Remove ads

Հովսեփ Արղության (1863, Սանահին, Երևանի նահանգ - 1925, Փարիզ, Ֆրանսիա), հայ ազգային ազատագրական շարժման առաջամարտիկ, ռազմական և պետական գործիչ, Դաշնակցության հիմնադիրներից։ Հայտնի է նաև Իշխան կամ Խանասորի Իշխան մականուններով։ Արղության իշխանական տոհմից[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովսեփ Արղության (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հովսեփ Արղության, Ծնվել է ...
Հովսեփ Արղության
Դիմանկար
Հովսեփ Արղությանը 1916 թվականին
Ծնվել է1863
ԾննդավայրՍանահին, Երևանի նահանգ
Մահացել է1925
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունդիվանագետ, ֆիդայի և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ
 Hovsep Arghutyan Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1863 թվականին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ։ 1890 թվականին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև։

Աքսորից վերադառնալով՝ անցել է Թավրիզ, որտեղ հսկել ու կարգավորել է ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արևմտյան Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան։ 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ եղել է հրամանատարի` Խանասորա Վարդանի օգնականը։ Դրանից հետո Իրանյան իշխանությունները ձերբակալել են նրան, ու որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը։ Բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա որտեղ մնացել է մինչև 1903։

1905-1906 թվականներին, կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը թաթար ջարդարարների դեմ։

1916-1917 թվականներին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմաճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար։

1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո եղել է Վիրահայոց ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Իրանում՝ 1919-1920 թվականներին։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։

Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանն անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից.[2]

"Կոտուրից դէպի Վան անցնել շտապով
Աջից Վարդանը,
Ձախից Իշխանը..."

Remove ads

Հետաքրքրաշարժ փաստեր

18-19 դարերում հայ ազգային-ազատագրական պայքարն ուղեկցվել է նոր խորհրդանիշների և բազմազան դրոշների ու զինանշանների մշակմամբ։ Հովսեփ Արղությանը հայկական պետականության վերականգնմանն ուղղված ջանքերին զուգընթաց աշխատել է նաև ապագա հայկական թագավորության պետական խորհրդանիշների մշակման ուղղությամբ։

Հովսեփ Արղությանն առաջարկել է Հայաստանի զինանշանի մի տարբերակ, որում պատկերված էր հայկական ազգային և հոգևոր մի շարք խորհրդանշաններ` Անձեռակերտ Փրկչի, Արշակունիների խորրդանիշ արծվի, գառան ու խաչվառի, Արարատ լեռան ու Նույան տապանի, ինչպես նաև առյուծի ու վիշապի պատկերներով[3]։

Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads