Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն

From Wikipedia, the free encyclopedia

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն (ԱԺՀ) (ադրբ.՝ Azərbaycan Xalq Cümhuriyyəti (AXC), آذربایجان جومهوریتی), Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի[1] (Ադրբեջանական ազգային խորհրդի[2]) կողմից Անդրկովկասյան Ժողովրդավարական Ֆեդերատիվ Հանրապետության գոյության ավարտի ժամանակ Թիֆլիսում (Տփղիսում) 1918 թվականի մայիսի 27-ին հռչակված անկախ պետություն[3]։

Արագ փաստեր Ստեղծում, Պաշտոնական լեզու ...
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Thumb
դրոշ 
չճանաչված պատմական պետություն 
Ստեղծում28 մայիսի 1918 
Պաշտոնական լեզուադրբեջաներեն 
ՄայրցամաքԵվրոպա 
ՄայրաքաղաքԳանձակ, Բաքու 
Աշխարհագրական կոորդինատներ 
Կառավարման կարգԽորհրդարանական հանրապետություն 
Բնակչություն2 862 000 
ԱրժույթԱդրբեջանական մանաթ, Azerbaijani ruble, Baku bon 
ՀաջորդողԱդրբեջանական ԽՍՀ
 Ադրբեջան 
ՆախորդողըԱնդկովկասյան Հատուկ Կոմիտե
 Անդրկովկասյան կոմիսարիատ
  Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն 
Լուծարման ամսաթիվ28 ապրիլի 1920 
ԴրոշԱդրբեջանի դրոշ 
Thumb
Փակել

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը հռչակված է եղել մուսուլմանների կողմից բնակեցված նախկին Կովկասյան կուսակալության, այդ թվում՝ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների, ինչպես նաև Զաքաթալայի շրջանի տարածքներում[4]։ 1918 թվականի հոկտեմբեր-մայիս ժամանակաշրջանում ԱԺՀ տարածքի մեծամասնությունում թուրքական զորքեր էին տեղակայված, իսկ 1918 թվականի նոյեմբերի մինչև 1919 թվականի օգոստոսը Բաքվում և երկրի արևելյան մասում գտնվում էր բրիտանական բանակը։

1920 թվականի ապրիլի 27-ին ԲԳԿԲ 11-րդ բանակի ստորաբաժնումները հատել են ԱԺՀ սահմանը և ապրիլի 28-ին Բաքու մտել։ ԱԺՀ դադարել է իր գոյությունը և հռչակվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՍՀ)։

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն իսլամադավան աշխարհի առաջին աշխարհիկ ժողովրդավարական պետությունն է, ինչպես նաև առաջին իսլամադավան պետությունը, որտեղ կանայք ընտրական իրավունք են ստացել։

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.