Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լոզան (ֆր.՝ Lausanne [loˈzan]), քաղաք Շվեյցարիայի հարավ֊արևմուտքում, նավահանգիստ Ժնևի լճի ափին, Ժնև քաղաքից 62 կմ հեռավորության վրա[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լոզան | |||||
Lausanne | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Lausanne District? և Վո | ||||
Քաղաքապետ | Դանիել Բրելա | ||||
Առաջին հիշատակում | 1-ին դար, մոտ 200 և մոտ 280 | ||||
Մակերես | 41,37 կմ² | ||||
ԲԾՄ | 373—871 մ | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲ 138 634 մարդ (3351) | ||||
Ագլոմերացիա | ▲ 336 400 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 021 | ||||
Փոստային դասիչ | 1000—1008 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VD | ||||
Պաշտոնական կայք | lausanne.ch | ||||
| |||||
Լոզանը կրում է աշխարհի «Օլիմպիական մայրաքաղաք» անվանումը։ Այստեղ են գտնվում Միջազգային օլիմպիական կոմիտեի շտաբ-բնակարանը և բազմաթիվ այլ միջազգային սպորտային ֆեդերացիաներ։ Այստեղ է Շվեյցարիայի գերագույն դատարանը, Լոզանի համալսարանը, Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը և այլն։ Հիմնական տրանսպորտային տեսակն է տրոլեյբուսը։ Երկրում միակ մետրոն այստեղ է։
Հնում այստեղ գոյություն է ունեցել մի բնակավայր, որը հռոմեական դարաշրջանում կոչվել է Լաուզոնիում (այստեղից էլ այժմյան Լոզան անվանումը)։ Ոմանք ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է գալլերեն Leusa «հարթ քար» բառը։
Ոմանք էլ գտնում են, որ անվանումն առաջացել է կելտերեն Lausodonum ձևից, որը նշանակում է «ամրոց Լաուս գետի ափին» (կելտերեն Լաուս՝ «քարքարոտ») կամ Lousis կելտական անձնանունից[2]։
Բնակչությունը կազմում է շուրջ 138.000 մարդ (2013 թ., մայիս)։ Չորրորդն է բնակչության թվով Շվեյցարիայում։ Ներգաղթյալները կազմում են ամբողջ բնակչության 40 %։ Ագլոմերացիայի սահմաններում բնակվում է 336,4 հազար մարդ (2010 թ.)։
Լոզանի տարածքում բնակության հնագույն հետքերը պատկանում են մեր թվարկությունից առաջ VI հազարամյակին։ Ապրողների հիմնական զբաղմունքը եղել է Ժնևի լճի ափի անտառներում որսը և հավաքչությունը։ XX դարում այդ տեղամասերում գտնվել են թաղման վայրեր։ Գտածոների մեջ եղել են մեր թվարկությունից առաջ II հազարամյակի զենք, կերամիկայից և բրոնզից իրեր, դիակիզության հետքեր, ինչպես նաև կավածեփ, հարդե տանիքներով խրճիթի մնացորդներ։
Լոզանը, ինչպես և Շվեյցարիայի մնացյալ խոշոր քաղաքները, ընկած են երկրի միջին հատվածում, Ժնևի լճի հյուսիսային ափերին և Ալպյան լեռների ստորոտին։ ժնև քաղաքից հեռու է 62 կմ-ով։ Այն գտնվում է Լավո և Լյա Կոտ գինեգործական տարածաշրջանների սահմանին։ Տարածքում է նաև Շվեյցարական ռիվիերան՝ առողջարանային զոնան։ Ինչպես ամբողջ Շվեյցարիայում, այստեղ էլ գործում է Կենտրոնաեվրոպական ժամային գոտին։ Միջազգային կոորդինացիոն ժամանակից տարբերվում է ձմռանը +1:00, ամռանը՝ +2:00 ժամ։
Քաղաքի տարածքը կազմում է 41,37 կմ²[3]։ 1997 թվականին քաղաքի շինկառույցները կազմել են 42,9 %, անտառները՝ 39,6 %, գյուղատնտեսական հողահանդակները՝ 17,3 %: Լոզանը կարելի է անցնել ոտքով քայլելիս. ծայրից ծայր նրա երկարությունը կազմում է 4 կմ։
