Սուրենավան

գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Սուրենավանmap

Սուրենավան, գյուղ Արարատի մարզի հարավային հարթավայրային մասում, Երևան-Երասխ ավտոճանապարհի վրա։ Երևանից 60 կմ, մարզկենտրոն Արտաշատից՝ 22 կմ հեռավորության վրա, Ուրծի լեռնաշղթայի հարավային մեղմաթեք սարահարթում[2]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Սուրենավան
Thumb
Երկիր Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան
Համայնքի ղեկավարԱնի Վարդազարյան
Հիմնադրված է1946 թ.
Այլ անվանումներՍպանդարյանի անվան սովխոզին կից)։
Մակերես23,3 կմ²
ԲԾՄ815 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2172[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
ՏեղաբնականունՍուրենավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0234
Thumb
Սուրենավան (Հայաստան)
Thumb
Սուրենավան (Արարատի մարզ)
Փակել

Պատմություն

Հիմնումը սկսվել է 1946 թվականին, պաշտոնապես գրանցվել՝ 1954 թվականի փետրվարին։ Սուրենավան է անվանվել հայ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի պատվին։ Գյուղը համալրվել է Հայաստանի լեռնային շրջանի բնակիչներով (Մարտունի, Եղեգնաձոր) և Իրանից (Սպահան, Սուլթանաբադ) ու Սիրիայից հայրենադարձվածներով։

Աշխարհագրական տվյալներ

Ծովի մակարդակից բարձրությունը՝ 815 մ։ Կլիման չոր, խիստ ցամաքային. ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -10-ից -30 °C, ամառը տևական է՝ մայիսից հոկտեմբեր (28-ից 40 °C): Մթնոլորտային տեղումներ՝ 250-300 մմ։ Բնական լանդշաֆտը՝ կիսանապատ (վերածված կուլտուր-ոռոգելիի)։ Բացարձակ ոռոգման ագրո կլիմայական գոտի։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սուրենավանի մշտական բնակչությունը կազմել է 2172, առկա բնակչությունը՝ 2059 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1897 1926 1939 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 49 110 244 1836 2073 2406 2393 2172[1]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ, դաշտավարությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ (առվույտ, եգիպտացորեն, ցորեն, խոտհարքեր և այլն)։ Վարելահողերն աստիճանաբար վերածվում են այգեգործական (ծիրան, դեղձ, թութ, վաղահաս խնձոր, սալոր և այլն) ու խաղողագործական գոտիների։ Ակտիվ է նաև բանջարաբուծությունը՝ ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ (լոլիկ, տաքդեղ, սմբուկ, բամիա, սեխ, ձմերուկ, դդմիկ, վարունգ, լոբի և այլն)։

Հողատարածքների ոռոգումն ապահովվում է բացառապես ջրմուղ պոմպերի միջոցով։

Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնաբուծությամբ։

Սուրենավանի տարածքում գործող ձեռնարկություններ

  • Օքսիդացված բիտումի «Աբիտ» գործարան
  • Արմաշի ձկնաբուծական (մի մասը Սուրենավանում է)
  • «Մանանա սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման ձեռնարկություն
  • Մի քանի խոշոր ֆերմերային տնտեսություններ՝ սեփական ջրմուղ կայաններով

Սուրենավանցիներ

Տեսարժան վայրեր

"Ջերմուկ" Հանքային ջրի բնական աղբյուրից սնվող բացօթյա փոքրիկ լողավազան՝ գյուղից դեպի հարավ-արևմուտք։ Ավազանը հայտնի էր բուժական հատկություններով, ինքնամաքրվող էր ու տարածաշրջանում հանրաճանաչ։ "Ջերմուկի" ներկայիս վիճակի մասին տեղեկությունները թարմացման կարիք ունեն։

Ուռանոց Խոշոր ուռենիների գեղատեսիլ բնական լեռնային պուրակ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք՝ Ուրծի լեռնաշղթայի ժայռոտ ստորոտներին։

Սարի աղբյուր Սառնորակ աղբյուր գյուղից դեպի հյուսիս՝ նախալեռնային հատվածում։ Տարածքում առկա է նաև քարանձավ՝ որը հավանաբար ծառայել է որպես անտիկ բնակավայր։ Տարածաշրջանում հանդիպում են քարեդարյա բնակավայրերի մնացորդներ։

Խաղողի ձոր Խաղողի վայրիացած այգիներ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։

Սուրբ Նշան Մատուռ գյուղից դեպի հարավ-արևմուտք։ Կառուցվել է 20-րդ դարում (կոնկրետ թվականը լրացման ենթակա է, փորագրված է մատուռի ներսում) հարակից Արարատ (Դավալու) գյուղի բնակիչ, որսորդ Սարիբեկ Մելիքսեթյանի կողմից, ով երազում Աստծուց հրահանգ ստանալով հիմնել է սրբատեղին ու ըստ երազի՝ անվանել "Նշան"։ Կից կա աղբյուր, տարածքը ակտիվորեն ծառայում է որպես հանգստի գոտի ամբողջ Արարատի շրջանի բնակիչների կողմից։ Մատուռն անընդհատ լրացվում է բազմաթիվ խաչքարերով։

Արագիլներ Գյուղն աչքի է ընկնում արագիլների բազմազանությամբ, որոնք բույն են դրել գրեթե բոլոր սյուների գագաթներին ու դարձել տեղի բնակչության անբաժան բարեկամները։ Հիմնականում չեն չվում։

Տես նաև

Գրականություն

  • Սուրենավանի մասին Սերո Խանզադյանի «Հայրենապատումի» Բ գրքի «Անապատ ավազախիր» ակնարկը
  • Աշոտ Գաբրիելյան, Ավազախիր անապատից՝ կանաչախիտ պարտեզ (ակնարկ), «Կանչ», 2006, թիվ 10, էջ 6։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.