Remove ads
Պետական համալսարան From Wikipedia, the free encyclopedia
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (ԲՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1935[1] |
Տիպ | հիմնադրամ |
Ուսանողներ | 4500 |
Ընդհանուր անձնակազմ | 541 մարդ |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] |
Երկիր | Հայաստան[3] |
Հասցե | Tumanyan Street, 42 |
Պարգևներ | |
Կայք | brusov.am |
Yerevan State Linguistic University Վիքիպահեստում |
ԲՊՀ-ն որակյալ մասնագետներ Է պատրաստում է օտար լեզուների և, սոցիալական գիտությունների վերը նշված ոլորտներում՝ շարունակաբար զարգացնելով և ընդլայնելով դասավանդվող մասնագիտությունների ցանկը։
1935 թ. ծնունդ առնելով որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ՝ ռուսաց լեզվի մասնագետներ պատրաստելու համար, ԲՊՀ-ն հիմք դրեց Հայաստանում օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանն ու դրա գործնական կիրառմանը։ ԲՈՒՀ-ում տարեցտարի ավելանում է ուսումնասիրվող օտար լեզուների թիվը՝ (ռուսերեն (1935 թ.), գերմաներեն (1936թ.), անգլերեն, ֆրանսերեն (1937թ.), իսպաներեն (1963թ.), իտալերեն, բուլղարերեն (1996թ.), հունարեն (1997թ.), պարսկերեն (2000թ.), լեհերեն, սերբերեն, ուկրաիներեն, հոլանդերեն (2005թ.), կորեերեն (2006թ.), չինարեն, ռումիներեն (2007թ.), հինդի, արաբերեն, պորտուգալերեն (2009թ.), ճապոներեն, թուրքերեն, վրացերեն (2010թ.), եբրայերեն (2017))։ Այսօր այստեղ արդեն դասավանդում են երկու տասնյակից ավել լեզուներ։
1950-ականներից բուհը ձեռնամուխ եղավ օտար լեզվի դասավանդման և ուսուցման համար անհրաժեշտ գրականության ստեղծման աշխատանքներին։ 1962 – 1965թթ.-ին լույս տեսան համալսարանի դասախոսների կազմած անգլերեն-հայերեն, գերմաներեն-հայերեն, ֆրանսերեն-հայերեն բառարանները, որոնք նոր որակ հաղորդեցին բառարանների ստեղծման մեթոդաբանությանն ու բառարանագիտության մշակույթի զարգացմանը Հայաստանում։ Այսօր Հայաստանի շատ հանրակրթական դպրոցներում և բուհերում օգտագործվում են ԲՊՀ-ի դասախոսների մշակած ուսուցչական մեթոդական ձեռնարկներն ու օտար լեզուների դասագրքերը։
1980 թ.-ին տեխնիկական զինվածությունն ու ժամանակակից լինգաֆոնային կաբինետները համալսարանին հնարավորություն տվեցին օտար լեզուների հեռուստադասընթացների շարք անցկացնել հայաստանյան դպրոցների համար։
1962 թ.-ին համալսարանը վերանվանվեց ռուս ականավոր մտավորական, բանաստեղծ Վալերի Բրյուսովի անունով։ Նույն թվականին համալսարանում հիմնվեց բրյուսովագիտության կենտրոն, որն առ այսօր համակարգում է ոլորտի գիտնականների գործունեությունը։ Զուգահեռաբար համալսարանում հիմնադրվեց Վ. Բրյուսովի անվան թանգարան, որը համագործակցում է Գուգլ մշակութային ինստիտուտի (Google Cultural Institute) հետ, և որի վիրտուալ հավաքածուները հասանելի են Գուգլի՝ արվեստի և մշակույթի (Google Arts and Culture) թվային հարթակում։
1963 թ.-ին բուհը որդեգրեց բազմալեզվականության քաղաքականություն՝ ներդնելով երկրորդ, իսկ 2017 թվականից երրորդ օտար լեզվի ուսուցումը՝ ընդլայնելով օտար լեզուների ուսուցման հնարավորությունը թե՛ ֆորմալ, և թե՛ ոչ ֆորմալ ուսուցման ձևաչափերում։
ԲՊՀ-ի միջազգային համագործակցությունը սկիզբ է առելդեռ խորհրդային ժամանակաշրջանում. այսօր բուհը համագործակցում է ոչ միայն հայաստանյան բուհերի, այլև աշխարհի ավելի քան 25 երկրների շուրջ 85 առաջատար համալսարանների, գիտակակրթական կենտրոնների, միջազգային և համալսարանական կազմակերպությունների հետ՝ իրականացնելով կրթական, գիտական և փոխանակման տարաբնույթ ծրագրեր։ Այդ շարքին են պատկանում Բրյուսովյան ամենամյա ընթերցումները Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենամյա միջոցառումները և Էրազմուս+, Միջազգային կրեդիտային շարժունության, Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրերը։
ԲՊՀ-ի գիտական և հետազոտական գործունեության բազմալեզու ներուժը զարգանում է միջազգային միտումներին համընթաց։ 1966 թ.-ից առ այսօր համալսարանում դասավանդում են նաև հրավիրված լեզվակիր-դասախոսներ՝ ամենատարբեր երկրներից։ Տասնամյակների ընթացքում համալրված գիտական պահոցը, ինչպես և համալսարանի գիտական նոր ուսումնասիրություններն այսօր հասանելի են թվային ձևաչափում։