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 373-ից 871 մետր. նավահանգիստ Ուշին՝ 374 մ., կենտրոնը՝ 495 մ., օդանավակայանը՝ 600 մ.: Բավականին մեծ բլուրների և ռելիեֆի համար նրան անվանում են շվեյցարական Սան Ֆրանցիսկո[4]։ Ամենաբարձր կետը Շալե ա Գոբեն է՝ լեռնանցք՝ 872 մետր բարձրությամբ։
Քաղաքով են հոսում 4 գետեր, որոնք պատկանում են Ռոնայի ավազանին՝ Ֆլոն, Լուվ, Վյուաշեր և Ռյոլե։ Մի ժամանակ առաջ Ֆլոնը հոսում էր քաղաքի կենտրոնի ձորով, ներկայիս Սենթրալ փողոցով։ Հետագայում գետերից Ֆլոնը և Լուվը վերցվել են թունելների մեջ։ Հյուսիսային մասի ստրոգետնյա ավտոկայանատեղիներից մեկում, Ռիպոն հրապարակի տակ, կարելի է տեսնել Ֆլոն գետի հոսքը։ Ժնևի լճի ափերին են գտնվում այգիները, լողափերը, փոքր նավահանգիստը և այլն։
Լոզանի կլիման ունի վերընթաց բնույթ[5], որը կրում է Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը։
Միջին ջերմաստիճանը տարվա ընթացքում տատանվում է ձմռանը +3 °C իսկ ամռանը մինչև +20 °C: Էքստրեմալ պայմաններում այդ ցուցանիշները կարող են հասնել −10 °C մինչև +37 °C: Արևափայլի տևողությունը կազմում է տարեկան 1763 ժամ[6]։ Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 1,8 մ/վրկ[7]. Միջին տարեկան խոնավությունը 71,7 %[8]։ Քաղաքը գտնվում է 8-րդ սառնամանիքադիմացկուն զոնայում[9]։
Հյուսիս-արևելյան քամին, որը ձևավորվում է Ասիական անտիցիկլոնից, բերում է սառը օդ։ Հարավ-արևմտյան քամին, որը գալիս է Ատլանտյան օվկիանոսից, իր հետ բերում է խոնավություն[10]։ Չոր քամիները, որոնց անվանում են այստեղ ֆյոն, ձևավորվում է տեղում և ցրտաբեր ազդեցություն է թողնում[11]։ Ժնևի լճի մոտիկությունը ձմռանը մեղմացնում է ջերմաստիճանը, իսկ ամռանը՝ զովացնում։
Ձմեռը հիմնականում սառն է։ Ձյունը գալիս է դեկտեմբերից մինչև մարտ։ Տարվա ամենաչոր ամիսը փետրվարն է։ Ամառը տաք է, փոփոխական եղանակով։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է օգոստոսին։ Աշունը չոր է և արևոտ, որը գալիս է սեպտեմբեր-հոկտեմբերին։
{{{location|{{{վայրը|}}}}}}ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Քաղաքի վավերական կնիքն իրենից ներկայացնում է վահան, կազմված հորիզոնական կարմիր ժապավեն ներքևից և սպիտակ՝ վերևից։ Կա նաև տարբերակ, որը թույլատրելի է, այն է. վահանը ւ թագը բռնած առյուծներ։ Քաղաքի լոգոտիպը հաստատվել է 1998 թվականին մունիցիպալիտետի կողմից։ Այն իրենից ներկայացնում է քաղաքի անվանումը և հորիզոնական շարված 7 կարմիր գնդեր[12]։ Քաղաքի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյունի պաստառ՝ 2 հորիզոնական շերտերով։ Վերևինը սպիտակ է, իսկ ներքևինը, ավելի լայնը՝ կարմիր։
Բուրգունդյան արքա Ռուդոլֆ III կողմից հատված (XI դարի սկիզբ) դրամի վրա պատկերված է հավասարակողմ խաչ[13]։ Գաղաքի զինանշանը XVII դարում հաճախ պատկերվել է 3 վահանների տեսքով։ XIX դարում կայսերական արծվի սիմվոլը փոխարինվեց շվեյցարական խաչով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.