցությամբ։ Նպատակն էր տապալել դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։ Մայիսյան խռովությունը զգալի հարված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հասարակական–քաղաքական կարգերին և ռազմական անվտանգությանը։ Այն զգալիորեն նպաստեց հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հաղթանակին։
Ռուս–թուրքական դավադրության մաս կազմող «Մայիսյան ապստամբություն» կոչեցյալ հակապետական, հակաժողովրդավարական, հակահայկական, հակաազգային այդ խռովությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբության ելած բոլշևիկները աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակիօժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։
Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը։
ՌԿ(բ)Կ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919 թվականի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919 թվականի սեպտեմբերյան խորհըրդակցությունը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը։ Ընտրվեց Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները միավորող օրգան՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե (Արմենկոմ), որի կազմում ընդգրկվեցին Ս. Ալավերդյանը, Սարգիս Կասյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Կոստանյանը, Ղուկաս Ղուկասյանը, Ա. Նուրիջանյանը, Դ. Տեր-Սիմոնյանը, Ա. Գոգունցը, Ա. Մելքոնյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ։
Տեղերում (Ալեքսանդրապոլ, Երևան, Կարս, Սարիղամիշ, Նոր Բայազետ, Ղազախ-Դիլիջան, Զանգեզուրի գավառ և այլն) աշխուժացավ կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։ Դրանց աշխատանքները ղեկավարում էին Բ. Ղարիբջանյանը, Ս. Ալավերդյանը, Ղուկաս Ղուկասյանը, Հ. Սարուխանյանը, Բ. Բատիկյանը, Ե. Մկրտումյանը, Հ. Կամարին, Բ. Հարությունյանը և ուրիշներ։ Հատկապես զգալի էր Ալեքսանդրապոլի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի աշխատանքը (ղեկավար՝ Բ. Ղարիբջանյան)։ Կոմիտեն կենդանի կապ էր հաստատել Շիրակի ավազանի Քյավթառլու, Ղուլիջան, Փոքր Պարնի, Նորաշեն և այլ գյուղերի կոմբջիջների հետ։ Երիտասարդության շրջանում մեծ աշխատանք էր ծավալել 1919 թվականի գարնանը ստեղծված Կոմունիստական երիտասարդական «Սպարտակ» միությունը (ղեկավարներ՝ Ղուկաս Ղուկասյան, Ա. Բուդաղյան, Աղասի Խանջյան)։
1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920 թվականի ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։
1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։
Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։
Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։
Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։
Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը[3]։
Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։
Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Հովհաննես Սարուխանյանը, Եգոր Սևյանը, Ք. Մկրտչյանը, Ե. Մկրտումյանը, Բ. Բատիկյանը, Բ. Հարությունյանը և ուրիշներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.