Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրոնային գրադարան, տարատեսակ էլեկտրոնային փաստաթղթերի հավաքագրված ժողովածու, որը օժտված է որոնման և նավիգացիոն հարմարանքներով։ Այն կարող է լինել վեբ կայք, որտեղ հաջորդաբար ավելանում են նոր տեքստեր և մեդիաֆայլեր, որոնցից ամեն մեկը կարող է հասանելի դառնալ ընթերցողի համար ցանկացած պահի։ Էլեկտրոնային գրադարանը կարող են լինել, ինչպես ունիվերսալ, այնպես էլ կարող են լինել մասնագիտական կամ կոնկրետ բնագավառին նվիրված ֆայլեր։
Ի տարբերություն ազատ հրապարակման հնարավորություն ունեցող կայքերի, թվային գրադարաններում նյութերը հայտնվում են ըստ ծրագրի համակարգողի հայացողության, և այն նախատեսված չի լինում հրապարակված տեքստերի շուրջ հաղորդակցական միջավայրեր ստեղծելու համար։ Էլեկտրոնային գրադարանների նման մոտեցումը սկիզբ դրեց նոր ֆորումների ստեղծմանը, որտեղ քննարկվում են տարբեր գրքերին վերաբերվող հարցեր։
Էլեկտրոնային գրադարան ստեղծելու հիմքը դրեց Գուտենբերգ նախագիծ (1971 թվական)։ Ռուսական համացանցում առաջին էլեկտրոնային գրադարանը դարձավ Մաքսիմ Մոշկովի գրադարանը։
Համակարգիչների օգտատերերի քանակի ավելացմանը զուգահեռ սկսեց ավելանալ նաև էլեկտրոնային գրքերից օգտվողների քանակը։ Դրա հետ մեկ տեղ սկսեց նվազել գրադարաններից օգտվողների թիվը։ 1997-2002 թվականների ընթացքում Այդահոյի համալսարանի գրադարան այցելողների թիվը գնալով նվազեց, իսկ թվայնացված գրադարաններից օգտվողների թիվը 1999-2002 թվականների կտրվածքով աճել է 350%-ով[1]։ Դրա հետ կապված որոշ գրադարաններ սկսեցին իրենց ֆոնդի հաշվին ստեղծել թվայնացած գրադարաններ․
Էլեկտրոնային գրադարանում պահպանվող նյութերը կարելի է բաժանել երկու կատեգորիաjի՝ ֆորմատներ, որոնք նախատեված են տեքստի օնլայն ընթերցման համար և ֆորմատներ, որոնք նախատեսված են ներբեռնման համար։ Տեքստային ֆայլերը և վեբ էջերը կարելի է ներբեռնել, իսկ օրինակ 2008 թվականից ակտուալ դարձաց PDF ֆորմատի ընթերցանության համար օգտագործվում է հատուկ հավելվածներ բրաուզերի համար[5]։
Առաջին կատեգորիաի ամենահայտնի ֆորմատներից էր HTML-ը, սակայն Մոշկովի գրադարանում օգտագործում էին TXT ֆորմատը։ Սա կապված է տվյալ ժամանակի (1994 թվական) ինտերնետի արագության հետ, քանի-որ այն շատ դանդաղ էր անհրաժեշտություն էր առաջանում օգտագործել ամենաթեթևֆորմատը։
Ներվեռնման համար նախատեսված ֆորմատների են TXT; RTF և DOC, Mobipocket .PRC (ֆորմատ նախատեսված հեռախոսների և ԱՀ-ների վրա ընթերցանության համար)։ Ինչպես նաև հայտնի ֆորմատներից է FictionBook, որը նախատեսված է հատուկ գրական ստեծագործությունների համար։ Գուտենբերգ նախագիծի շրջանակներում ֆայլերը տեղադրվում էին ZIP արխիվների միջոցով, որպեսզի տեքստերը հնրավոր լինել կարդալ բոլոր սարքերի վրա, և որպեսզի փոխանցման ընթացքում ֆայլերը չանհետանային։
Շատ էլեկտրոնային գրադարաններ հրապարակում են ոչ այդքան հին գրական աշխատանքներ առանց հեղինակաի թույլատրություն։ Դրանք ջնջվում են հեղինակի պահանջին համաձայն։ Սակայն դե-յուրե նրանք խախտում են հեղինակային իրանվունքների մասին օրենքը։
էլեկտրոնային գրադարանների ցանկ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.