Հայկական պետություն 1918-1920 թթ. From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետություն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Երևան | |||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հայ առաքելական եկեղեցի | |||
Տոն | Մայիսի 28 | |||
Հիմն | Մեր Հայրենիք | |||
Արժույթ | Հայկական ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական հանրապետություն | |||
Պետության գլուխ | Վարչապետ | |||
Օրենսդրություն | Խորհրդարան | |||
Պատմություն | ||||
- Երևանում Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը | 1.08.1918 թ. | |||
- Հայ-վրացական կարճատև պատերազմը | 5-31.12.1918 թ. | |||
- Միացյալ և անկախ Հայաստանի հռչակումը | 28.05.1919 թ. | |||
- Հայաստանի խորհրդարանական առաջին և միակ ընտրությունները | 21-23.06.1919 թ. | |||
- Հայաստանի անկախության փաստացիորեն ճանաչումը Անտանտի Գերագույն խորհրդի կողմից | 19.01.1920 թ. | |||
- Ալեքսանդրապոլում Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացումը | 31.01.1920 թ. | |||
- Սևրի պայմանագրի ստորագրումը | 10.08.1920 թ. |
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց ԱժԴՀ-ի փլուզումից(1918 թվական մայիսի 26) 2 օր անց՝ մայիսի 28-ին։ Սույն օրը Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսում քննարկեց Հայաստանի անկախության հարցը և պատվիրակություն(Հ. Քաջազնունի, Ա. Խատիսյան, Մ. Պապաջանյան) ուղարկվեց Բաթում՝ Թուրքիայի հետ բանակցելու։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետևանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Այդ ամենը իր այսպես կոչված իրավական ձևակերպումը ստացավ և Լենին-Աթաթուրք ապօրինի 1921 թ․ մարտի 16–ի Ռուս–թուրքական եղբայրության Մոսկովյան պայմանագրով, որը սակայն, իր ստորագրման պահից սկսած մինչ այժմ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և այդ իսկ պատճառով, որպես ապօրինի միջազգային պայմանագիր՝ գրանցված չէ ՄԱԿ–ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով[3]։
*1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։
Այսինքն, փաստացի՝ Ազատ և Ժողովրդավարական Հայկական պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյություն է ունեցել նաև 1921 թվականին, մոտ 42 օր՝ փետրվարի 18–ից մինչև ապրիլի 2–ը[10][11][12][13][14][15]։
Ավելին, քանի որ նույն թվականին գոյություն ուներ Լեռնահայաստանը, ապա Հայաստանի Առաջին Հանրապետությունը իր շարունակությունն ունեցավ նաև այդտեղ։ Ուստի Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը իրականում կարելի երկարաձգել մինչև Լեռնահայաստանի անկումը։
Ահա այդ առումով կարևոր է հաշվի առնել հետևյալը։
1920 թ.- դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը։ Որոշվեց Սյունիքը կամ Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։ Նորաստեղծ Սյունիքի կամ Զանգեզուրի հանրապետության սպարապետ, Սյունյաց Սպարապետ, այսինքն՝ ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար դարձավ Գարեգին Նժդեհը։ Նժդեհը, փաստորեն, հանդիսանում էր նաև Սյունիքի (Զանգեզուրի) հանրապետության քաղաքական բարձրագույն ղեկավարը։ 1921 թ.-ի ապրիլի 27-ին, այսինքն՝ Երևանի անկումից, փաստորեն բոլշևիկների կողմից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ու կենտրոնական շրջանները վերագրավելուց հետո՝ դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը պաշտոնապես դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով[16]։ Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նման անվանումն ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և մարտահրավեր էր նետում նրան։
1921-ի ապրիլից սկսած՝ Հայրենիքի փրկության կոմիտեի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հարկադրված էր նահանջել Երևանից և Արարատյան դաշտից դեպի Սյունիք՝ Պարսկաստանի Ասրպատական նահանգ անցնելու համար։
Այդ օրերին, 12 հազար գաղթականության (այդ թվում՝ 4 հազար զորքի) նահանջի պայմաններում, Սյունիքը շարունակեց իր յաղթական կռիվները և հռչակեց Լեռնահայաստանի Հանրապետութիւնը` սպարապետ Նժդեհի վարչապետութեամբ։ Յունիսի 1-ին, Սյունիք անցած Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նախաձեռնութեամբ, Լեռնահայաստանը յայտարարուեց Հայաստանի Հանրապետություն` Սիմոն Վրացեանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնաց իբրև սպարապետ)։ Բայց Վրաստանն ու Հայաստանը փաստօրէն ընկել էին ռուսական բոլշեւիկեան տիրապետութեան տակ։ Պարենն ու հացահատիկը սպառվել էին, և Լեռնահայաստանի կառավարական ու ռազմական ղեկավար մարմինները դժվարություն ունեին պաշտպանելու անգամ Սյունիքի հայությունը։ Այդ պայմաններում, հաշվի առնելով, որ Ռուսաստանի կողմից զավթված, այսպես ասած՝ խորհրդայնացված Հայաստանի բոլշեւիկեան ղեկավարությունը իր 1921 հունիսի հռչակագրով Սիւնիքը պաշտոնապէս կցել էր մայր երկրին` հուլիսին Լեռնահայաստանը իր կարգին տեղի տուեց խորհրդայնացման առջև։
Ռուսական և նրանց ենթակա հայկական խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Ռուսական ուժերը (Կովկասյան առանձին բանակը արևելքից՝ Ադրբեջանից, և կարմիր բանակի Երևանյան խմբավորումը արևմուտքից) 1921 թվականի հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։
Այնուամենայնիվ՝ հայ–ռուսական ուժերի հարաբերակցությունը չափազանց տարբեր էր՝ հօգուտ Ռուսաստանի։
12 հուլիսի 1921թ.-ին տեղի ունեցավ Լեռնահայաստանի Անկումը և Գարեգին Նժդեհի անցումը Պարսկաստան։ 1921թ․-ի հուլիս 12-ին Հայաստանի Հանրապետության ազատ ու անկախ վերջին տարածքն ու միջնաբերդը` Լեռնահայաստանը ևս ընկավ Ռուսական Կարմիր բանակի տիրապետության տակ։
Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց Սյունիքի և Հայաստանի սահմանները, հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառնա պայքարը շարունակելու համար։
1918 թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական-քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։
Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ (անկուսակցական)։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։
ՀՀ պաշտոնական մամուլի նպատակը կառավարության և խորհրդարանի ընդունած օրենքների, օրենսդրական ակտերի, որոշումների ու հրամանների հրապարակումն ու տարածումն էր։
ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթն էր, որը սկսել է լույս տեսնել 1918 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1920 թ. հուլիսի 20-ը։ Հաջորդ պաշտոնաթերթը 1918 թ. հուլիս ամսից լույս տեսնող «Հայոց Ազգային Խորհրդի լրատու» եռօրյան էր, որի տպագրությունը ընդհատվեց հուլիսի 23-ին։ Պաշտոնական մամուլի թվին էր դասվում ռազմական նախարարության «Ռազմիկ» 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920 թ. օգոստոսից մինչև թուրք - հայկական պատերազմը։
ՀՀ կիսպաշտոնական պարբերականների թվին էր դասվում նաև «Հայաստանի կոոպերացիա» (Երևան 1919-1920 թթ.) ամսագիրը, որի հիմնական ուղղվածությունը տնտեսական էր։ Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսնող «Աշխատավորի ձայն» բանվորագյուղացիական երկօրյա թերթը, Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Ղարաբաղի սուրհանդակ» /Շուշի, 1918 թ./ և «Արցախ» /Շուշի 1919 թ./ թերթերը։
ՀՀ կուսակցական մամուլի էությունը լավ հասկանալու համար և ճիշտ բնութագրելու նպատակով դրանք բաժանվել են երեք ուղղության՝ «աջ», «ձախակենտրոն» և «ձախ»։ Այսպիսի բաժանման հիմքում դնելով այդ կուսակցությունների դասակարգային էությունը և հետապնդած նպատակները։ Այս տեսակետից աջակողմյան թևին պատկանում էին Հայ ժողովրդական և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունները։ Այս կուսակցությունները ՀՀ-ում լույս են ընծայել 5 անուն թերթ, 2-ը՝ ՀԺԿ և 3-ը՝ Հայ ռամկավարները։
1918 թ. օգոստոսի 14-ից Երևանում սկսեց լույս տեսնել ՀԺԿ-ի օրգան «Ժողովուրդ» լրագիրը։ Գաղափարախոսական տեսակետից «Ժողովրդի» էջերում արտահայտվում էին ՀԺԿ ազգային և ազատական գաղափարները, նրա մոտեցումները հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, Հայկական հարցում և այլն։ Թերթը Հայաստանի անկախության գաղափարի ջերմ պաշտպանն էր։
ՀՀ քաղաքական դաշտում աջակողմյան թևը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան-Տոսպան» էր և նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»։ Եթե ՀԺԿ և նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արևելյան և ռուսահայ ազգային աջ-ազատական հատվածը, ապա ՀՍՌԿ-ն և նրա «Հայաստանի ձայն» պաշտոնաթերթը՝ արևմտյան հատվածը ու մասնավորապես Կովկաս ապաստանած գաղթականությանը։
ՀՀ «ձախ» կենտրոնամետ դիրք էր գրավում ՀՅ Դաշնակցության մամուլը։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում լույս են տեսել կենտրոնական և տեղական նշանակության ՀՅԴ ընդամենը 13 անուն պարբերականներ։ Դրանցից առավել կարևորներն էին՝ «Զանգը» /Երևան 1918-1919 թթ./, «Հայաստանի աշխաատավորը» /Երևան 1919 թ./, «Հառաջը» /Երևան 1919-1920 թթ./ և «Աշխատանքը» /Երևան 1919 թ./: Մնացածը եղել են գավառային՝ տեղական նշանակության և ՀՅԴ աշակերտական միության օրգաններ։
ՀՀ ձախակողմյան մամուլը ներկայացնում էին սոցիալիստ-հեղափոխականները /էսէռներ/, սոցիալ-դեմոկրատ՝ մենշևիկները և բոլշևիկները։ Էսէռները ունեցել են մամուլի 3 օրգան, մենշևիկները ևս՝ 3, իսկ բոլշևիկների և նրանց համակիրների պարբերականների թիվը հասնում էր 13-ի։ Սակայն այդ թերթերի կեսից ավելին քաղաքական հետապնդումների և այլ պատճառներով լույս են տեսել ընդամենը մեկ կամ մի քանի համարով։ Հայաստանի անկախության հռչակումից հետո ձախակողմյան ուղղության համառուսաստանյան կուսակցությունների էսէռական, սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան և բոլշևիկյան հայկական հատվածները իրենց գործունեության ծանրության կենտրոնը Թիֆլիսից ու Բաքվից տեղափոխեցին Հայաստան։ 1919 թ. փետրվարին Երևանում հիմնվեց էսէռների օրգանը «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյան։ Թերթը լույս է տեսել 1919 թ. մայիսից մինչև 1920 թ. ապրիլը։ Պաշտոնաթերթի բնաբանն էր «Կռվով կխլես քո իրավունքը»։
Ձախակողմյան հաջորդ կուսակցական մամուլը ՌՍԴԲԿ /մենշևիկների/ հայաստանյան կազմակերպության օրգան «Կայծ» /Երևան 1918-1919 թթ./ եռօրյան էր։ 1918-1919 թթ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում մենշևիկյան ուղղության «Անկախ սոցիալիստների կուսակցության օրգան «Մարդկություն» եռօրյան։ 1919 թ. հունվարի 30-ին Շուշիում լույս տեսավ տեղի սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան կազմակերպության օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը, որը միայն կարողացավ լույս ընծայել հինգ համար։
Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր թևը ներկայացնում էին բոլշևիկյան պարբերականները, որոնց մեջ առաջնային տեղ գրավում էր «Խոսքը» /1918 սեպտեմբերից - 1919 թ. մարտ՝ ընդամենը 22 համար/: 1920 թ. հունվարին Ալեքսանդրապոլում բոլշևիկները հիմնեցին «Ալիք» շաբաթաթերթը, սակայն մեկ համար լույս ընծայելուց հետո այն փակվեց, այս ճակատագրին արժանացան «Բանվորը» /Ալեքսանդրապոլ/, «Լոռվա գյուղացու ձայն» /Հաղպատ 1920 թ./ երկշաբաթաթերթերը։ Սակայն բոլշևիկյան պարբերականներից ամենամեծ աղմուկ հանած թերթը, դա «Սպարտակ» միության օրգան համանուն «Սպարտակ» թերթն էր։ Լույս է տեսել «Սպարտակի» ընդամենը մեկ համար՝ 1919 թ. մայիսի 1-ին։ Ձախակողմյան ուղղվածույթուն ուներ «Գյուղացիական միություն» /Ալեքսանդրապոլ 1919 թ./ և «Գյուղացու ձայն» /Երևան 1920 թ./ շաբաթաթերթերը։ Բոլշևիկյան հայտնի թերթերից էր «Կոմունիստը», որը կառավարության կողմից համարվեց հակակառավարական և փակվեց։ Այսպիսով, չնայած սոցիալական ոչ լայն հենարանի՝ ՀՀ քաղաքային դաշտում իրեն ոչ այնքան արժան տեղ էր գրավում ձախակողմյան մամուլն ընդհանրապես և առավելապես թշնամական, հակահայկական, հակապետական, ռուսամետ բոլշևիկյանը՝ մասնավորապես։ Հետագայում միայն պետք է հասկացվեր, որ օգտվելով ժողովրդավարության տված ազաություններից, ռուսական բոլշևիկյան պետությունը Հայաստանի ժողովրդավարական պետականությունը քանդելու էր ներսից՝ նաև բոլշևիկյան մամուլի օգնությամբ։
Ի տարբերություն կուսակցական մամուլի՝ ՀՀ-ում շատ թույլ էր արտահայտված անկուսակցական և գիտական մամուլը։ Եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ հասկանալի պատճառներով ընկնում էին իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ և դառնում արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ՝ նրանից հույժ կախյալ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր», 1919 թ. օրաթերթ, «Իդեալ», 1919 թ., Երևանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթ, «Նոր ուղի», Երևան, 1920 թ., ռուսալեզու՝ «Знамя школы» /Դպրոցի դրոշակ/, Երևան, 1919 թ., Երևանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթ և այլ պարբերականները։
ՀՀ-ում շատ կարճատև ընթացքով լույս տեսան գերատեսչական և գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920 թ. մեկ համարով թողարկվեց «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը, Երևանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական հանդեսը, Էջմիածնում լույս տեսավ «Արարատ», «Էջմիածին» հոգևոր և գիտական ամսագրերը և այլն։
Այսպիսով, Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում նշանակալի իրադարձություն եղավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային տեսակետից։ Իր գոյության կարճատև /2.5 տարի/ ժամանակահատվածում ՀՀ-ը դարձավ հայահավաքման կենտորն։ Աստիճանաբար հայ մամուլի ավանդական կենտրոնները՝ Թիֆլիսը, Կ.Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն և այլն իրենց դիրքերը զիջեցին Երևանին։ Վերջինս դարձավ հայ հասարական-քաղաքական ու հոգևոր կյանքի կենտրոն։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գավառային կենտրոնների թերթերն ու ամսագրերը հանդիսացել են տվյալ ժամանակաշրջանի բարդ իրականության և բազմաշերտ հասարակական-քաղաքական կյանքի ճշմարիտ հայելին։
Մամուլ | |||||||||||||||||||||||||||||||
Պաշտոնական | Կիսապաշտոնական | Կուսակցական | Անկուսակցական | ||||||||||||||||||||||||||||
Կառավարության լրաբեր | Հայաստանի կոպերացիա | Ժողովուրդ ՀԺԿ | Ալեքսանդրապոլի լրաբեր | ||||||||||||||||||||||||||||
Հայոց Ազգային Խորհրդի լրատու | Աշխատավորի ձայն | Վան-Տոսպան Հայաստանի ձայն ՀՍՌԿ | Իդեալ | ||||||||||||||||||||||||||||
Ռազմիկ | Ղարաբաղի սուրհանդակ | Զանգ ՀՅԴ | Նոր ուղի | ||||||||||||||||||||||||||||
Արցախ | Հայաստանի աշխատավոր ՀՅԴ | Знамя школы/Դպրոցի դրոշակ | |||||||||||||||||||||||||||||
Հառաջ ՀՅԴ | Գյուղատնտեսական հանդես | ||||||||||||||||||||||||||||||
Աշխատանք ՀՅԴ | Առողջապահիկ | ||||||||||||||||||||||||||||||
Սոցիալիստ հեղափոխական Էսեռներ | Արարատ | ||||||||||||||||||||||||||||||
Կայծ ՌՍԴԲԿ | Էջմիածին | ||||||||||||||||||||||||||||||
Մարդկություն Անկախ սոցիալիստների կուսակցության օրգան | |||||||||||||||||||||||||||||||
Նոր կյանք Մենշևիկյան կազմակերպություն | |||||||||||||||||||||||||||||||
Խոսք ՌՍԴԲԿ | |||||||||||||||||||||||||||||||
Ալիք ՌՍԴԲԿ | |||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Օրենսդիր իշխանությունը գտնվում էր խորհրդարանի կամ Ազգային Ժողովի ձեռքին։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գլուխ կանգնած էր Խորհրդարանի նախագահը։ Իր գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ (խոսնակ)։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ | ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ |
---|---|---|---|---|
Ավետիք Սահակյան | Օգոստոս 1, 1918 | Օգոստոսի 5, 1919 | ||
Ավետիս Ահարոնյան | Օգոստոսի 5, 1919 | Նոյեմբերի 4, 1920 | ||
Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան) | Նոյեմբերի 4, 1920 | Դեկտեմբերի 2, 1920 |
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ | ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ |
---|---|---|---|---|
Գրիգոր Տեր-Խաչատրյան | Օգոստոս 1, 1918 | Մայիսի 6, 1919 | ||
Դավիթ Զուբյան | Օգոստոսի 1, 1918 | Մայիսի 6, 1919 | ||
Լևոն Շանթ | Օգոստոսի 1, 1919 | Դեկտեմբերի 2, 1920 | ||
Սարգիս Արարատյան | Օգոստոսի 1, 1919 | Օգոստոսի 10, 1919 | ||
Հովսեփ Արղության (Իշխան) | Օգոստոսի 10, 1919 | Սեպտեմբերի 16, 1919 | ||
Սիրական Տիգրանյան | Սեպտեմբերի 16, 1919 | Դեկտեմբերի 2, 1920 | ||
Ավետիք Սահակյան | Նոյեմբերի 6, 1919 | Դեկտեմբերի 2, 1920 |
Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 18, ՀԺԿ-ն, ՍՀԿ-ն, ՍԴԿ-ն՝ 6-ական պատգամավոր, ինչպես նաև կային 6 իսլամադավան, 2 անկուսակցական, մեկ ռուս և մեկ եզդի պատգամավորներ, ընդամենը՝ 46 հոգի։
Երկրորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 73, ՍՀԿ-ն՝ 4 պատգամավոր, ինչպես նաև կային 2 իսլամադավան և մեկ ԱԱԳՄ (Արագածոտնի անկուսակցական գյուղացիական միություն) պատգամավորներ, ընդամենը՝ 80 հոգի։
