հեղափոխական ագիտատոր-պրոպագանդիստ, լրագրող, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Վյաչեսլավովնա Սպանդարյան (Օլգա Ադամովիչ[1], հունիսի 19, 1879, Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), հեղափոխական ագիտատոր-պրոպագանդիստ, լրագրող, մանկավարժ։ Կոմունիստական կուսակցության անդամ (1905), Սուրեն Սպանդարյանի կինը։
Օլգա Սպանդարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1879 |
Ծննդավայր | Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 7, 1971 (92 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական, լրագրող և մանկավարժ |
Ամուսին | Սուրեն Սպանդարյան |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Թիֆլիսի իգական գիմնազիան, սովորել Ժնևի համալսարանում (1899-1900 թվականներ)։ 1910-1912 թվականներին դասավանդել է Թիֆլիսի ուսուցիչների միության դպրոցում, միաժամանակ հեղափոխական պրոպագանդիստական աշխատանք տարել քաղաքում։ Վրաստանում մենշևիկների տիրապետության շրջանում բոլշևիկյան կուսակցության գանձապահն էր Կովկասյան երկրային կոմիտեում։ 1921 թվականից աշխատել է ՌԿ(բ) կ Կենտրոնական Կոմիտեի ագիտպրոպագանդայի բաժնում, ՀամԿ(բ) կ Կենտրոնական Կոմիտեի օրգան «Ռաբոչայա գազետա» («Рабочая газета») թերթի խմբագրությունում խմբագրել է մանկավարժական «Յունիե ստրոիտելի» («Юные строители») և «Մուրզիլկա» («Мурзилка») ամսագրերը, ղեկավարել ՀամԿ(բ) կ ԿԿ-ին կից խմբագիրների կաբինետը և «Զա ինդուստրալիզացիյու» («За индустрализацию») թերթի բանավոր բաժինը։ 1934 թվականից Խորհրդային միութենական կարգի անհատական թոշակառու էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.