From Wikipedia, the free encyclopedia
Տաքդեղ[1] (լատին․՝ Capsicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի Capsicum ցեղին պատկանող մշակաբույս։ Հայտնի է 4, Հայաստանում մշակության մեջ՝ 1 տեսակ՝
Տաքդեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ենթաընտանիք | Մորմայիններ (Solanoideae) |
Տրիբա | Capsiceae |
Ցեղ | Տաքդեղ (Capsicum) L., 1753 |
Մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում։
Այլ անվանումներ. ծիծակ, պղպեղ, բիբար, պատիճապղպեղ։
Տաքդեղ Բուսաբանական նկարազարդումը |
Ցողունը կանգուն է (կան նաև կիսականգուն ձևեր), ճյուղավորվող, բարձրությունը՝ 25-85 սմ։ Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև, մուգ կանաչից մինչև բաց կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։
Պտուղը 2-3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման վիճակում՝ կանաչ, լրիվ հասունացման վիճակում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության։
Սերմերը տափակ են, բաց դեղնավուն։ Կան կծու և քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր։ Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ։
Պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ C, B1։ B2, P, կարոտին (A-նախավիտամին)։
Տաքդեղն աչքի է ընկնում իր համի ու սննդատու բավականին բարձր հատկություններով ու վիտամինների քանակով, հարուստ է անազոտ էքստրակային նյութերով, հում պրոտեինով և ճարպերով։ Քիմիական կազմը խիստ փոփոխական է՝ կախված սորտից, հասունության աստիճանից և աճեցողության պայմաններից։ Չոր նյութերի քանակը տատանվում է 5-12 %-ի սահմաններում, շաքարները կազմում են 2-8,6 %, թաղանթանյութը՝ 1,06-1,16 %, մոխիրը՝ 0,077-1,9 %: Պտուղների կծվությունը պայմանավորված է կապսաիցին ալկալոիդով, որը կազմում է չոր նյութերի մոտավորապես 2 %-ը։ Ըստ կապսաիցինի քանակի տաքդեղի սորտերը ստորաբաժանվում են քաղցր, կիսաքաղցր և կծու տեսակների։ Տաքդեղի ամենաարժեքավոր հատկություններից մեկը մեծ քանակով C վիտամին պարունակելն է։
Լայնորեն օգտագործվում է եփած և խորոված, ինչպես նաև թարմ (օրինակ՝ աղցանների մեջ) ու թթու դրած վիճակում։ Կարևոր դեր ունի նաև պահածոների արդյունաբերության մեջ, սակայն այս բոլորից զատ, տաքդեղն օգտագործում են նաև որպես համեմունք՝ չորացած և աղացած վիճակում։
Տաքդեղը ջերմա-, խոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահանջկոտ։ Հայաստանում շրջանացված սորտերից են՝
Տաքդեղի քաղցր սորտերից մշակվում են Անին, Զմրուխտ՝ երկուսն էլ բոլոր գոտիների համար, Հայկական տեղականը՝ Արարատյան հարթավայրի համար, կծու տաքդեղներից՝ Զիտա և Գիտա սորտերը բոլոր գոտիների համար։
Տաքդեղը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 12-13 ջերմաստիճանում։ Աճման և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը ցերեկը՝ 25, գիշերը 15-18: 11-13 ջերմաստիճանի սահմաններում աճը կանգ է առնում, իսկ 0.5 °C-ից - 10 °C դեպքում բույսերը մահանում են։ 32 °C-ից բարձր՝ աճը դանդաղում է, ծաղիկներն ու երիտասարդ պտուղները թափվում են։ Տաքդեղը պահանջկոտ է հողի խոնավության և բերրիության նկատմամբ։
Տաքդեղի սածիլումը կատարում են շարքը շարքից 50 սմ, բույսը բույսից, քաղցր սորտերի համար՝ 30 սմ, իսկ կծու սորտերի համար՝ 20 սմ հեռավորությամբ։
Արգելվում է սածիլը տնկել ջրի մեջ, այն պետք է տնկել քեշի եկած հողում՝ արմատավզիկից 12 սմ խորը։ Տաքդեղի սածիլումը կատարում են ապրիլ մայիս ամիսներին։ Արարատյան հարթավայրի պայմաններում ջրում են 15-18 անգամ, վեգետացիայի ընթացքում կատարում են 45 քաղհան փխրեցում։
Դասը մտնում է Solanoideae ենթաընտանիքի, Solanaceae ընտանիքի, {{bt-armlat|Solanales}} կարգի մեջ։
ևս 4 ընտանիք | ևս 262 դաս | |||||||||||||||
կարգՄորմածաղկավորներ | ենթաընտանիք Solanoideae | դաս Տաքդեղ | ||||||||||||||
Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Մորմազգիներ | դասում հաշվում են 31 տեսակ | ||||||||||||||
44 կարգ ծաղկավոր բույսեր | ևս 6 ենտաընտանիք | Capsicum annuum | ||||||||||||||
Հայտնի է 31[2] մինչև 40[3] տեսակ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.