Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արժույթ (միջին անգլ.` curraunt` «շրջանառության մեջ», լատ.՝ currens` «ընթանալ», -entis), հասկացության ամենատարածված օգտագործումը վերաբերում է փողի՝ որպես փոխանակման միջոցի գործառույթին, ինչպես նաև օգտագործման կամ շրջանառության բոլոր ձևերին[1][2]։ Մասնավորապես վերաբերում է շրջանառվող թղթադրամներին և մետաղադրամներին։ Ընդհանրացված սահմանումն այն է, որ արժույթը փողի տեսակների (դրամական միջոցներ) համակարգն է, որը նախատեսված է ընդհանուր օգտագործման համար, հատկապես այն գործածության մեջ դրած երկրի բնակչության համար[3]։ Օրինակ՝ ԱՄՆ դոլար (US$), ֆունտ ստերլինգ (£), Ավստրալիական դոլար (A$), Եվրո (€), Ռուսական ռուբլի և Հնդկական ռուփի։ Այս բազմապիսի արժույթները ճանաչված են որպես ազգային կամ պահպանման արժեք և փոխանակվում ու օգտագործվում են այլ երկրների արժութային շուկաներում։ Ըստ այդ շուկաների էլ սահմանվում են արժույթների հարաբերական արժեքը՝ արտահայտված տվյալ երկրի արժույթով։ Այդ առումով արժույթների արժեքները սահմանվում են պետության կամ կառավարության կողմից[4]։ Ըստ վերը նշվածի` արժույթի բնորոշումները ունեն որոշակի սահմանափակումներ։ Ըստ «արժույթի» մեկ այլ բնորոշման` այն ընդգրկում է, համապատասխանաբար, թղթադրամ, մետաղադրամ և փող հասկացությունները։
Արժույթները դասակարգում են 2 դրամական համակարգերի՝ թղթային (ֆիատ) և ապրանքային, կախված նրանից թե ինչն է երաշխավորում կամ ապահովում արժույթի արժեքը (տնտեսությունը ամբողջությամբ ապահովված է կառավարության մետաղային` ոսկու պահուստով)։ Որոշ աժույթներ քաղաքական իրավաբանության տեսանկյունից օրինական վճարամիջոց են, իսկ մնացածը ընդամենը փոխանակման միջոց են և ունեն տնտեսական արժեք։ Թվային արժույթը ծագել է համակարգչի և համացանցի հանրաճանաչ դառնալուց հետո և օգտագործվում է որպես շրջանառության միջոց։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սկզբնապես որպես փոխանակման միջոց օգտագործվում էր հնագույն Միջագետքի, ավելի ուշ նաև Հին Եգիպտոսի տաճարների ամբարներում պահված հացահատիկը։
Արժույթի առաջին փուլում մետաղները օգտագործվում էին որպես խորհրդանիշներ՝ ներկայացված ապրանքային արժեքի տեսքով։ Սա էլ ձևավորեց առևտրի հիմքը «բարեբեր մահիկում» ավելի քան 1500 տարի առաջ։ Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի առևտրային համակարգի փլուզումը ճգնաժամ առաջացրեց այն ժամանակաշրջանում, երբ փոխանակման միջոցը պահելու համար որևէ ապահով վայր չկար․ շրջանառվող միջոցի արժեքի պահպանման միջավայրը պետք է լինի այնքան հուսալի, որքան այդ արժեքային պաշարները պահող ուժերը։ Առևտուրը կարող էր զարգանալ միայն այդ ուժերի շնորհիվ։ Մինչ ուշ Բրոնզի դարը մի շարք պայմանագրեր հաստատեցին առևտրականների անվտանգ անցումը դեպի միջերկրյածովյան շրջան` հյուսիս-արևմուտքում տարածվելով դեպի Կրետե-Մինոսյան և Միկենք, հարավ-արևելքում՝ դեպի Էլամ և Բահրեյն։ Հայտնի չէ, թե ինչն էր օգտագործվում որպես դրամական միավոր, բայց կարծիք կա, որ պղնձաձույլ ցլի կաշվին նմանվող մետաղական միավորները, որոնք պատրաստվում էին Կիպրոսում, օգտագործվում էին որպես դրամական միավոր։
