Մակիչ Արզումանյան
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Մակիչ Վահանի Արզումանյան (հոկտեմբերի 25, 1919[1][2], Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - հուլիսի 20, 1988[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964)։
Մակիչ Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1919[1][2] Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 20, 1988[2] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1] և Հայկական հանրագիտարան հրատարակչություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1942)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1963) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1942)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1950 թվականներին և 1960-1961 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1951-1954 թվականներին աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին կից ՄԼԻ հայկական մասնաճյուղում, 1954-1959 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական դպրոցում։ 1962-1979 թվականներին եղել է Երևանի Վ․ Յա․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, 1979-1988 թթ.՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Գիտական աշխատությունները նվիրված են ԽՄԿԿ պատմության հարցերին, Անդրկովկասի և Հայաստանի բոլշևիկների գործունեությանը, հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը։ Որպես հեղինակ մասնակցել է «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (մաս 1; 1967, ռուսերեն), «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967), «Հայ ժողովրդի պատմություն» (հատ. 6, Երևան, 1981 թ.) կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։ «Հայաստան. 1914-1917» (1969 թ.) և «Արհավիրքից վերածնունդ» (1973 թ.) և «Դարավոր գոյամարտ» (1989 թ.) մենագրություններում Մակիչ Արզումանյանը հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքի հիմնական իրադարձությունների ֆոնի վրա տվել է Հայկական հարցի պատմությունը՝ սկսած առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) նախօրյակից մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-1923 թթ.), շոշափել Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հերոսական ինքնապաշտպանության և այլ հարցեր։ «Նանսենը և Հայաստանը» (2-րդ հրտ. 1986 թ.) աշխատության մեջ Մակիչ Արզումանյանը հարուստ փաստական նյութի հիման վրա վեր է հանել նորվեգացի մեծ հումանիստի գործունեությունը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և միջազգային հանրությանն ու Ազգերի լիգային այդ խնդրին նպատակամղելու ուղղությամբ։ «Արսեն Ամիրյան» (1961 թ.), «Ասքանազ Մռավյան» (1955 թ.), «Ստեփան Շահումյան» (1978 թ.), «Սուրեն Սպանդարյան» (1982 թ.) մենագրություններում ներկայացրել է հայազգի հայտնի կոմունիստ առաջնորդ գործիչների կյանքն ու գործունեությունը։
Մակիչ Արզումանյանը մահացել է 1988 թվականի հուլիսի 20-ին Երևանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.