Թագավորություն (կենսաբանություն)

կենսաբանություն From Wikipedia, the free encyclopedia

Թագավորություն (լատին․՝ regnum), կենսաբանական տեսակների գիտական դասակարգման մեջ հիերրարխիկ աստիճաններից` տաքսոններից երկրորդ ամենաբարձր տաքսոնոմիական աստիճանն է. թագավորությանը նախորդում է դոմենը, հաջորդում է տիպը։ Կենդանի օրգանիզմների դասակարգումը միանշանակ չէ. այն փոփոխվում է գիտության նորանոր հայտնագործություններին համընթաց։

Thumb
Կյանքի դասակարգման կենսաբանական կարգաբանություն

Պատմականորեն առանձնացում են կենդանի օրգանիզմների դասակարգման 5 թագավորություններ

  1. Կենդանիներ
  2. Բույսեր
  3. Սնկեր
  4. Բակտերիաներ
  5. Վիրուսներ

1977 թվականից դրանց նաև ավելացնում են ևս երկու թագավորություն՝

Իսկ 1998-ից նաև մեկը՝

  • Քրոմիստներ

Պատմություն

Դեռևս հնուց մարդիկ բոլոր կենդանի օրգանիզմները բաժանել են երկու խմբի` կենդանիներ և բույսեր։ Առաջին անգամ կենդանիներին դասակարգել է հույն փիլիսոփա Արիստոտելը (մ. թ. ա. 384-322) իր «Կենդանիների պատմություն» գրքում[1], իսկ նրա աշակերտը` Թեոփրաստեսը (մ. թ. ա. մոտ 371-287) զուգահեռաբար գրել է «Բույսերի պատմություն» աշխատությունը[2]։

Լիննեյը (1707-1778) կազմել է ժամանակակից երկնոմինալ կարգաբանությունը 1735 թվականին։ Բոլոր կենդանի օրգանիզմները բաժանել է երկու թագավորության` կենդանիների թագավորություն (լատին․՝ Regnum Animale) և բույսերի թագավորություն (լատին․՝ Regnum Vegetabile)։ Նա զուգահեռաբար առանձնացրել է միներալների թագավորությունը (լատին․՝ Regnum Lapideum)[3]։

1674 թվականին Անտոն Լևենհուկը Լոնդոն ուղարկեց միաբջիջ օրգանիզմների իր հետազոտությունները։ Դրանից առաջ այդ օրգանիզմները հայտնի չէին և բաշխվեցւն կենդանիների և բույսերի թագավորությունների մեջ։ 1866 թվականին Օուենի և Հոգի (1800-1869) ավելի վաղ կատարած հետազոտությունների հիման վրա Հեկկելն առանձնացրեց կենդանի օրգանիզմների երրորդ թագավորությունը, որն անվանեց Պրոտիստների թագավորություն[4]։

Մանրադիտակի կատարելագործումը և էլեկտրոնային մանրադիտակների ստեղծումը գիտնականներին հնարավորություն տվեց նկատել միաբջիջ օրգանիզմների միջև էական տարբերությունները. դրանցից մի մասն (էուկարիոտներ) ունեին բջջակորիզ, իսկ մյուս մասը (պրոկարիոտներ)` չունեին։ 1938 թվականին Կոուպլենդը առաջարկեց կենդանի օրգանիզմների դասակարգման քառաստիճան համակարգ։ Չորրորդ թագավորության` մոներայի մեջ նա միավորեց բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները, որոնք բջջակորիզ չունեին։

Պրոկարիոտների և էուկարիոտների միջև տարբերությունները շուտով ակնհայտ դարձան, և 1960 թվականին Ստանիերը և վան Նիելը` հիմնվելով Շատոնի գաղափարի վրա, ստեղծեցին նոր տաքսոնոմիական կարգ` վերնաթագավորություն[5]։

Գիտնականները հասկանում էին, թե սնկերը, որոնք մտնում էին բույսերի թագավորության մեջ, որքանով տարբեր էին մյուս բույսերից։ Հեկկելը ենթադրում էր, որ պետք է սնկերին բուսերի թագավորությունից տեղափոխել պրոտիստների թագավորություն, սակայն շուտով հրաժարվեց այդ մտքից։ Ուիտեկերն առաջարկեց սնկերը առանձին թագավորության մեջ միավորել։ 1969 թվականին նա դասակարգման նոր` հինգ թագավորությամբ համակարգ առաջարկեց, որը առ այսօր հեղինակություն է վայելում։ Այն հիմնված է օրգանիզմների սնվելու տարբերությունների վրա. բույսերի թագավորության ներկայացուցիչները բազմաբջիջ աֆտոտրոֆներ են, սնկերը` բազմաբջիջ սապրոտրոֆներ։ Պրոտիստների և բակտերիաների թագավորությունները իրենցում ներառում են միաբջիջ և պարզագույն օրգանիզմները։ Բոլոր հինգ թագավորությունները բաժանվում են էուկարիոտների և պրոկարիոտների ենթաթագավորությունների, որը կախված է այդ օրգանիզմների բջիջների բջջակորիզ ունենալով կամ չունենալով։

Գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության զարգացմամբ ակնհայտ դարձավ, որ պրոտիստների թագավորությունը իրենից ներկայացնում է նաև հավաքական ոչ տաքսոնոմային խումբ։

Թագավորությունների գիտական դասակարգման աղյուսակ

Մանրամասն տեղեկատվություն Լիննեյ1735 2 թագավորություն, Հեկկել1866 3 թագավորություն ...
Լիննեյ
1735[6]
2 թագավորություն
Հեկկել
1866[7]
3 թագավորություն
Շատտոն
1925[8][9]
2 գերթագավորություն
Կոուպլենդ
1938[10][11]
4 թագավորություն
Ուիտեկեր
1969[12]
5 թագավորություն
Վյոզե և այլք
1977[13][14]
6 թագավորություն
Վյոզե և այլք
1990[15]
3 վերնաթագավորություն
Սմիթ
1993[16][17][18]
8 թագավորություն
Սմիթ
1998[19][20][21]
6 թագավորություն
Մ. Ռուջիերո և այլք
2015[22]
7 թագավորություն
-Պրոտիստներ ՊրոկարիոներՄոներաներ

(Պրոկարիոտներ)

ՄոներաներԷուբակտերիաներԲակտերիաներԷուբակտերիաներԲակտերիաներԲակտերիաներ
-ԱրքեբակտերիաներԱրքեաներԱրքեբակտերիաներԱրքեաներ
-ԷուկարիոտներՊրոտիստներ

(Էուկարիոտներ)

ՊրոտիստներՊրոտիստներԷուկարիոտներԱրխեզոյներՊրոտոզոյներՊրոտոզոյներ
-Պրոտոզոյներ
-ՔրոմիստներՔրոմիստներՔրոմիստներ
ԲույսերԲույսերԲույսերԲույսերԲույսերԲույսերԲույսերԲույսեր
ՍնկերՍնկերՍնկերՍնկերՍնկեր
ԿենդանիներԿենդանիներԿենդանիներԿենդանիներԿենդանիներԿենդանիներԿենդանիներԿենդանիներ
Փակել

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.