Մերձծովյան ժողովուրդների իրականացրած ծովահենության և արշավանքների աճը ասոցացվում է բրոնզեդարյան փլուզման հետ, որն էլ պղնձաձույլ մետաղական միավորների առևտրային համակարգը հասցրեց ավարտին։ Ք․ա․ 10-ից 9-րդ դարերում փյունիկյան առևտրի վերականգնումն էր, որ հանգեցրեց բարգավաճման, և առաջացան իրական մետաղադրամները։ Առաջինը ստեղծվեց Անատոլիայում՝ Լիդիայի Կրեսոս թագավորի պատկերով, իսկ ավելի ուշ՝ հունական և պարսկական պատկերներով։ Աֆրիկայում օգտագործվում էին տարբեր արժեքային պաշարների տեսակներ՝ ուլունքներ, մետաղաձույլեր, փղոսկրե առարկաներ, զենքերի բազմազան ձևեր, ընտանի կենդանիներ, ձեռնաշղթաներ, կավային խառնուրդներ և այլ հողային միացություններ։ 15-րդ դարից սկսած՝ Արևմտյան Աֆրիկայում ստրուկների վաճառքի համար դրամական միջոց էին հանդիսանում մետաղական ձեռնաշղթաները՝ օղակները։ Աֆրիկական արժույթը դեռևս աչքի է ընկնում իր բազմազանությամբ և շատ տեղերում պահպանվում են փոխանակման բազմազան տեսակները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս գործոնները հանգեցրին նրան, որ մետաղն իրենով դառնա արժեքային պահուստ` սկզբում՝ արծաթը, հետո՝ ոսկին, ապա՝ բրոնզը։ Այժմ կան պղնձյա և այլ ոչ արժեքավոր մետաղադրամներ։ Մետաղները հանքաարդյունահանվեցին, կշռվեցին և դարձան մետաղադրամներ։ Սա մետաղադրամը ստացող անհատի երաշխիքն էր, որ նա ստանում էր որոշակի զանգված ունեցող թանկարժեք մետաղ։ Մետաղադրամները կարող էին կեղծված լինել, բայց ստանդարտ մետաղադրամների առկայությունը ստեղծեց հաշվի մի նոր միավոր, ինչն էլ նպաստեց բանկային գործունեությանը։ Արքիմեդի օրենքը նախատեսում էր հետևյալը․ մետաղադրամների ճշտգրիտ զանգվածը կարող է հեշտությամբ ստուգվել, և այդպիսով դրա արժեքը կարող է սահմանվել, նույնիսկ եթե այն տաշվել և կեղծվել է։
Մետաղադրամներ օգտագործող հիմնական տնտեսությունները ունեին տարբեր արժեքների մետաղադրամներ՝ պատրաստված պղնձից, արծաթից կամ ոսկուց։ Ոսկյա մետաղադրամները ամենաթանկարժեքն էին և օգտագործվում էին մեծ գնումների, հարկային վճարումների և պետական աջակցության համար։ Հաշվարկային միավորները հաճախ սահմանվում էին որպես ոսկե մետաղադրամի հատուկ տեսակի արժեք։ Արծաթե մետաղադրամները օգտագործվում էին միջին չափի գործարքների համար, երբեմն նաև սահմանվում որպես հաշվարկային միավորներ, մինչդեռ պղնձե, արծաթե կամ էլ դրանց խառնուրդից առաջացած մետաղադրամները կարող էին օգտագործվել ամենօրյա գործարքների համար։ Այս համակարգը օգտագործվում էր Հին Հնդկաստանում մինչ Մահաջանապադասի ժամանակաշրջանը։ Տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր