Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արաբո (Ստեփանոս Մխիթարյան, մոտ 1863[1][2], Կուռթեր[2] - 1893[1][2], Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
Արաբո Առաքել Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | մոտ 1863[1][2] |
Ծննդավայր | Կուռթեր[2] |
Մահացել է | 1893[1][2] |
Մահվան վայր | Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, քրդերեն |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ |
Գործունեություն | XIX դարի վերջի հայ ֆիդայապետ |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը։ Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ։ Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից։ 1889 թվականից սկսած՝ բազմիցս այցելել է Կովկաս։ 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը։ Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ։ Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն։ Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն։ Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում։
Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա խիզախությունը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.