From Wikipedia, the free encyclopedia
JSTOR (կրճատված Journal STORage բառակապակցությունից[3]), 1995 թվականին հիմնադրված թվային գրադարան։ Սկզբում պարունակում էր միայն ակդեմիկական ամսագրերի թվայնացված տարբերակները, այժմ այն պարունակում է նաև գրքեր և այլ տեղեկատվության աղբյուրներ[4]։ Կայքը թույլ է տալիս կատարել ամբողջական տեքստում որոնում համարյա 2,000 տարբեր ամսագրերում։ 2013 թվականի դրությամբ աշխարհի ավելին քան 8,000 հաստատություններ ավելին քան 160 երկրներում օգտագործում են JSTOR[5], հիմնականում հասանելությունը ապահովվում է բաժանորդագրությամբ, սակայն կայքում կան նաև ազատ հասանելությամբ նյութեր[6]։ JSTOR-ի եկամուտը 2015 թվականին կազմել է 86 միլիոն դոլար[7]։
JSTOR Journal STORage | |
---|---|
Թվային գրադարան | |
jstor.org | |
Տեսակ | կազմակերպություն և թվային գրադարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն (որոշ նյութեր ներառված են այլ լեզուներով) |
Սեփականատեր | ITHAKA[2] |
Հեղինակ | Էնդրյու Վ. Մելթոնի հիմնադրամ |
Բացված | 1995 |
Ընթացիկ կարգավիճակ | գործում է |
Եկամուտ | $86 միլիոն (2015) |
JSTOR Վիքիպահեստում |
JSTOR-ի նյութերը տրամադրում են ավելին քան 900 հրատարակչություններ[5]։ Անվանական տվյալների բազան պարունակում է ավելին քան 1,900 ամսագրերի անվանումներ[5], ավելին քան 50 տարբեր մասնագիտություններով։ Ամեն նյութը նշված է եզակի ամբողջական թվով, սկսած 1
-ից։
JSTOR-ը արտոնագրվում է հիմնականում ակադեմիական հաստատություններին, հասարակական գրադարաններին, հետազոտական ինստիտուտներին, թանգարաններին, և դպրոցներին։ Ավելին քան 7,000 հաստատություններ ավելին քան 150 երկրներում ունեն կայքից օգտվելու հնարավորություն[4]։ 2013 թվականի հունվարին JSTOR-ը սկսեց ծրագիր, որի միջոցով կրթական հաստատությունները կարող են տրամադրել հասանելություն նաև իրենց շրջանավարտներին[8]։ Անհատական բաժանորդագրումները նույնպես հնարավոր են[9]։
Ամեն տարի JSTOR-ը սահմանափակում է ամսագրերի դիտման մոտ 150 միլիոն չարտոնագրված փորձեր[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.