Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մանկավարժ, հանրակրթական դպրոցի ուսուցիչ, պրոֆտեխնիկական, հատուկ միջնակարգ կամ բարձրագույն ուսումնական հաստատության դասատու, նախադպրոցական հիմնարկի, գիշերօթիկ դպրոցի, մանկատան, դաստիարակչական գաղութի դաստիարակ, արտադպրոցական հիմնարկի և այլ աշխատող, ինչպես նաև մանկավարժության, որպես գիտության, խնդիրներ մշակող գիտական աշխատող։
Մանկավարժական հոգեբանությունը ավանդաբար ներառում է հատուկ բաժին՝ «ուսուցչի հոգեբանություն», որում ընդգծվում են ուսուցչի մասնագիտական դերի կարևորությունը, դիտարկվում նրա ֆունկցիաները, ընդունակությունները, կարողությունները, վերլուծվում նրան ներկայացվող պահանջները և հասարակության կողմից նրան ներկայացված սոցիալական սպասելիքները։ Ինչպես նշում է Աէլիտա Մարկովան, «մասնագիտությունները գործունեության՝ պատմականորեն հաստատված ձևեր են, որոնք անհրաժեշտ են հասարակությանը, որոնց իրացման համար մարդը պետք է օժտված լինի գիտելիքների և հմտությունների համագումարով, ունենա համապատասխան ընդունակություններ և մասնագիտական կարևոր որակներ»։ Ուսուցչի, մանկավարժի մասնագիտությունը, ինչպես և բժշկինը, հնագույներից է։ Նրանում կուտակված են սերունդների հազարամյա փորձը, ըստ էության՝ մանկավարժը սերունդներին կապող օղակն է, հասարակական-պատմական փորձի կրողը։ Ժողովրդի հասարակական-մշակութային ամբողջականությունը մեծապես պայմանավորված է Դպրոց-Ուսուցիչ դերով։ Հազարամյակների ընթացքում ուսուցչի մասնագիտությունը, որպես այդպիսին, մնացել է անփոփոխ, չնայած նրա բովանդակությունը, աշխատանքային պայմանները, քանակական և որակակն կազմը փոխվում է։
Որպես մանկավարժական գործունեության անհատական սուբյեկտ՝ մանկավարժը միաժամանակ հասարակական սուբյեկտ է՝ հասարակական գիտելիքների և արժեքների կրող։ Դրա շնորհիվ՝ մանկավարժի սուբյեկտային բնութագրում միշտ միավորվում են ակսիոլոգիական (արժեքային) և կոգնիտիվ ասպեկտները։ Ընդ որում երկրորդն ընդգրկում է երկու պլան՝ ընդհանուր-մշակութային և առարկայական-մասնագիտական գիտելիքներ։ Համարվելով անհատական սուբյեկտ՝ մանկավարժը միշտ հադես է գալիս որպես անձ՝ անհատական-հոգեբանական, վարքային և կոմմունիկատիվ որակների բազմազանությամբ։
Մասնագիտությունների բազմազանությունն ըստ Եվգենի Կլիմովի կարելի է ներկայացնել՝ ըստ բնության, շրջապատող մարդկանց, տեխնիկայի և այլնի նկատմամբ մարդու հարաբերությունների բնույթի։ Նրա կողմից առաջադրված մասնագիտությունների վերլուծության մեթոդը թույլ է տալիս դասակարգել դրանք աշխատանքի առարկայի, նրա նպատակների, գործողությունների բնույթի, աշխատանքային գործիքների և նրա պայմանների համաձայն։
Ըստ Աշխատանքի առարկայի՝ բոլոր մասնագիտությունները բաժանվում են.