Հայաստանի Բարձրագույն Օրենսդիր մարմնի՝ Խորհրդարանի կողմից նշանակվում էին Հայաստանի գործադիր բարձրագույն մարմնի՝ ՀՀ կառավարության նախագահները՝ Վարչապետները, որոնց ներկայացրած կառավարության կազմերը՝ բաղկացած նախարարներից՝ մինիստրներից, նույնպես հաստատվում էին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի կողմից։ ՀՀ Կառավարությունները՝ ՀՀ վարչապետների գլխավորությամբ՝ հաշվետու էին ՀՀ Խորհրդարանին։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ | ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ |
---|---|---|---|---|
Հովհաննես Քաջազնունի | Հունիսի 15, 1918 | Ապրիլի 27, 1919, | ||
Ալեքսանդր Խատիսյան | Ապրիլի 27, 1919 | Մայիսի 5, 1920 | ||
Համո Օհանջանյան | Մայիսի 5, 1920 | Նոյեմբերի 23, 1920 | ||
Սիմոն Վրացյան | Նոյեմբերի 23, 1920 | Դեկտեմբերի 2, 1920 |
1918 թ. հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց կառավարության կազմը՝ Վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (1868-1937) Ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան (1879-1919) Արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան (1874-1945) Ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկյան (1882-1918) Պաշտպանության նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան (1873-1937) Արդարադատության նախարար՝ Գրիգոր Տեր-Պետրոսյան։
(Դաշնակցական առաջին կառավարություն՝' 1918 թ. հունիսի 30 – 1919 թ․ փետրվարի 15)
Հայաստանի հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրել է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից։
Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին մի առիթով ասել է հետևյալը.
«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»
1918 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվել է Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհելու ժամանակ ներկա չէր Վրաստանի որևէ մեկ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը, երբ գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան[փա՞ստ]։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։
(Կոալիցիոն առաջին կառավարություն՝1918 թ․ Նոյեմբերի 4 – 1919 թվականի փետրվարի 15)
Հոկտեմբերին, Ազգային Ժողովի ճնշման հետևանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի հետևանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը.
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Հովհաննես Քաջազնունի | ՀՀ Վարչապետ | ՀՅԴ | |
Սիրական Տիգրանյան | ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Արամ Մանուկյան | ՀՀ Ներքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Խաչատուր Կարճիկյան | ՀՀ Խնամատարության և Աշխատանքի նախարար | ՀՅԴ | |
Արտաշես Էնֆիաջյան | ՀՀ Ելևմուտքի նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Սամսոն Հարությունյան | ՀՀ Արդարադատության նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Միքայել Աթաբեկյան | ՀՀ Հանրային Կրթության նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Լևոն Ղուլյան | ՀՀ Մատակարարման նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Հովհաննես Հախվերդյան | ՀՀ Ռազմական նախարար | Անկուսակցական |
(Կոալիցիոն երկրորդ կառավարություն՝ 1919 թվականի փետրվարի 15 – 1919 թվականի ապրիլի 27)
1918 - 1919 թվականի ձմռանը տիֆի համաճարակի ընթացքում մահանում են Արամ Մանուկյանը ու Պետական վերահսկողի պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը նույնպես վարակվում, բայց կարողանում են ապաքինվել։ 1919 թվականի փետրվարի 15-ին Քաջազնունին գործուղվում է Վրաստան, իսկ այնուհետև ԱՄՆ՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Հովհաննես Քաջազնունի | ՀՀ Վարչապետ | ՀՅԴ | |
Սիրական Տիգրանյան | ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Ալեքսանդր Խատիսյան | ՀՀ Ներքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Սահակ Թորոսյան | ՀՀ Հանրային Խնամատարության նախարար[17] | ՀՅԴ | |
Արտաշես Էնֆիաջյան | ՀՀ Ելևմուտքի նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Սամսոն Հարությունյան | ՀՀ Արդարադատության նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան | ՀՀ Հանրային Կրթության նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Քրիստափոր Վերմիշև | ՀՀ Մատակարարման նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Քրիստափոր Արարատյան | ՀՀ Ռազմական նախարար | Անկուսակցական |
(Կոալիցիոն երրորդ կառավարություն՝ 1919 թվականի ապրիլի 27 – 1919 թվականի օգոստոսի 10)
Ապրիլի 27-ին երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Քաջազնունին փոխանցում է իշխանությունը Ալեքսանդր Խատիսյանին, որը ստանձնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանը հաստատվում է ՀՀ վարչապետի պաշտոնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Ալեքսանդր Խատիսյան | ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Սարգիս Մանասյան | ՀՀ Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատար | ՀՅԴ | |
Գրիգոր Ջաղեթյան | ՀՀ Ֆինանսների նախարար | Անկուսակցական | |
Քրիստափոր Արարատյան | ՀՀ Ռազմական նախարար | Անկուսակցական | |
Հարություն Չմշկյան | ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Սահակ Թորոսյան | ՀՀ Հանրային Խնամատարության նախարար | ՀՅԴ | |
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան | ՀՀ Կրթության նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Քրիստափոր Վերմիշև | ՀՀ Մատակարարման նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն |
(Դաշնակցական երկրորդ կառավարություն՝ 1919 թվականի օգոստոսի 10 – 1920 թվականի մարտ)
1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության նոր կազմը հաստատվեց.