տեղամասերում այս երեք մետաղների արժեքների ճշտգրիտ հարաբերակցությունը մեծապես տարբերվել է։ Օրինակ՝ Կենտրոնական Եվրոպայի Հարց լեռներում արծաթի հանքերի բացումը համեմատաբար արժեզրկեց արծաթը, ինչը տեղի ունեցավ նաև իսպանական նվաճումներին հաջորդող Նոր աշխարհի ջրհեղեղից հետո։ Ինչևիցե, քանի որ ոսկին հազվադեպ հանդիպող մետաղ էր, հետևաբար այն ավելի արժեքավոր էր, քան արծաթը։ Համապատասխանաբար, արծաթը ավելի արժեքավոր էր, քան պղինձը։
Ժամանակակից Չինաստանին նախորդող ժամանակաշրջանում վարկի և փոխանակման համար անհրաժեշտ էր այնպիսի փոխանակման միջոց, որը ավելի թեթև կլիներ, քան հազարավոր պղնձե մետաղադրամները։ Դա հանգեցրեց թղթե փողի ներդրմանը։ Դրանց ներմուծումը աստիճանական գործընթաց էր, որը տևեց Թան դինաստիայի (618-907) ժամանակաշրջանից մինչև Սոնգ դինաստիայի (960–1279) ժամանակները։ Սա էլ հնարավորություն տվեց առևտրականներին փոխանակել ծանր մետաղադրամները՝ ավանդի ստացման համար թողարկված վարկային գրառումների հիման վրա։ Այս գրառումները ժամանակավոր օգտագործվում էին սահմանափակ տարածքներում։ 10-րդ դարում Սոնգ դինաստիան իր աղի մենաշնորհային արդյունաբերությունում առևտրականների շրջանում շրջանառության մեջ դրեց այս վարկային գրառումները։ Սոնգ դինաստիան իրավունք տվեց մի շարք խանութների թղթադրամներ թողարկել, իսկ 12-րդ դարի սկզբին կառավարությունը վերջապես հանձնարարեց այս խանութներին, որ թողարկեն պետական թղթադրամը։ Սակայն թողարկված թղթադրամները դեռևս մասնավոր էին, և դրանց վավերականությունը ժամանակավոր էր։ Դեռ 13-րդ դարի կեսը չէր, երբ կառավարության թողարկած թղթե փողի ստանդարտ և միատեսակ տարբերակը դարձավ ընդունելի համազգային արժույթ։ Մինչև 11-րդ դարը արդեն իսկ լայն տարածում գտած փայտաքարային տպագրությունը և Բի Շենի շարժական տպագրությունը թղթադրամի մեծածավալ արտադրության խթաններ հանդիսացան Չինաստանում։
Միևնույն ժամանակ միջնադարյան իսլամական աշխարհում 7-ից 12-րդ դարերում հզոր դրամական տնտեսություն է ստեղծվել կայուն արժեքավոր արժույթի (դինար) շրջանառության ծավալների հիման վրա։ Մուսուլման տնտեսագետների, առևտրականների և շուկայագետների կողմից ներկայացված նորարարությունները ներառում էին վարկերի[5], չեկերի, հաշիվների, խնայողական հաշիվների, գործարքների հաշիվների, փոխառությունների, վստահված անձանց, փոխարժեքների, երաշխավորված վարկերի և պարտքերի վաղաժամկետ օգտագործումը վարկային կազմակերպությունների[6] և բանկային հաստատությունների համար[6]։ Եվրոպայում թղթե փողերը առաջին անգամ ներկայացվեցին Շվեդիայում 1661թ-ին (թեև Վաշինգտոն Իրվինգը նշում է, որ նախկինում դրանք օգտագործվել են արտակարգ դեպքերում, օրինակ, այն օգտագործվել է իսպանացիների կողմից` Գրենադայի պաշարման ժամանակ)։ Քանի որ Շվեդիան հարուստ էր պղնձով, շրջանառության մեջ եղել են պղնձե շատ մետաղադրամներ։ Այդ հանգամանքը, սակայն, արդյունավետ չէր, քանի որ համեմատաբար ցածր գնով էր ներկայացվում մետաղադրամը, չնայած որ պահանջը անսովոր մեծ էր և հաճախ կշռում էր մի քանի կիլոգրամ։ Թղթային փողի առավելությունները շատ էին. այն կրճատեց ոսկու և արծաթի փոխադրման անհրաժեշտությունը, ինչը ռիսկային էր. դա նպաստեց ոսկով կամ արծաթով վարկերի տոկոսադրույքի բարձրացմանը, քանի որ հիմնական տիպը (փողը` ոսկու կամ արծաթե մետաղադրամների տեսքով, ոչ թե թղթադրամների) երբեք չի մնացել փոխատուի տիրապետության տակ, և դա հնարավոր է դարձրել արժույթը բաժանել վարկային և հատուկ ձևերի։ Դա թույլ տվեց բաժնետիրական ընկերություններին կատարել իրենց բաժնետոմսերի վաճառքը և հետգնումը թղթադրամի։ Բայց կային նաև թերություններ։
1․ Քանի որ թղթադրամը ոչ մի ներքին արժեք չունի, ոչինչ չի կարող արգելել, որ հրապարակողները տպեին իրենց ունեցած գումարից ավելի շատ։
2․ Քանի որ այս դեպքում արդեն ավելացրել է դրամական զանգվածը, ավելացրել է նաև գնաճային ճնշումը, և այդ փաստը նկատվեց Դեյվիդ Հումինի կողմից 18-րդ դարում։
Այսպիսով, թղթային փողերը հաճախ հանգեցնում են գնաճի փուչիկի, որը կարող է փլուզվել, եթե մարդիկ սկսեն մեծ փողեր պահանջել, որի արդյունքում թղթադրամների պահանջարկը կնվազի՝ հասնելով զրոյի։ Թղթային փողերի տպագրումը կապված էր նաև պատերազմների և դրանց ծախսերի ֆինանսավորման հետ, հետևաբար համարվում էր որպես բանակի մշտական կարիքները հոգալու միջոց։ Թղթային փողերը կասկածելի և վատատեսական էին համարվում Եվրոպայում և Ամերիկայում։ Դա նաև կախվածություն էր ենթադրում․ առևտրի և կապիտալի ստեղծման սպեկուլյատիվ շահույթները բավականին մեծ էին։ Խոշոր ազգերը ստեղծում էին թղթե փողեր և մետաղադրամներ, և դրանց այսպես կոչված գանձարանային բաժանմունքները զբաղվում էին հարկերի հավաքագրմամբ, ոսկու և արծաթի պահուստների պահպանությամբ։ Այդ ժամանակ արծաթն ու ոսկին կառավարությունների կողմից համարվում էին հարկերի վճարման համար ընդունված օրինական միջոց։ Այնուամենայնիվ, շուկայում այդ մետաղների մատակարարումը, ինչպես նաև դրանց փոխարժեքի տատանողականությունը երկուսի միջև աճել է 19-րդ դարում։ Երկու մետաղների զուգահեռ օգտագործումը կոչվում է բիմետալիզմ, և փորձ է արվել ստեղծել բիմետալիկ ստանդարտ, որտեղ ոսկու և արծաթի արժույթները շրջանառության մեջ լինեն, ու գնաճի փորձերը բացառվեն։ Այս փուլում կառավարությունները կարող էին օգտագործել արժույթը՝ որպես քաղաքական գործիք՝ տպագրելով թղթադրամ, ինչպես, օրինակ, ԱՄՆ դոլարը օգտագործվել է ռազմական ծախսերը վճարելու համար։ Նրանք կարող էին նաև սահմանել այն պայմանները, որով նրանք կգնեն թղթադրամները` սահմանելով գնման նվազագույն գումարը։ Մինչև 1990 թ. շատ արդյունաբերական երկրներ ոսկու այս կամ այն ձևով ստանդարտներ ունեին, որոնք աշխատանքային միջավայրում ներկայացված էին թղթադրամներով և արծաթե