Սպանդարյան (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Սպանդարյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջափնյակում։ Սպանդարյան բնակավայրը հիմնադրվել է 1830 թվականին՝ վերաբնակեցումից հետո։ Մինչև 1946 թվականի մայիսի 31-ը կոչվել է Ղուլիջան[3]։ Գյուղը գտնվում է Շիրակի դաշտի նախալեռնային մասում, ծովի մակարդակից 1825 մետր բարձրության վրա։ Այն փռված է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին։ Մայրաքաղաքից գտնվում է 125 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Սպանդարյան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | |
Մակերես | 8.6 կմ² | |
ԲԾՄ | 1825 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1763[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3023 | |
|
Նախնիների մի մասը 1829 թվականից 1830 թվականը գաղթել է Ալաշկերտի գյուղերից։
Սպանդարյանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։
Գյուղում կան բազալտի պաշարներ։
Գյուղը հարուստ է մեր հայրենի պատմության և մշակութային խոսուն վկաներ հանդիսացող բազմաթիվ հուշարձաններով՝ բրոնզի դարաշրջանի պեղված և չպեղված դամբարաններ, նախաուրարտական շրջանի Կիկլոպյան ամրոց իր միջնաբերդով, ուրարտական շրջանի Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություն, նույն ժամանակաշրջանի քարանձավներ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ջրաղացներ գերեզմանոց և «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան։ Ինչպես նաև Սպանդարյանը ունի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.