Հովիկ Աղազարյան
հայ մեխանիկ, պետական և քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հովիկ Հովսեփի Աղազարյան (փետրվարի 9, 1960, Այգեձոր), հայ քաղաքական և պետական գործիչ, մեխանիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2018-2019)։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2019-2021)։ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, տնտեսկան հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Հովիկ Աղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 9, 1960 (65 տարեկան) |
Ծննդավայր | Այգեձոր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1982) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1987) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
Հովիկ Աղազարյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 9-ին, Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվել է Արարատի շրջանի Սուրենավան գյուղ։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1977 թվականին։ 1977-1982 թվականներին սովորել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտում։
Գիտական գործունեություն
1984-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 1982-1983 թվականներին եղել է Երևանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, 1988-1991 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
Արցախյան ազատամարտ
1988-1990 թվականներին հանդիսացել է Սուրենավան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին[1]։
ՀՅԴ
1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր[2], ՀՅԴ խմբակցության անդամ (1990 թվականից)։ 1996 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։ 1998 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից։
2000-2013 թվականներին զբաղվել է արտագնա աշխատանքով։
«Քաղաքացիական պայմանագիր»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է[3]։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած ջոկատի հետ Ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է լարված գոտում։
2017 թվականի ԱԺ ընտրություններում առաջադրվել է «Ելք» դաշինքի ցուցակով։
2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է[1][4]։
2019-2021 թթ. եղել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։
Պարգևներ
- «Դրաստամատ Կանայան» մեդալ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.