(Կոալիցիոն չորրորդ կառավարություն՝ 1920 թվականի մարտ – 1920 թվականի մայիսի 5)
1920 թ-ի մարտին Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Ալեքսանդր Խատիսյան | ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Աբրահամ Գյուլխանդանյան | ՀՀ Ներքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Արտաշես Չիլինգարյան | ՀՀ Արդարադատության նախարար | ՀՅԴ | |
Արշակ Ջամալյան | ՀՀ Կապի նախարար | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն | |
Սիմոն Վրացյան | ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար, ՀՀ Աշխատանքի նախարար | ՀՅԴ | |
Արտաշես Բաբալյան | ՀՀ Հանրային Խնամատարության նախարար | ՀՅԴ | |
Սարգիս Արարատյան | ՀՀ Ֆինանսների նախարար | ՀՅԴ | |
Նիկոլ Աղբալյան | ՀՀ Կրթության նախարար | ՀՅԴ | |
Քրիստափոր Արարատյան | ՀՀ Ռազմական նախարար | Անկուսակցական | |
Գրիգոր Ջաղեթյան | Պետական վերահսկող | Անկուսակցական |
1920 թվականի փետրվարի 8-ին Երևանում սկսեց գործել Առևտրաարդյունաբերական պալատը[18]։
1920 թ-ի մայիսին՝ Խորհրդային Ռուսաստանի «հինգերորդ շարասյան»՝ Հայաստանի բոլշևիկների բարձրացրած զինված խռովության արդյունքում Խատիսյանը հրաժարական տվեց։
(Կոալիցիոն հինգերորդ կառավարություն՝ 1920 թվականի մայիսի 5 – 1920 թվականի Նոյեմբերի 23)
Ա.Խատիսյանի հրաժարականից հետո 1920 թ. մայիսի 5-ին վարչապետ դարձավ բժշկագիտության դոկտոր Համո Օհանջանյանը։ Ժողովրդին արվեց հետևյալ հայտարարությունը.
Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը |
Կառավարության ոչ ամբողջական կազմը հետևյալն էր.
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Համո Օհանջանյան | ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Ռուբեն Տեր-Մինասյան | ՀՀ Ռազմական նախարար | ՀՅԴ | |
Արտաշես Էնֆիաջյան | ՀՀ Ֆինանսների նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Գևորգ Ղազարյան | ՀՀ Կրթության նախարար | ||
Սարգիս Արարատյան | ՀՀ Հանրային Խնամատարության նախարար | ՀՅԴ | |
Արշակ Ջամալյան | ՀՀ Կապի նախարար | ՀՅԴ | |
Սիմոն Վրացյան | ՀՀ Գյուղատնտեսության նախարար | ՀՅԴ | |
Սահակ Թորոսյան | ՀՀ Մատակարարման նախարար | ՀՅԴ |
Օգոստոսին Սահակ Թորոսյանի փոխարեն Մատակարարման նախարար է նշանակվում Սարգիս Արարատյանը։
Նախ փորձելով անարյուն, ապա զինված ուժերով՝ երկու շաբաթում վերջ տրվեց երկրում ապստամբական շարժմանը։ Բոլշևիկյան ապստամբությունը ճնշվեց։ Բաքվի այսպես կոչված սովետականացումից, այսինքն՝ Ռուսաստանի կողմից փաստացի զավթումից հետո ռուսական և նրանց միացած Սովետական Ադրբեջանի բոլշևիկյան զորքերը համատեղ գրավում են Արցախն ու Իջևանը։ Բոլշևիկներին գերի են ընկնում ու գերության մեջ սպանվում են Հայաստանի խորհրդարանի՝ Ազգային Ժողովի պատգամավորներ Արշակ Շիրինյանն ու Վահան Խորենին, Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սարգիս Մանասյանը։
Պետական ծախսերը Հայաստանի կառավարությունը հոգում էր թղթադրամներով. օրական տպագրվում էր 6-800 միլիոն ռուբլի։ Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության մեջ։ Հուլիսին կատարվեց 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխառություն[19], որը արվելու էր տաս տարով։ Բաց էին թողնվելու 10, 25, 50 դոլարանոց պարտաթղթեր[18]։ Աշխատանք էր տարվում գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությունում։
Տնտեսական առաջարկներ հետևեցին հայ և այլազգի գործարարներից[19]։ Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության բնագավառում[18]։
Կազմակերպվում էր լեռնաարդյունաբերությունը։
Կառավարությունը հուլիսին հաստատեց Հայաստանի պետական զինանշանի նախագիծը։ Զինանշանի հեղինակներն են եղել Ալեքսանդր Թամանյանը ու Հակոբ Կոջոյանը։
Ընդունվում է քաղաքացիության մասին օրենքը։
Մայիսին Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ բանակցելու Չիչերինի հետ։ Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը, Հայաստանին մնում էր Զանգեզուրը, իսկ Արցախն և Նախիջևանը մնում էին ինքնավար։ Բայց կառավարության դիվանագիտական ջանքերն ի դերև ելան։ Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը. Հայաստանի մեջ է մտնում Զանգեզուրը, իսկ Ղարաբաղը և Նախիջևանը մնում են ինքնավար[18]։
Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, իսկ Հայաստանի ու Թուրքիայի սահմանի գծման մանդատը տրվում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին։
Ի պատասխան դրա՝ 1920 թ․ ամռան վերջին նախապատրաստվեց և աշնան սկզբից՝ սեպտեմբերին տեղի ունեցավ ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)։ Մասնավորապես, 1920 թվականի սեպտեմբերի 22-ին՝ բոլշևիկյան Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ քեմալական թուրքերի բանակը Քյազիմ Քարաբեքիր փաշայի գլխավորությամբ հարձակվում է Հայաստանի վրա, գրավելով Օլթին, Արդվինը, Կաղզվանը, Իգդիրը։ Սարիղամիշն ու Կաղզվանը գրավվեցին սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 30-ին թուրքերի ձեռքն ընկավ Կարսը։ Հայ-թուրքական պատերազմի զինադադարի կնքումով՝ Օհանջանյանի կառավարությունը կորցրեց իր հեղինակությունը ժողովրդի աչքին։ Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց։
Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա... իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը», - ասաց Համո Օհանջանյանը՝ դիմելով խորհրդարանին։ Նոյեմբերի 25-ին դադարեցին նրա լիազորությունները[20][21]։ |
Համո Օհանջանյանի կառավարության հրաժարականի նախորդ օրը՝ նոյեմբերի 22–ին՝ ԱՄՆ–ի նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել էր իր իրավարար վճիռը, որով Հայաստանի Հանրապետությունը ստանում էր Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը՝ մոտ քառասուն հազար քառակուսի մղոն կամ հարյուր երեք հազար քառակուսի կիլոմետրից ավելի մակերեսով։
(Կոալիցիոն վեցերորդ կառավարություն՝ 1920 թվականի Նոյեմբերի 24 – 1920 թվականի դեկտեմբերի 2)
Սիմոն Վրացյանը նոյեմբերի 24֊ին ներկայացնում է կառավարության հետևյալ կազմը[22].
