Կոստանդին Խուդավերդյան
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդին Սուրենի Խուդավերդյան (հունվարի 9, 1929[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - 1999[3], Երևան, Հայաստան[4]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1974)։
Կոստանդին Խուդավերդյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1929[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | 1999[3] Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (1946) և ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1951)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1967) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1946 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1951 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1956 թվականի աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ 1959 թվականին նա պաշտպանել է թեկնածուական, իսկ 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1974 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1974 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտիի զարգացած սոցիալիզմի պատմության բաժնի վարիչն է։ 1964 թվականից դասավանդել է Երևանի բուհերում։ 1988 թվականից մինչև իր կյանքի վերջը Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիրն էր։
Կոստանդին Խուդավերդյանը ավելի քան 120 աշխատությունների հեղինակ է, որից 20-ը մենագրություններ՝ տպագրված Երևանում, Մոսկվայում, Տալլինում և այլուր։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են սովետահայ մշակույթի, զարգացած սոցիալիստական հասարակարգի պատմության, պատմագրության հարցերին։ «Հայ ժողովրդի պատմության» (հ. 7, 1967, հ. 8, 1970) հատորների հեղինակներից է և խմբագրության անդամ, ՍՍՀՄ ԳԱ «Սոցիալիստական և կոմունիստական շինարարության պատմության» և «Համաշխարհային մշակույթի պատմության» գիտությունների պրոբլեմային խորհուրդների անդամ։
Կոստանդին Խուդավերդյանի ուսումնասիրությունների զգալի մասը նվիրված է հայ մշակույթի զարգացման հարցերին։ Նա հիմնավորել է հայկական մշակույթի զարգացման հիմնական փուլերը, տվել պարբերացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային մշակույթի առանձնահատկություններին։ Նա գրել է «Կուլտուրական հեղափոխության կենսագործումը Հայաստանում» մեծածավալ աշխատությունը։ Նա «Հայ ժողովրդի պատմության» 7 և 8-րդ հատորների, «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» մեկհատորյակի, «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական դասագրքերի հիմնական հեղինակներից էր։
Նրա հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են համամիութենական և միջազգային գիտաժողովներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և այլուր։
Կոստանդին Խուդավերդյանը շուրջ 40 տարի մասնակցություն է ունեցել արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միության աշխատանքներին, երկար տարիներ ղեկավարել է Հայաստան—Ավստրիա, հետագայում Հայաստան—Շվեյցարիա ընկերությունների աշխատանքները։ Բռնադատվածների իրավունքների վերականգնման համար հիմնված «Հուշամատյան» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն է եղել։
Նա նախաձեռնել է «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի և հատկապես թեմատիկ հանրագիտարանների պատրաստումը։ Հայերեն և ռուսերեն լույս է տեսել «Հայկական հարցը» հանրագիտարանը։ Խուդավերդյանի գլխավորությամբ պատրաստվել են նաև «Հայ սփյուռք» և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանները։ Դրանցից առաջինը ամփոփում է տեղեկություններ շուրջ 70 երկրների մասին, երկրորդը լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում։ Այն նվիրված է Հայոց դարձի 1700-ամյակին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.