հայ հեղափոխական, հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սուրեն Սպանդարի Սպանդարյան (դեկտեմբերի 3 (15), 1882[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 24, 1916 կամ սեպտեմբերի 11 (24), 1916[2], Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ ՌՍԴԲԿ անդամ 1901 թվականից։
Սուրեն Սպանդարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3 (15), 1882[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1916 (33 տարեկան) կամ սեպտեմբերի 11 (24), 1916[2] (33 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Երրորդության գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա (1902)[1], Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1903)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1] |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, հեղափոխական և գրական քննադատ |
Ամուսին | Օլգա Սպանդարյան |
Ծնողներ | հայր՝ Սպանդար Սպանդարյան[1] |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Երեխաներ | Ստեփան Սպանդարյան |
Suren Spandarjan Վիքիպահեստում |
Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-1903), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906 թվականի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։
1907 թվականի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909 թվականի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910 թվականի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912 թվականի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։
1912 թվականին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912 թվականի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913 թվականի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է[3]։
Սուրեն Սպանդարյանի պատվին է անվանվել Արարատի մարզի Սուրենավան գյուղը։ Գյուղի կենտրոնում գտնվում է նրա կիսանդրին։
Սուրեն Սպանդարյանի պատվին է անվանվել նաև Շիրակի մարզի Սպանդարյան գյուղը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.