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Սիմոն Վրացյան | ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Դրաստամատ Կանայան | ՀՀ Ռազմական նախարար | ՀՅԴ | |
Համբարձում Տերտերյան | ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Հանրային Խնամատարության նախարար | ՀՅԴ | |
Վահան Մինախորյան | ՀՀ Կրթության նախարար | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն | |
Արշամ Խոնդկարյան | ՀՀ Կապի նախարար, Արդարադատության նախարար | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն | |
Արշակ Հարությունի Հովհաննիսյան | ՀՀ Գյուղատնտեսության և աշխատանքի նախարար | ՀՅԴ, Բաքվի «Արև» թերթի խմբագիր[23] |
Թափուր են մնում ներքին գործոց, հաղորդակցության և խնամատարության նախարարների պաշտոնները, որոնք ժամանակավորապես վերաբաշխվում են Ս. Վրացյանի, Հ. Տերտերյանի և Ա. Խոնդկարյանի միջև[24]։ Վրացյանի կառավարության աշխատակազմը նախորդների պես բաղկացած էր 21 հոգուց, ներառյալ տեխնիկական ծառայողները։ Կառավարության կազմն այդպես էլ մինչև վերջ չհամալրվեց և նա վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը Հանրապետության կազմալուծումը[25]։ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկրի ղեկավարությունը հանձնել Զորաբանակի ընդհանուր հրամանատար Դրոյին[23]։
Հայկական կորպուսի կամ Հայոց ազգային կորպուսի՝ Ռուսական կայսերական, իսկ ապա՝ Դեմոկրատական Ռուսաստանի բանակի կազմում գոյություն ունեցած հայկական ռազմական միավորման հիման վրա 1918 թ․ մայիսի վերջին – ամռան սկզբին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել էին սեփական ազգային զինեալ ուժերը կամ Հայաստանի Հանրապետության բանակը։
Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակը 1918 կազմավորվեց Հայկական Ազգային Կորպուսի հիման վրա։ Հայկական Ազգային կորպուսը ստեղծվել էր 1917 թվականի դեկտեմբերին, սակայն ձևավորվել էր դեռևս 1917 թվականի ապրիլից, Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումից հետո։
1917 թվականի ապրիլի 9-ին հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն ուղարկվել էր Ռուսաստանի Կովկասյան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերն ազգայնացնելու նպատակով։ 1917 թվականի հոկտեմբերին Հայոց ազգային խորհուրդը դիմել է Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին՝ հայկական ազգային գնդերի թիվն 8-ի հասցնելու խնդրանքով։ 1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվել է Հայոց ազգային կորպուս, հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը (Դրո)։ Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ Արսեն Շահմազյանի գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ հետևակի զաուրյադ գեներալ–մայոր Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։
Հայոց ազգային կորպուսն ուներ հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը։
1918 թվականի մարտի 31-ի տվյալներով Հայոց ազգային կորպուսն ուներ 19590 մարտիկ, որոնցից 818-ը՝ սպա։
1918 թվականի հուլիսի 26-ին գեներալ Նազարբեկյանի հրամանով (այս գեներալը նշանակվել էր Հայաստանի Զինեալ Ուժերի հրամանատար կամ Սպարապետ) Հայոց ազգային կորպուսը վերակազմավորվել է Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ հետագայում ծավալվեց Հայոց Բանակը։ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ Նազարբեկյանը կարևորագույն դեմքերից մեկն էր՝ Հայոց բանակի ստեղծման գործում։ Ղարաքիլիսայի Բաշ Ապարանի, 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը, որոնց արդյունքում հայ ժողովրդի ոխերիմ թշնամին՝ ցեղասպան պետւթյունը՝ Օսմանյան Թուրքիան ստիպված եղավ ճանաչել Հայ ժողովրդի գոյության իրավունքը և ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, տեղի են ունեցել գեներալ Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ։
1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության դեմ տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կործանվեց, նրա տարածքները բաժանվեցին ագրեսորների միջև, իսկ Հայկական ազգային բանակը վերածվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետություն անունը կրող ձևական քաղաքական տարածքային միավորի զինված ուժերի, որը կոչվում էր Հայկական Կարմիր բանակ կամ ՀԽՍՀ կարմիր բանակ։
1920 թվականի աշնանը՝ համագործակցելով բոլշևիկյան Ռուսաստանի հետ և օգտվելով վերջինիս համակողմանի աջակցությունից՝ քեմալական թուրքերը պատերազմական գործողություններ սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ։ Հաշվի առնելով բոլշևիկյան Ռուսաստանի համակողամնի աջակցությունը, ինչպես նաև պատերազմից առաջ և դրա ընթացքում Հայաստանի ներսում Ռուսաստանի հինգերորդ շարասյան գործողությունները և ռուսական ու ադրբեջանական բանակների հարձակողական գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ, Երկրորդ թուրք–հայկական պատերազմը պատերազմը դարձավ Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)։
1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Բացի այդ մի քանի հազար մարտիկներ կային Գարեգին Նժդեհի Զանգեզուրյան գայլավաշտերում, ինչպես նաև պարտիզանական ուժեր՝ ռուս–ազերիական զավթման ներքո գտնվող Արցախում։ Կարմիր Բանակի հետախուզական բաժնի տվյալներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում առկա էին հետևյալ ուժերը․[26]
Հետագայում՝ օգոստոս–սեպտեմբերին բանակի թվաքանակը որոշ չափով մեծացվեց, և Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիվ պատերազմի սկզբին Հայկական բանակում կար շուրջ 40000 զինվոր և սպա, որոնցից կանոնավոր ուժերն էին միայն 25000–ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում ինտենդանտական, այսինքն՝ համբարակային, սանիտարական և այլ օժանդակ ծառայություններին, որոնք կազմում էին բանակի անձնակազմի ընդհանուր թվաքանակի մոտ 30 տոկոսը։ Բացի այդ՝ կային որոշ թվով կամավորական խմբեր[26]։
Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ[26]։
Ռուսական Կարմիր բանակի զորքերը Հայաստանի սահմանների մերձակայքում, Ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքում և Հայաստանից ապօրինի կերպով փաստացի բռնազավթված Նախիջևանի, Արցախի ու Սյունիք–Զանգեզուրի երկրամասերում քանակապես գերազանցում էր հայկական զորքերին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ ռուսները կենտրոնացրել էին մինչև 50 հազարանոց բանակ, մոտավորապես 300 հրանոթ, մոտ 400 գնդացիր։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում էին ՀՀ Ռազմական նախարարությունը և Գլխավոր շտաբը։ Ռազմական նախարարության գլուխ կանգնած էր Ռազմական կամ Զինվորական նախարարը։ Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ընթացքում պաշտոնավարել է չորս ռազմական նախարար։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ | ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ |
---|---|---|---|---|
Հովհաննես Հախվերդյան | Հունիսի 6, 1918 | Մարտի 27, 1919 | ||
Քրիստափոր Արարատյան | Մարտի 27, 1919 | Ապրիլի 3, 1920 | ||
Ռուբեն Տեր-Մինասյան | Մայիսի 5, 1920 | Նոյեմբերի 23, 1920 | ||
Դրաստամատ Կանայան | Նոյեմբերի 25, 1920 | Դեկտեմբերի 2, 1920 |
Հայաստանի Հանրապետության]] գոյության ժամանակային սահմաններին առնչվող առնվազն մեկ ուղղակի և երեք անուղղակի հարց կա, այլ մոտեցմամբ՝ մեկ հիմնական հարց և դրանից բխող երեք ենթահարց, որոնք կարևոր պատմագիտական և քաղաքական նշանակութիւն ունեն։ Դրանք պահանջում են լրջօրէն վերանայել Հայաստանի և Հայ ժողովրդի նորագույն պատմությունը, այդպիսով այն դուրս բերելով նախկին խորհրդային պատմագիտական և, փաստօրէն, դեռևս շարունակուող՝ քաղաքական ազդեցութիւնից, ինչպէս նաև վերջին տասնամեակներում դրա շարունակութիւնը հանդիսացած ռուսական մեծապետական-կայսերապետական պատմագիտութեան և ռուսական գաղութատիրութեան ազդեցութեան գործակալները հանդիսացող ներհայաստանենան և ներհայկական որոշ ուժերի բացասական ազդեցութեան գօտուց։
Խորհրդային, իսկ այժմ էլ՝ ռուսական պատմագրությունը և գործնական ու տեսական քաղաքականությունը ձգտում էր և ձգտում է նվազեցնել Հայաստանի Առաջին Հանրապետության դերը, կարևորությունը թե՛ Հայ ժողովրդի համար, թե՛ տարածաշրջանի զարգացումներում։ Դրան են ուղղված եղել նաև Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության թե՛ ժամանակային, և թե՛ տարածքային սահմանների հնարաւորինս «կրճատումը» թե՛ խորհրդային, և թե՛ նրա լիակատար ժառանգորդ ներկայիս ռուսական պատմագիտության մեջ։ Այնինչ հայկական ազգային շահերի տեսակետից ճիշտ է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության իրական արտացոլումը։ Բացի այդ, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության առարկայական պատկերումը հնարավորություն կտա օգտվել Հայաստանի այն ժամանակվա դաշնակից ուժերի, և ներկայիս հզոր Արևմտյան երկրների սահմանած իրավաքաղաական կարևոր վճիռներից, որոնք, մասնավորապես, միջազգային իրավական առումով, իսկ որոշ դեպքերում՝ փաստացի, Հայաստանին են հատկացրել Արցախը, Նախիջևանը, Գարդմանքը, Ջավախքը, Արևմտյան Հայաստանը, ներառյալ՝ Կիլիկիան՝ Սիսվանը։
Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան ժամանակային սահմանները մինչև այժմ գերիշխող պատմագիտական և քաղաքական տեսակէտների համաձայն՝ համարւում են 1918 թուականի մայիսի 28-ը[27], որպէս սկիզբ, և 1920 թուականի դեկտեմբերի 2-ը[28]՝ որպէս աւարտ (իսկ խորհրդային ՙՙօրթոդոքս՚՚ պատմագիտութեան տեսակէտից՝ 1920 թուականի նոյեմբերի 29-ը)[29][30]։
Պատմագիտական և քաղաքական տեսակէտից սխալ է համարվում նման մօտեցումը և առաջարկվել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան աւարտը հասցնել կա՛մ մինչև 1921 թուականի ապրիլի 2-ը, այսինքն այն օրը, երբ ռուսական կարմիր բանակը արեան մէջ ճնշեց Հայ ժողովրդի Փետրվարյան զինված ապստամբությունը և վերստին գրաւեց Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երևանն ու Հանրապետութեան տարածքի հիմնական մասը[31], կա՛մ էլ, որն աւելի ճիշտ կլինի, Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան փաստացի աւարտը համարել 1921 թուականի յուլիսի 15-ը, երբ դադարեց Գարեգին Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանի զինեալ ուժերի վերջին դիմադրութիւնը և ռուսական կարմիր բանակը գրաւեց Սիւնիքի հարաւում դիմադրող վերջին մարտական դիրքերը[32]։ Այս տարբերակը՝ 1918 թուականի մայիսի 28-ից մինչև 1921 թուականի յուլիսի 15-ը, պատմագիտական տեսակէտից առաւել ճշմարտացի է, քանզի փաստացի Հայկական պետականութիւնը և նրա՝ մարտնչող զինեալ ուժերը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ գոյութիւ են ունեցել մինչև 1921 թուականի յուլիսի 15-ը[33]։
Պատմագիտութեան մէջ ներկայումս դեռևս գերիշխող տեսակէտ կայ, թէ իբր Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը ընկաւ թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով[34]։ Հաշուի առնելով այդ տեսակէտի՝ պատմագիտական առումով առնուազն կիսատ-պռատութիւնը, իսկ քաղաքական տեսակէտից՝ կեղծ և վտանգաւոր միտում ունենալը, առաջարկվել է պատմագիտական առումով աrաւել լիակատար և քաղաքական տեսակէտից առաւել ճշգրիտ այն ձևակերպումը, որ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը ընկաւ ռուս-թուրքական ՀԱՄԱՏԵՂ ռազմական ագրեսիայի հետևանքով։
Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դէմ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի հրատարակած հիմնարար հետազոտության մեջ, թեպետ համապատասխան գլուխը կոչվում է «Թուրք–հայկական պատերազմը։ Հայաստանի խորհրդայնացումը», սակայն շարադրանքի մեջ հստակ բերված է հետևյալ անժխտելի փաստը․
«Փաստորեն, թուրքական ուժերը զգալի գերազանցություն ունեին հայկական ուժերի նկատմամբ, և, բացի այդ, Հայաստանը շրջափակում էր չորս ռազմաճակատ՝ Կարս–Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան–Ղազախի։ Ահա թե ինչու թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում (Կարս, Սուրմալու) հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել»[35]։
Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը[35]։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ[35]։
Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը[35]։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը[36]։
Նոյնը տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով[36]։ Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին[36], սակայն երկու «անանուն» ճակատները իրականում ռուսական էին[36]։ Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, որը կատարվում էր Ռուսաստանի Տասնմեկերորդ բանակի ուժերով[37], ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում[36]։
Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրէն աւելի շուտ է սկսուել, քան թուրքականը[36]։ Աւելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դէմ հնարաւոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերուած ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիւանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնութեան։ Լրջագոյն և բախտորոշ օգնութեան[36]։ Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիւնքում տեղի ունեցաւ Հայաստանի պետականութեան կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետութիւնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպուեց 1921 թուականի մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով[38], իսկ ապա՝ նրանից ածանցուած Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին[39] պարզապէս պարտադրուեց ստօրագրելու Ռուսաստանին ենթակայ խամաճիկային կազմաւորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին[36]։
Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ[40], իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ[41] և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը[36][41]։
Լեռնահայաստանը իրականում մաս է կազմել Հայաստանի Առաջին Հանրապետության, ուստի և վերջինից տարածքային կամ քաղաքական առումով անջատելը Հայկական Ազգային Պատմագիտութեան մեծ սխալը կարելի է համարել։ Այդ սխալը, ըստ իս, թելադրուած է և թելադրուած է նախկինում՝ խորհրդային, իսկ այժմ՝ ռուսական պատմագիտական դպրոցի կողմից, իսկ խորքային առումով՝ պայմանաւորուած էր և պայմանաւորուած է նախկինում ԽՍՀՄ-ի կենտրոնական իշխանութիւնների, իսկ այժմ՝ ռուսական կայսերապետական ուղղուածութիւն ունեցող իշխանութիւնների բացայայտ ու թաքուն վարուող քաղաքականութեամբ։ Ցաւօք, այդ ամէնը իրականանում է Հայաստանի և Հայութեան ներսում նախկին խորհրդային և այժմեան ռուսական ազդեցութեան գործակալների հակաազգային և հակահայկական գործունէութեան հետևանքով։
Վերը շոշափված բոլոր հարցերը օրգանապես փոխկապակցված են միմյանց։ Բայց նրանց փոխկապակցված է նաև ևս մէկ հարց․ Հայաստանի Առաջին Հանրապետութիւն անուանման հարցը։ Պետք է վերջնականապես հստակեցնել, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը նաև ներկայումս պահպանված Միակ Հանրապետությունն է, որ Հայ ժողովուրդը կերտել է 20-րդ դարի առաջին քսանամյակում՝ վեր խոյացնելով այն պատերազմի բոցերի միջից։
Հայաստանի Հանրապետությունը գոյություն է ունեցել 1918-1921 թվականներին, իսկ դրանից հետո գոյություն ունեցած այսպես կոչուած Խորհրդային Հայաստանը (այսինքն՝ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնը՝ 1921-1922 թթ. և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը՝ 1922-1936 թթ..՝ որպէս Անդրֆեդերացիայի մաս, իսկ 1936-1991 թթ.՝ որպէս ԽՍՀՄ ՙՙմիութեանական հանրապետութիւն՚՚) ՙՙԵրկրորդ Հանրապետութիւն՚՚ անուանելը թէ՛ պատմագիտական, թէ՛ քաղաքական տեսակէտից մեծ սխալ է։ Ուստի նաև սխալ է ներկայումս գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութիւն անունը կրող քաղաքական կազմաւորումը (1991 թ. սեպտեմբերի 21-ից մինչև այժմ) ՙՙԵրրորդ Հանրապետութիւն՚՚ անուանելը, քանզի դա այսպէս ասած, օրինականացնում է ՙՙԵրկրորդ հանրապետութիւն՚՚ կոչուած կեղծ կամ թուացեալ քաղաքական կազմաւորումը՝ Խորհրդային Հայաստանը։ Պարզ ասած, խորհրդային կամ ռուսական օկուպացիայի հետևանքով կործանուած Հայկական պետականութեան փոխարէն մեզ է մատուցւում մի կեղծ ՙՙհանրապետութիւն՚՚, իրականում ՙՙֆէյք՚՚ պետական կազմաւորում, որի տակ թաքնուած էր ռուսական գաղութատիրութեանը ենթակայ վարչա-տարածքային մի կազմաւորում։ Այսինքն, արտաքուստ՝ անուանումների, իսկ իրականում, խորքային առումով՝ գոյութիւն ունեցած իսկական և կեղծ հանրապետութիւնների հարցին նման պարզաբանում տալով՝ մենք խուսափում ենք պատմագիտական սխալ մեկնաբանութիւնից և քաղաքական լուրջ սխալից։ Ամփոփելով, պէտք է ասել, որ այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւն կոչուող կազմաւորումը կա՛մ պէտք է իրեն հռչակի Առաջին Հանրապետութեան իրաւայաջորդ (իսկ դրա համար հարկաւոր է ազատագուել ռուսական տիրապետութիւնից), կա՛մ էլ պիտի ընդունի, որ ինքը կիսագաղութ է և ո՛չ թէ անկախ պետական կազմաւորում։ Իսկ դա կյստակեցնի թէ՛ Հայաստանաբնակ հայութեան, թէ՛ Սփիւռքահայութեան քաղաքական խնդիրները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.