հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Վարդան Արամի Պարսամյան (հոկտեմբերի 15, 1909[1], Արզական, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1990[2]), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1947 թվական), պրոֆեսոր (1947 թվական), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961 թվական)։
Վարդան Պարսամյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1909[1] Արզական, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1990[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային արխիվ[1], ԱրմՖԱՆ[1], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1931)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1947) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1931 թվական)։ 1932-1936 թվականներին՝ ՀԽՍՀ պետական կենտրոնի արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ և տնօրենի գիտական գծով տեղակալ, 1937-1942 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի (Արմֆան) ավագ գիտաշխատող, 1943-1954 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, միաժամանակ (1942-1954 թվականներ)՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, 1954-1976 թվականներին՝ Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1977 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
Գիտության ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական («Հայ ազատագրական շարժումների պատմությունից», 1958), հեղափոխական շարժումների («Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թվականներին», 1955), հասարակական-քաղաքական հոսանքների, հայ-ռուսական առնչությունների («Ա. Ս. Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները», 1947) պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բուհական (Հայ ժողովրդի պատմություն (1801-1917 թվականներին)) և դպրոցական դասագրքերի, բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների, փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու հրատարակությանը։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Աբովյանի և Ս. Ի. Վավիլովի անվան մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.