Մանկավարժությունը դասվում է «Մարդ-Մարդ» մասնագիտությունների շարքին։ Այս տեսակի մասնագիտություններին բնորոշ են մարդու հետևյալ որակները. մարդկանց հետ աշխատանքի ընթացքում կայուն, լավ ինքնազգացողությունը, շփման պահանջմունքը, էմպատիան, ուրիշների մտադրությունները, տրամադրությունը, ձգտումներն արագ հասկանալու ընդունակությունը, լավ իմանալ և հիշել շատ մարդկանց անձնային որակների մասին ինֆորմացիան։ Այս մասնագիտական սխեմային պատկանող մարդուն բնորոշ են ղեկավարելու, սովորեցնելու, դաստիարակելու, «այլ մարդկանց պահանջմունքների բավարարման համար օգտակար գործողությունների կատարման» կարողություններ, լսելու և լսվելու կարողություն, շատ լայն մտահորիզոն, խոսքային, կոմմունիկատիվ մշակույթ, դիտողականություն, ապրումակցման, ոչ ստանդարտ իրավիճակների լուծման ընդունակություն, ինքնակարգավորման բարձր ընդունակություն, «խորը հավատ և օպտիմիստական համոզմունք ժողովրդին ծառայելու գաղափարի նկատմամբ», ինքնավստահություն, որ մարդը միշտ կարող է դառնալ լավը։
Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ «Մարդ-Մարդ» սխեման բնութագրվում է տիպական նախընտրությունների, հետաքրքրությունների, անձնային առանձնահատկությունների որոշակի հավաքով,, ապա մարդու մասնագիտական բնութագիրը դառնում խորը տիպականացված։
«Մարդ-Մարդ» սխեմայով աշխատող մարդու մասնագիտական գործունեությանը հակացուցված են խոսքի դեֆեկտները, շփվողականության բացակայությունը, արտահայտիչ ֆիզիկական թերությունները, անտարբերությունը մարդկանց նկատմամբ, մարդկանց նկատմամբ անշահախնդիր հետաքրքրության բացակայությունը։ Վերը թվարկված առանձնահատկությունները արտացոլում են այս մասնագիտության տիպին պատկանող սուբյեկտի ընդհանուր պատկերը։ Այս սխեմայի մեջ մտնող մանկավարժի մասնագիտությունը առաջադրում է մի շարք հատուկ պահանջներ, որոնց շարքում հիմնականը մասնագիտական կոմպետենտությունն է և դիդակտիկ մշակույթը։
Մանկավարժական գործունեության մեջ ներառված են նաև հարաբերությունների այլ սխեմաներ, և առաջին հերթին, «Մարդ-Նշան»։ Նշանային, հատկապես լեզվական համակարգերը մանկավարժական գործունեության մեջ հասարակական-պատմական փորձի փոխանցման հիմնական միջոցն են, միևնույն ժամանակ հենց նշանային համակարգերը յուրացման առարկա են։ ժամանակակից կրթական գործընթացում կարևոր դեր է խաղում և համակարգչային տեխնիկան։ Մանկավարժն այն օգտագործում է որպես գիտելիքների փոխանցման միջոց, և որպես ուսումնասիրության առարկա, այնուհետև որպես ուսումնառության առարկա։
Կլիմովն առանձնացրել է յուրաքանչյուր մասնագիտության տեսակին բնորոշ գործողությունների 4 խմբեր.
Մանկավարժը՝ որպես գործունեության սուբյեկտ, իրականացնում է բոլոր այս գործողությունները, ինչը վկայում է նրա ինտելեկտուալ և վարքային կուլտուրայի բազմակողմանիության մասին։
Ըստ գործունեության սուբյեկտի առջև դրված նպատակների՝ մանկավարժական գործունեությունը ենթադրում է իր սուբյեկտից վերափոխման (զարգացման, փոփոխության) խնդիրներ դնելու և լուծելու կարողություն, ինչպես նաև այդ խնդիրները լուծելու նոր միջոցների և եղանակների փնտրում։
Նշելով աշխատանքի ֆունկցոնալ գործիքների մասին՝ պետք է նշել, որ մանկավարժի խոսքը նրա գործունեության կարևորագույն բնութագրերից մեկն է։
Այսպիսով, մանկավարժի՝ որպես մասնագիտական գործունեության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը նրա նպատակների, առարկայի, միջոցների հիման վրա, ցույց է տալիս այս մասնագիտության ամբողջ բարդությունն ու բազմասպեկտությունը։