2014 թվականից սկսած՝ ԲՊՀ-ն իր ավանդական մասնագիտությունների (օտար լեզուներ, թարգմանություն, բանասիրություն, լեզվաբանություն, մանկավարժություն) արդիականացմանը զուգահեռ ներդրեց հասարակական գիտությունների ոլորտի մասնագիտություններ (լրագրություն, հանրային հաղորդակցություն (Փի-Առ), քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, եվրոպագիտություն, միջմշակութային հաղորդակցություն, երկրագիտություն, լեզվաբանություն և ՏՏ, կառավարում, սերվիս), որով պայմանավորված բուհը վերանվանվեց "Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան":
2005 թվականից՝ Հայաստանի Բոլոնիայի գործընթացին Արխիվացված 2020-02-03 Wayback Machine միանալուց հետո, բարձրագույն կրթության համակարգի նոր կառուցակարգերի և գործընթացների համատեքստում ԲՊՀ-ում ներդրվեց կրթության եռաստիճան համակարգը՝ (բակալավիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ստեղծվեց ԲՊՀ կարիերայի կենտրոնը, ինչպես նաև մեկնարկեցին Որակավորումների ազգային շրջանակին համապատ։ Ձևավորվեցին և կայացան ուսանողական ինքնուրույն կառույցներ։
ԲՊՀ-ի զարգացման հայեցակարգում նորարարությունների կարևորագույն մաս են կազմում միջգիտակարգային մասնագիտությունները՝ կրթական գիտություններ (համակարգչային թեստավորում, գնահատում և մանկավարժություն), համաժամանակյա թարգմանություն (ՏՀՏ ու թարգմանություն), հաշվողական լեզվաբանություն (համակարգչային գիտություններ ու լեզվաբանություն), մշակույթ ու ՏՀՏ, թվային հումանիտար գիտություններ, տեղեկատվության կառավարում։
Համալսարանը պարբերաբար հյուրընկալում է միջազգային ճանաչում ունեցող անհատների, գործիչների։ Հիշարժան էր 2019թ․ հոկտեմբերի 29-ին Ռումինիայի արքայազն Ռադուի հանդիպումը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի տեսլականը և զարգացման ռազմավարությունը հիմնված են հարուստ անցյալի, ավանդույթների, ձեռքբերված հաջողությունների, մրցունակ առավելությունների վրա և միտված են նորագույն մարտահրավերները հնարավորություններ դարձնելուն։ Համալսարանի շրջանավարտների շարքերում են ազգային հերոսներ, գիտնականներ, մանկավարժներ, դիվանագետներ, քաղաքական և արվեստի գործիչներ, հոգևորականներ, զինվորականներ։
Համալսարանի գործունեության մեծագույն գնահատականներից է 1985 թվականին ստացած «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանը՝ որակյալ կադրերի պատրաստման և գիտության զարգացման գործում իր ավանդի համար։
ԲՈՒՀ-ն ունի չորս ֆակուլտետ՝ «Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման», «Կրթության և մասնագիտական մանկավարժության», «Ռուսաց և օտար լեզուների», «Սոցիալական գիտությունների և սերվիսի», որտեղ պատրաստում են տարբեր ոլորտի մասնագետներ, այդ թվում լեզվաբանության, մանկավարժության, բանասիրության, քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային լրագրության, հոգեբանության, թարգմանաբանության, սերվիսի, հանրային կառավարման, եվրոպագիտության, տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների, միջազգային հարաբերությունների ոլորտներում[4]։
2019 թվականի դեկտեմբերի 18-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից հերթական անգամ շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով[5]։ Նախորդ երկու հավատարմագրերը շնորհվել են ՀՀ կառավարության 2011 հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի 2015 թ. ապրիլի 11-ի N 9 որոշումներով[6]։
2020 թվականի հունվարի 29-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում՝ կնքված Ընտրական համակարգերի միջազգային հաստատության և հայաստանյան 5 բուհերի միջև կմշակվի քաղաքացիական կրթության ծրագիր, որը «Ներգրավված քաղաքացի» քաղաքացիական կրթության դասընթացի միջոցով լսարանին կներկայացնի քաղաքացիական հասարակության, քաղաքացիական մասնակցության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները[7]։
Բակալավրիատ
Առկա ուսուցում
Հեռակա ուսուցում
Մագիստրատուրա
Ֆակուլտետի կազմում գործում է 5 ամբիոն և ԳՈՒԿ։
Բակալավրիատ
Մագիստրատուրա
Ֆակուլտետի կազմում գործում է 3 ամբիոն։
Բակալավրիատ
Առկա ուսուցում
Հեռակա ուսուցում
Մագիստրատուրա
Առկա ուսուցում
հեռակա ուսուցում
Ֆակուլտետի կազմում գործում է 3 ամբիոն և 1 կենտրոն։
Բակալավրիատ
Առկա ուսուցում
Հեռակա ուսուցում
Մագիստրատուրա
Առկա ուսուցում
Հեռակա ուսուցում
Ֆակուլտետի կազմում գործում է 3 ամբիոն և 2 ԳՈՒԿ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.