մետաղադրամներով։ Մասնավոր բանկերն ու կառավարությունները ամբողջ աշխարհում հետևել են Գրեշեմի օրենքին, այն է` ստացած ոսկին և արծաթը պահում էին իրենց մոտ, փոխարենը վճարում էին թղթադրամներով։ Սա ամբողջ աշխարհում միառժամանակ չի տեղի ունեցել, այլ տեղի է ունեցել ժամանակ առ ժամանակ, սովորաբար պատերազմի կամ ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ սկսած 20-րդ դարի սկզբից և շարունակելով մինչև 20-րդ դարի վերջ՝ ընդգրկելով ամբողջ աշխարհը։ Ոսկու ստանդարտից ամենաուշը հրաժարված երկրներից էր ԱՄՆ-ն՝ 1971 թվականին, ինչն էլ ստացավ այսպես կոչված «Նիքսոնի շոկ» անվանումը։ Ոչ մի երկիր չի ունենա ոսկու ստանդարտի կամ արծաթի դրամական համակարգի պարտադիր կիրառում։ Ոչ մի երկիր չունի կիրառելի ոսկու ստանդարտ, ինչպես նաև արժութային համակարգի արծաթյա ստանդարտ։
Բանկնոտները՝ բանկատոմսերը, արժեթղթերի տեսակ են, որը շատ դեպքերում հաճախ օգտագործվում են որպես իրավական միջոց` բազմաթիվ դատական որոշումներ կայացնելիս։ Դրանք առավել տարածված են ԱՄՆ-ում և Կանադայում։ Մետաղադրամի հետ միասին բանկնոտները համարվում է փողի, արժույթի տեսակ։ Բանկնոտները հիմնականում թղթային են, սակայն Ավստրալիայի Գիտահետազոտական և արդյունաբերական կազմակերպությունը 1890-ական թվականներին մշակել է պոլիմերային՝ պլաստիկ արժույթը, 1988-ին այն ներկայացվել է բազմաթիվ ազգերի։ Ներկայումս 22 երկրներում օգտագործվող պոլիմերային՝ պլաստիկ արժույթը զգալիորեն մեծացնում է թղթադրամի ծառայության ժամկետը և նվազեցնում կեղծվածությունը։
Արժույթի օգտագործումը հիմնված է lex monetae-ի հայեցակարգի վրա։ Դա լատինական արտահայտություն է, որը նշանակում է, որ ինքնիշխան պետությունը ընտրում է, թե ինչ արժույթ է օգտագործելու, և որ վերոհիշյալ արժույթի միավորների արժեքը որոշվում է այդ երկրի օրենքով։ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը ներկայացրել է երեք տառերով կոդային համակարգ (ISO4217)` արժույթ նշանակելու նպատակով դոլարի և ֆրանկ կոչվող մի քանի անվանումով տասնյակ արժույթների առկայությունից առաջացող խառնաշփոթի վերացման համար։ Նույնիսկ մեկ ֆունտը օգտագործվում է գրեթե մեկ տասնյակ տարբեր երկրներում, որոնց մեծ մասը օգտագործվում է որպես ֆունտ, բայց նշանակությունը տարբեր իմաստներ ունի։ Որպես կանոն՝ երեք նշային կոդերից օգտագործվում է ISO66-1 երկրի կոդը, առաջին երկու տառերի և արժույթի անվան առաջին տառը (D դոլար և այլն)՝ որպես երրորդ տառ։ Միացյալ Նահանգների արժույթը ամբողջ աշխարհում կոչվում է ԱՄՆ դոլար։
Արժույթի միջազգային հիմնադրամը օգտագործում է այլ համակարգ, երբ խոսքը վերաբերում է ազգային արժույթներին։
