Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ծիրանը (լատիներեն՝ Prunus armeniaca կամ Armenian plum, հոմանիշ՝ Armeniaca vulgaris ( )), Հայաստանի բնիկ մրգերից է, որը դեպի Եվրոպա է տարածվել է Հայաստանի միջոցով։
Ծիրան | |
Ծիրան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Տեսակ | Ծիրան (P. armeniaca) |
Միջազգային անվանում | |
Prunus armeniaca | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն |
Ենթադրվում է, որ ծիրանի հայրենիքը հյուսիսարևելյան Հայաստանն է (Վրաստանի հետ սահմանամերձ շրջանները)։ Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից[1]։
Փոքր կամ խոշոր ծառ է 5-8, երբեմն՝ 17 մ բարձրությամբ։ Սաղարթը կլորավուն է, տափակ կամ ցրված։ Բնի տրամագիծը կարող է հասնել 30-ից 60 սմ-ի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագորշավուն է, երկայնական ուղղությամբ ճաքճքված, ճյուղերի վրա գորշադարչնագույն, խոշոր, մոխրագույն ընդլայնական ոսպնյակներով։ Ընձյուղները կարմրադարչնագույն են կամ գորշաձիթագույն, փայլուն, մերկ, ծածկված բազմաթիվ մանր ոսպնյակներով։ Բողբոջները կլորակոնաձև են, հավաքված խմբերով։ Տերևները կլորավուն են, ձվաձև, ձգված գագաթով, ձվաձև կամ թեթևակի ձգված հիմքով, սովորաբար 4-5, երբեմն՝ 6-9, հազվադեպ 12 սմ երկարությամբ, (3) 5-8 (11) սմ լայնությամբ, մերկ կամ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, հաճախ թույլ մազմզուկապատ, մանր, բութ, անհավասար սղոցաեզր կամ աղեղնաեզր։ Տերևակոթունները բարակ են (1,8) 2,5-3 (5,5) սմ երկարությամբ, ակոսավոր։ Ծաղիկները միայնակ են, նստադիր կամ շատ կարճ կոթունավոր, (1,8) 2,5-3 (4) մմ տրամագծով։ Պսակաթերթիկները սպիտակ են կամ վարդագույն, կլորավուն կամ հակառակ ձվաձև, մեծ մասամբ գդալանման գոգավոր, կարճ եղունգով։ Հիպանթիումը գլանաձև է, մուգ կանաչ կարմրավուն, բաժակաթերթիկներն օվալաձև են, մուգ կարմիր, ծաղկման ժամանակ դեպի ցած թեքվող և հիպանթիումին սեղմված։ Առէջների թիվը հասնում է 25-45-ի, սպիտակ թելիկներով և դեղին բծերով։ Պտուղը կլորավուն է, երբեմն՝ հակառակ ձվաձև կամ տափակ կլորավուն, հաճախ անհավասարակող, կողքերից սեղմված, 2-5,5X1,5-5 սմ չափերով սպիտակավուն, դեղին, նարնջագույն, մինչև նարնջակարմրավուն, կարմիր բծերով կամ առանց դրանց («կարմրաթուշ»), մազմզուկապատ կամ մերկ։ Կորիզը հասունանալիս անջատվում է պտղամսից (երբեմն չի անջատվում), կլորավուն, օվալաձև, հակառակ ձվաձև, նշտարաձև, հաճախ անհավասարակող։ Սերմերը տափակ են, հակառակ ձվաձև, դառնահամ կամ անուշահամ։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են հունիս-օգոստոսին։
Տարածված է Չինաստանում, արևելյան Տիբեթից մինչև Պեկինյան լեռները, Միջին Ասիայում (արևմտյան և արևելյան Տյան Շան։ Մշակվում է հյուսիսային և հարավային կիսագնդի բարեխառն գոտու գրեթե բոլոր շրջաններում։
Արմատային համակարգը առանցքային է, խոր գնացող կողքերի վրա տարածվող, որը հաճախ դուրս է գալիս սաղարթի սահմաններից։ Լավ է աճում սննդանյութերով հարուստ, հզոր, ստրուկտուրային, լավ ջրաթափանց և օդաթափանց հողերում։ Հարուստ բերք է տալիս նաև քարքարոտ, բավականին խոնավ, լանջային, փոքր հզորության հողերում։ Պահանջում է առատ ոռոգում։ Վատ է տանում ջրաողողումները և հողի աղիությունը։ Սալորենու վրա պատվաստելու դեպքում լավ է աճում անգամ ծանր կավային հողերում և հաշտվում է գերխոնավացման հետ։ Նշենու վրա պատվաստելու դեպքում ձեռք է բերում երաշտադիմացկունություն և լավ է աճում չոր, քարքարոտ, կրով հարուստ հողերում։ Բավականին ձմեռնադիմացկուն կուլտուրա է։ Առանց վնասվելու դիմանում է մինչև -25 °C նույնիսկ -27 °C սառնամանիքներին։ 28-30 °C սառնամանիքների դեպքում ցրտահարվում են բողբոջները և վերջին տարվա շիվերը։ Չափազանց զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների Նկատմամբ, որի դեպքում ընթացիկ տարվա բերքը կարող է լրիվ ոչնչանալ։ Բազմացնում են պատվաստով, սորտային հատկանիշները պահպանելու համար։ Ապրում է 40-50 տարի։ Հայտնի են դեպքեր, երբ ծիրանենին ապրել է 100, անգամ 200 տարի։ Աչքի է ընկնում արագ աճով և վաղ պտղաբերմամբ։ Արդեն կյանքի 4-րդ տարում բավարար բերք է տալիս։ Պտուղները աչքի են ընկնում համային հրաշալի հատկանիշներով։ Դրանք պարունակում են շաքարներ՝ 4,6-20°/օ, օրգանական թթուներ՝ 0,3-2,6 °/0, ազոտային Նյութեր՝ 0,05 -2,7 °/0, բջջանյութ՝ 0,4-2,7 0/օ, պեկտինային նյութեր՝ 0,05-1,08 °/0: Սերմերը պարունակում են 29,45-55,47 °C ճարպեր, որոնք օգտագործվում են որպես արժեքավոր սննդանյութեր և 24,90-28,36 °/0 սպիտակուցներ։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ ծիրանը համազոր է կովի կարագին և հավի թարմ ձվին։ Ունի նաև բուժիչ հատկություն։ Մեր հանրապետությունում ծիրանենին արդյունաբերական նշանակություն ունի։ Ամեն տարի բարձրորակ թարմ պտուղների արտադրանքը (8-10 հազար տ) C° վերամշակվածը (կոմպոտ, մուրաբա, հյութ և ջեմ) առաքվում է։
Ներկայումս Թուրքիան ծիրանի չրի ամենահայտնի արտահանողներից է[2]։ Ծիրանենին Հայաստանում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Որդուարի, Համբան, Ղևոնդի տեսակները։ Ընտրասերման միջոցով ստեղծվել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահասվարդագույն նոր տեսակները։4տարեկան ծառը արդեն պտուղ է տալիս։
Հայաստանում մշակվում է 50 տեսակ։ Առավել տարածված են.
Ընտրասերման միջոցով ստեղծվել են.
Ամերիկացի տանկիստները սնահավատ նկատառումներով խուսափում են ծիրան ուտելուց, տանկի մեջ ծիրան բերելուց և նույնիսկ «ծիրան» բառն արտասանելուց։ Այս սնահավատությունը գալիս է Շերմանի տանկերի վթարներներից, որի պատճառը համարում էին այն հանգամանքը, որ տանկերում առկա էին ծիրանի պահածոյատուփեր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.