Մանկավարժի անձը ուսուցանման մթնոլորտում առաջնային տեղ է զբաղեցնում, նրա այս կամ այն հատկությունները բարձրացնում կամ իջեցնում են ուսուցանման դաստիարակչական ազդեցությունը։ Ընդհանուր առմամբ, առանձնացվում են «հատուկ ուսուցչական հատկություններ»՝ վերագրելով դրանց «ուսուցչի գիտական նախապատրաստությունը» և «անձնական ուսուցչական տաղանդը»։
Առաջին հատկությունն օբյեկտիվ է և բնութագրում է ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի իմացության աստիճանը, գիտական պատրաստվածությունը, կրթվածությունը, այնուհետեև առարկայի մեթոդաբանության հետ, ընդհանուր դիդակտիկ սկզբունքների հետ ծանոթությունը, երեխայի բնույթի իմացությունը։ Երկրորդ հատկությունը սուբյեկտիվ է և արտացոլում է դասավանդման արվեստը, անձնական մանկավարժական տաղանդն ու ստեղծագործականությունը։ Այն ներառում է մանկավարժական տակտը, ինքնուրույնությունն ու արվեստը։
Բացի «հատուկ ուսուցչական հատկություններից»՝ անհրաժեշտ է նշել նաև «բարոյական» հատկությունների մասին, որոնց դասվում են անկողմնակալությունը, բարեսրտությունը, ուշադրությունը, արդարությունը, կայունությունը, նրբազգացութունը, իսկական սերը երեխաների հանդեպ։ Մանկավարժի համար շատ կարևոր է ինքնակատարելագործման, ինքնազարգացման ցանկությունը։
Նինա Կուզմինան մանկավարժի սուբյեկտային գործոնների կառուցվածքում ներառում է ուղղվածության տիպը, ընդունակությունների մակարդակը և կոմպետենտությունը, որի մեջ մտնում են հատուկ մանկավարժական, մեթոդական, հոգեբանական, դիֆֆերենցիալ-հոգեբանական, աուտո-հոգեբանական կոմպետենտությունը։ Ակնհայտ են այդ գործոնային կառուցվածքի երեք հիմնական բաղադրիչները՝ անձնային, անհատական և մասնագիտական-մանկավարժական՝ համապատասխան գիտելիքներով և կարողություններով։ Աուտո-հոգեբանական կոմպետենտությունը հիմնվում է «սոցիալական ինտելեկտ» հասկացության վրա, որը ենթադրում է սոցիալական փորձի կուտակման առանձնահատկություն, ինքդ քեզ և ուրիշներին հասկանալու ընդունակություն, միջանձնային իրադարձությունների կանխատեսում։ Աուտո-հոգեբանական կոմպետենտությունը հարաբերվում է մասնագիտական ինքնաճանաչման, ինքնագիտակցության, ինքնազարգացման հետ։
Ըստ Սերգեյ Ռուբինշտեյնի, որ մարդու ընդունակությունների զարգացման գործընթացը մարդու զարգացման գործընթաց է։ Տեպլովի կողմից ընդունակությունները մեկնաբանվում են որպես անձի անհատական հատկություններ, որոնք հանդիսանում են գործունեության հաջող իրականացման պայման։ Ընդ որում ընդունակությունները չեն հանգում հմտությունների և կարողություններին և տարբերում են մի մարդուն մյուսից գործունեության իրականացման հաջողության հարաբերությամբ։ Եթե, ըստ Ռուբինշտեյնիի, մտավոր ընդունակությունների զարգացում հանդիսանում է գիտելիքների յուրացման նախադրյալ, ապա հենց ընդունակությունների զարգացման նախադրյալ, ըստ Տեպլովի, հանդես են գալիս բնածին անատոմա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Ընդունակությունները ձևավորվում են գործունեությունում և դրսևորվում են նրա այնպիսի դինամիկ բնութագրերում, ինչպիսիք են արագությունը, խորությունը, նրա միջոցների և եղանակների յուրացման կայունությունը։ Ըստ գործունեության տարբեր տեսակների հարաբերության, տարբերում են ընդհանուր ինտելեկտուալ և հատուկ ընդունակություններ։ Առանձնացվում է մի շարք մանկավարժական ընդունակություններ՝