Ի տարբերություն կենտրոնացված դրամական համակարգի` ոչ կենտրոնացված մասնավոր դրամական համակարգը, ինչպիսիք են Bitcoin, Ethereum, Litecoin, Minero, Peercoin կամ Dogecoin, ինչպես նաև ֆիրմային արժույթները, հիմնվում են այլ սկզբունքների վրա։ Օրինակ, պարտավորություն՝ հիմնված գնի պահպանման վրա, օրինակ` BarterCard, Loyalty Points (Credit Cards, Airlines): Առաջարկում են հավատարմության միավորներ կամ խաղային վարկեր (MMO խաղեր), որոնք հիմնված են առևտրային ապրանքների հեղինակության կամ ավելի խիստ վերահսկվող ակտիվների այլընտրանքային արժույթների վրա` «պարտադիր օժանդակությամբ», ինչպիսիք են շարժական դրամական սխեմաները, ինչպես նաև MPESA-ն (այսպես կոչված` էլեկտրոնային փողի թողարկումը)։
Արժույթը կարող է լինել համացանցային և թվային, օրինակ Բիթքոինը, որը չի վերագրվում որևէ երկրի կամ ԱՄՀ է` հիմնված արժույթների զամբյուղի վրա։
Շատ դեպքերում Կենտրոնական բանկն ունի շրջանառության համար մետաղադրամներ և թղթադրամներ թողարկելու մենաշնորհային իրավունք, որը կարգավորվում է դրամավարկային քաղաքականությամբ բանկերի կողմից թղթադրամի և բանկնոտի թողարկմամբ։ Փոխանակման արժեքը այն գինն է, որով երկու արժույթները կարող են փոխանակվել։ Սա օգտագործվում է երկու արժութային շրջանների միջև առևտրի ժամանակ։ Փոխարժեքները կարող են դասակարգվել որպես լողացող կամ ֆիքսված։ Առաջինը որոշում են փոխարժեքի նախկին օրվա դրամական շարժով, իսկ երկրորդ դեպքում՝ կառավարական միջամտության շնորհիվ։ Այդ ճանապարհով պետությունը գնում կամ վաճառում է սեփական արժույթը՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը պահպանելու համար։
Այն դեպքերում, երբ երկիրը վերահսկում է իր արժույթը, այդ վերահսկումը իրականացվում է կամ կենտրոնական բանկի, կամ ֆինանսների նախարարության կողմից։ Դրամավարկային քաղաքականությունը վերահսկող կառույցը կոչվում է դրամավարկային կառույց։ Դրամավարկային կառույցները ինքնավարության լիազորություններ են ստանում կառավարություններից։ Դրամավարկային կառույցները ստեղծվում և պահպանվում են իրենց հովանավոր-կառավարությունում, ուստի դրամավարկային կառույցի անկախությունը կարող է կրճատվել գործադիր իշխանության այն օրենսդիր կառույցով, որը այն ստեղծում է։ Մի քանի երկրներ կարող են նույն անունը օգտագործել իրենց անհատական արժույթների համար (օրինակէ Ավստրալիական, Կանադական և Ամերիկյան դոլար)։ Բացի դրանից, մի քանի երկրներ կարող են նաև օգտագործել նույն արժույթը (օրինակ, CFA ֆրանկ կամ եվրո), կամ մեկ երկիր կարող է հայտարարել մեկ այլ երկրի արժույթը որպես օրինական վճարման միջոց։ Օրինակ՝ Պանաման և Սալվադորը հայտարարել էին ամերիկյան արժույթը որպես օրինական վճարման միջոց, իսկ 1791-ից 1857 թվականը իսպանական արծաթե մետաղադրամները օրինական վճարման միջոց էին ԱՄՆ-ում։ Տարբեր ժամանակներում երկրները կամ վերահրատարակեցին` կրկին դրոշմելով օտարերկրյա մետաղադրամները, կամ օգտագործեցին արտարժույթի գաղափարը` խորհուրդը, որը արտոնագիր է տալիս արտասահմանյան կառավարության դրոշմած յուրաքանչյուր տարբերակին, ինչպես ներկայումս գործում է