Տրապիզոն
From Wikipedia, the free encyclopedia
Տրապիզոն[1] (Դրապզուն, Պոնտոս, Տրաբզոն, Տրապեզոն, Տրապեզոնդ, Տրապեզոս, Տրապեզունդ, Տբապեզունտ, Տրապզուն), քաղաք և նավահանգիստ Փոքր Ասիայում, Սև ծովի հարավային ափին, Տրապիզոնի մարզի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Տրապիզոն | ||
թուրքերեն՝ Trabzon | ||
![]() | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Տրապիզոնի | |
Համայնք | Տրապիզոնի մարզ և Տրապիզոնի վիլայեթ | |
Ղեկավար | քաղաքապետ | |
Հիմնադրված է | Օրհան Ֆեվզի Գյումրյուքչյուօղլու թ. | |
Մակերես | 4685 կմ² | |
ԲԾՄ | 0±1 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 400 137 մարդ (2008) | |
Խտություն | 88,7 մարդ/կմ² | |
Ագլոմերացիա | 1 085 901 | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 462 | |
Փոստային դասիչ | 61x xx | |
Ավտոմոբիլային կոդ | 20 | |
Պաշտոնական կայք | trabzon.bel.tr | |
| ||
Անվան ծագում
Տեղադրված է սեղանաձև սարավանդի վրա և այդ պատճառով էլ կոչվել է Տրապիզոն՝ հունարեն «տրապեզա» բառից, որ նշանակում է՝ սեղան, սեղանաձև։
Պատմություն
Հիմնադրվել է մ․ թ. ա. 750 թվականին հույների կողմից։ Հնում եղել Է Պոնտական թագավորության կարևոր քաղաքներից մեկը։ Հետագայում մտել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմի մեջ։ Հուստինիանոս կայսրը (527– 565) այն մտցրել է Առաջին Հայք պրովինցիայի մեջ։ 13-րդ դարում դարձել է Տրապիզոնի հունական փոքրիկ թագավորության մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-ից՝ Օսմանյան կայսրության նույնանուն մարզի կենտրոնը։
Բնակչություն

- 2012 - 757.898
- 2011 - 757.353
- 2010 - 763.714
- 2009 - 765.983
- 2008 - 748.000
- 2007 - 740.569
- 2000 - 775.137
- 1990 - 795.849
- 1985 - 786.194
- 1980 - 731.045
- 1975 - 719.008
- 1970 - 659.120
- 1965 - 595.782
- 1960 - 532.999
- 1955 - 462.249
- 1950 - 420.279
- 1945 - 395.384
- 1940 - 390.733
- 1935 - 360.679
Հայերը Տրապիզոնում
Տրապիզոնի մասին բազմաթիվ վկայություններ ունեն հայ մատենագիրները։ Այստեղ մինչև 1915 թվականի եղեռնը հայերը մեծ թիվ էին կազմում։ 1872-1873 թվականներին քաղաքում կար շուրջ 800 տուն հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրյակին՝ հայերի թիվը 14-15 հազար էր։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի արհեստներն ու առևտուրը հիմնականում գտնվում Էին հայերի ձեռքին։ Հայերն ունեին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ Ս. Աստվածածին, որ կառուցվել է 1414 թվականին՝ խոջա Շամշադինի միջոցներով, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Քաղաքի շուրջը կային հայաբնակ բազմաթիվ ամառանոց գյուղեր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ և այլն։ Կարևոր հնություններից են բերդը՝ իր աշտարակավոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները և այլն։
Հայտնի հայեր Տրապիզոնից
Այստեղից են հայտնի ջութակահար, Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆ. Դավիթ Դավթյանը (1877-1911), հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանը (1869-1937), նկարիչներ Բյուզանդ Կոջամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը (1866–1947), Սիմոն Երեմյանը (1871-1938), ճարտարապետ Լևոն Կյուրեղյանը (1871-1950), ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանյանը (1894-1944), ՀԽՍՀ ժողդերասան Արման Կոթիկյանը (1896-1968), կոմպոզիտոր Երվանդ Սահառունին (1894-1967), գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1907-1995)։
Սպորտ
- Trabzonspor - Թուրքիայի ֆուտբոլային լիգայի "Մեծ քառյակի" ակումբներից մեկը։
Տեղական լրատվամիջոցներ
Թերթեր
- Kuzey Ekspres
- Karadeniz
- Taka
- Karadeniz'de İlkhaber
- Türksesi
- Karadeniz'de Günebakış
- İlk Haber
- TÜRKsesi
Ռադիոկայաններ
- Taka FM
- Kuzey FM
- Radyo Kadırga
- Zigana Radyo
- TRT Trabzon Radyosu
- Radyo KTU
- Bayrak FM
Հեռուստաալիքներ
- Kadırga TV
- Kanal Trabzon
- Zigana TV
- Kanal Mavi
- Trabzon TV
- Kuzey TV
- Meltem TV
- Köprübaşı TV
Հյուպատոսարաններ
Քույր-քաղաքներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.