Մանկավարժական ընդունակությունները իրենց բովանդական մեջ ներառում են շատ անձնային որակներ, բացահայտվում են որոշակի գործողությունների, հմտությունների միջոցով։ Ընդ որում կան հմտություններ, որոնք ներառվում են մի քանի ընդունակությունների բովանդակության մեջ։ Օրինակ, դիդակտիկ ընդունակությունների մեջ մտնող սովորողների ինքնուրույն աշխատանքը կազմակերպելու հմտությունը ըստ էության ուրիշների աշխատանքը կազմակերպելու հմտությունն է, որը մտնում է կազմակերպչական ընդունակությունների մեջ։
Կուզմինայի մոտեցման մեջ ընդգծվում է այն գաղափարը, որ մանկավարժական գործունեության սուբյեկտի ընդունակությունները, որոնք ձևավորվում և զարգանում են մանկավարժական գործունեության ընթացքում, մեծապես պայմանավորում են նրա իրականացման հաջողությունը։ Կուզմինայի մեկնաբանման մեջ մանկավարժական համակարգը ներառում է հինգ կառուցվածքային տարրեր՝ նպատակներ, ուսումնական ինֆորմացիա, հաղորդակցման միջոցներ, սովորողներ և մանկավարժներ, և հինգ ֆունկցիոնալ տարրեր՝ հետազոտական, պրոյեկտավորող, կոնստրուկտավորող, կոմունիկատիվ և կազմակերպչական։ Այդ տարրերը հանդիսանում են անհատական մանկավարժական գործունեության ֆունկցիոնալ տարրեր, ինչը հնարավորություն է տալիս խոսել դրանց հիմքում գտնվող ընդունակությունների 5 մեծ խմբի մասին։ Նա առանձնացնում է մանակվարժական ընդունակությունների երկու մակարդակ՝ պերցեպտիվ-ռեֆլեքսիվ և պրոյեկտիվ։ Առաջինը կապված է էմպատիայի հետ, տակտի և ներգրավվածության զգացման հետ։ Մանկավարժական ընդունակությունների երկրորդ մակարդակը՝ պրոյեկտիվ ընդունակությունները, հարաբերակցվում է ուսուցանման նոր, պրոյեկտիվ մեթոդների ստեղծման հետ և ընդգրկում է գնոստիկական, պրոյեկտավորող, կոնստրուկտիվ, կոմունիկատիվ և կազմակերպչական ընդունակությունները։ Գոնստիկական ընդունակությունները դրսևորովում են սովորողների ուսուցման մեթոդների արագ և ստեղծագործական յուրացման մեջ, մեթոդների ընտրողականության մեջ։ Այս ընդունակությունները ապահովում են սովորողների և սեփական անձի մասին ինֆորմացիայի կուտակում։ Պրոյեկտավորող ընդունակությունները դրսևորվում են սովորողների վերջնական արդյունքը առաջադրանք-խնդիրներում պատկերացնելու մեջ, որոնք ունեն իրենց ժամանակային տեղը ողջ ուսումնական գործունեության մեջ։ Սա նախապատրաստում է սովորողներին խնդիրների ինքնուրույն լուծմանը։ Կոնստրուկտիվ ընդունակությունները դրսևորվում են համատեղ գործունեության ստեղծագործական աշխատանքային մթնոլորտի ստեղծման մեջ։ Կոմունիկատիվ ընդունակությունների դրսևորվում են կոնտակտի հաստատման, մանկավարժական հարաբերությունների ժամանակ։ Այս ընդունակություններն ապահովվում են հետևյալ գործոններով՝ նույնականացման ընդունակություն, սովորողների անհատական առանձնահատկությունները զգալու կարողություն, լավ զարգացած ինտուիցիա, սուգգեստիվ հատկություններ, խոսքային մշակույթ։ Կազմակերպչական ընդունակությունները դրսևորվում են խմբում սովորողների կազմակերպման մեթոդների ընտրողականության, նրանց կողմից ուսումնական նյութի յուրացման, սովորողների ինքնակազմակերպման, մանկավարժի սեթական գործունեության ինքնակազմակերպման մեջ։ Մանկավարժական ընդունակությունների դիտարկման ժամանակ կարևոր պրոբլեմներից է հանդիսանում նրանց ձևավորումը և դիագնոստիկան։
Մանկավարժական գորժունեության հաջողությանը նպաստող գործոններից են ուսուցչի անձնային որակները։ Անհրաժեշտ է այնպիսի որակների համադրություն, ինչպիսիք են նպատակաուղղվածությունը, վճռականությունը, աշխատասիրությունը, դիտողականությունը։ Հատուկ ընդգծվում է սրամտության, հռետորական, արտիստիկ ընդունակությունների կարևորությունը։