Էկվադորում։ Յուրաքանչյուր արժույթը սովորաբար ունի հիմնական ընթացիկ միավոր (օրինակ՝ մի դոլար կամ Եվրո) և ֆունկցիոնալ միավոր, որը հաճախ սահմանվում է որպես բազային միավոր 1⁄100: 100 ցենտ = 1 դոլար, 100 սենտիմը = 1 ֆրանկ, 100 պենսե = 1 ֆունտ, չնայած երբեմն լինում են 1⁄10 կամ 1⁄100: Որոշ երկրներում ընդհանրապես չկան փոքր միավորներ, ինչպիսին է իռլանդական կրոնան։ Մավրիտանիան և Մադագասկարը միակ երկրներն են, որոնք ունեն տեսականորեն կոտորակային միավորներ, որը չի հիմնվում տասնորդական միավորային համակարգի վրա, փոխարենը մավրիտանական ուգիան տեսականորեն բաժանված է 5 խումերի, իսկ մալայան արիերը տեսականորեն բաժանված է 5 իրիմբլիաների։ Այդ երկրներում դոլարի կամ ֆունտի նման բառերը «պարզապես ոսկու կշիռների համար են»։ Խումերի և իրիմբլիաների ներքին գնաճը գործնականում այլևս արդիական չէ։
Արժույթի փոխարկումը որոշվում է անհատի, կորպորացիայի կամ կառավարության կողմից իր արժույթը այլ արժույթով կամ հակառակը փոխանակելու իր կարողությամբ` կառավարության կենտրոնական բանկի միջամտությամբ կամ առանց դրա։ Ելնելով վերը նշված սահմանափակումներից կամ ազատ և հեշտ փոխարկելի գործառույթներից՝ արժույթները դասակարգվում են որպես `
Լիովին փոխարկելի
Մասամբ փոխարկելի
Տնտեսության մեջ տեղական արժույթը այն արժույթն է, որը չի աջակցվում կառավարության կողմից և նախատեսված է միայն փոքր տարածքում առևտրի համար։ Փաստաբանները, ինչպիսին է Ջեյն Ջեյքոբսը, պնդում են, որ դա թույլ է տալիս տնտեսական ճգնաժամի պայմաններում ապրող մարդկանց ապրուստի միջին մակարդակը պահպանելու համար։ Դրանով նրանց ապահովում են փոխանակման միջոցներով, որը նրանք կօգտագործեն տեղական արտադրության ապրանքներից և ծառայություններից օգտվելու համար։ Այս հայեցակարգի հակառակորդները պնդում են, որ տեղական արժույթը ստեղծում է խոչընդոտ, որը կարող է խանգարել մասշտաբային տնտեսություններին և չտալ համագործակցության առավելություններ, և որ որոշ դեպքերում նրանք կարող են ծառայել որպես հարկերից խուսափելու միջոց։ Դրա օրինակն է 2002 թ. Արգենտինայի տնտեսական ճգնաժամը, որտեղ տեղական կառավարությունների թողարկած պարտատոմսերը արագ ձեռք բերեցին տեղական արժույթների որոշ առանձնահատկություններ։ Տեղական արժույթի լավագույն օրինակներից մեկը 1890-ականների սկզբին Վանկուվեր կղզու վրա հիմնված LETS-ի արժույթն է։ 1982 թվականին Կանադայի Կենտրոնական բանկի վարկերի տոկոսադրույքները աճեցին 14% -ով, ինչը հանգեցրեց խոշորագույն բանկերի վարկերի տոկոսադրույքների մինչև 19% աճին։ Արդյունքում արժույթի և վարկերի պակասը հանգեցրեց կղզում տեղական արժույթ ստեղծելու անհրաժեշտությանը[7]։
Հետևյալ աղյուսակը գնահատվում է SWIFT- ի կողմից 2012-ից մինչև 2018 թ. Համաշխարհային վճարումների 15 ամենատարածված օգտագործվող արժույթները[8][9][10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.