Մանկավարժին՝ որպես գործունեության սուբյեկտի դիտարկելիս հետազոտողները առանձնացնում են մասնագիտական-մանկավարժական որակներ, որոնք կարող են մոտ լինել ընդունակություններին և զուտ անձնային որակներին։ Դրանց են դասվում մանկավարժական էրուդիցիան, մանկավարժական նպատակադրումը, մանկավարժական մտածողությունը, մանկավարժական հնարամտությունը, մանկավարժական կանխատեսումը, մանկավարժական ռեֆլեքսիան։
Անձնային ուղղվածությունը հանդիսանում է մասնագիտական-մանկավարժական գործունեությունում կատարելության ձեռքբերման կարևորագույն սուբյեկտիվ գործոններից մեկը։ Անձի ուղղվածությունը գործունեությունը կողմնորոշող կայուն դրդապատճառների համակցություն է, որոնք հարաբերականորեն անկախ են առկա իրադրություններից։ Անձնային ուղղվածությունը բնորոշվում է հետաքրքրություններով, հակումներով, համոզմունքներով և իդեալներով, որոնցում արտահայտվում է մարդու աշխարհայացքը։ Մանկավարժական գործունեության ոլորտում այս հասկացության սահմանները ընդլայնելով նրանում կարելի է ներառել հետաքրքրությունը սովորողների նկատմամբ, մանկավարժական գործունեության նկատմամբ, ձգտում դրանով զբաղվելու, սեփական ընդունակությունների գիտակցում։ Գործունեության գլխավոր ռազմավարությունների ընտրությունը պայմանավորում է ուղղվածության երեք տիպ՝ ճշմարիտ մանկավարժական, ֆորմալ մանկավարժական, կեղծ մանկավարժական։ Միայն ուղղվածության առաջին տիպն է նպաստում մանկավարժական գործունեության մեջ բարձր արդյունքների ձեռքբերմանը։ Ճշմարիտ մանկավարժական ուղղվածությունը կայանում է կայուն մոտիվացիայում՝ ուղղված սովորողի անձի ձևավորմանը դասավանդվող առարկայի միջոցով, առարկայի վերակառուցմանը սովորողների գիտելիք ստանալու ելակետային պահանջմունքների հիման վրա։ Մանկավարժական ուղղվածության հիմնական դրդապատճառ է հանդիսանում մանկավարժական գործունեության հանդեպ հետաքրքրությունը։
Ինչպես մարդկային գործունեության ցանկացած տեսակ, մանկավարժական գործունեությունը նույնպես ունի հետևյալ բնութագրերը՝ նպատակաուղղվածություն, մոտիվացվածություն, առարկայնություն։ Մանկավարժական գործունեության սպեցիֆիկ առանձնահատկություններից է նրա արդյունավետությունը։ Առանձնացնում է վերջինիս հինգ մակարդակներ՝
Իր կառուցվածքային կազմակերպմամբ մանկավարժական գործունեությունը բնութագրվում է գործողությունների ամբողջականությամբ։ Մանկավարժական գործունեության առարկա է հանդիսանում սովորողների ուսումնական գործունեության կազմակերպումը, որն ուղղված է նրանց կողմից սոցիոմշակութային փորձի՝ որպես զարգացման հիմքի և պայմանի յուրացմանը։ Մանկավարժական գործունեության միջոցներ հանդիսանում են գիտական (տեսական և էմպիրիկ) գիտելիքները։ Սոցիոմշակութային փորձի փոխանցման եղանակներն են բացատրությունը, ցուցադրությունը, համատեղ աշխատանքը, սովորողների անմիջական պրակտիկան, թրեյնինգները։ Մանկավարժական գործունեության պրոդուկտ է հանդիսանում սովորողի անհատական փորձի ձևավորումը՝ աքսեոլոգիական, բարոյաէթիկական, հուզական-իմաստային, առարկայական, գնահատողական բաղադրիչներով։ Մանկավարժական գործընթացի արդյունք հանդիսանում է սովորողի անձնային, ինտելեկտուալ զարգացումը, նրա՝ որպես անձի, գործունեության սուբյեկտի կատարելագործումը։ Արդյունքների դիագնոստիկան կատարվում է դասընթացի սկզբում և վերջում սովորողների որակների համեմատությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.