մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, ինֆորմատիկայի, կենսաբանության, վիճակագրության, և ֆինանսների բնագավառներում գիտական աշխատություն From Wikipedia, the free encyclopedia
arXiv.org (թարգմանաբար՝ արխիվ, պահոց)[5], մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, ինֆորմատիկայի, կենսաբանության, վիճակագրության, և ֆինանսների բնագավառներում գիտական աշխատությունների էլեկտրոնային նախագրերի հրատարակման համար նախատեսված կայք։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի գրեթե բոլոր աշխատությունները տեղադրվում են այս կայքում հեղինակների կողմից։ Կայքը սկսել է աշխատել 1991 թվականի օգոստոսի 14-ին։ 2008 թվականի հոկտեմբերի 3-ին arXiv.org կայքում տեղադրվեց կես միլիոներորդ նյութը[6][7], իսկ 2014 թվականի վերջում մեկ միլիոներորդը[8][9]։ 2014 թվականին կայքում նոր նյութերի տեղադրման հաճախությունը հասավ ավելին քան 8000 նյութ ամսվա ընթացքում[9][10]։
ArXiv | |
---|---|
arxiv.org(անգլ.) | |
Տեսակ | disciplinary repository?, preprint server?, open science tool?, կայք, առցանց տվյալների բազա և bibliographic database? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա և Կոռնելի համալսարան[1] |
Հեղինակ | Paul Ginsparg? |
Բացված | օգոստոսի 14, 1991[2][3] |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Եկամուտ | 3,950 (2016 մայիս)[4] |
ArXiv.org Վիքիպահեստում |
arXiv կայքը հնարավոր եղավ ստեղծել օգտագործելով քիչ տեղ զբաղեցնող TeX ֆայլերի ֆորմատը, որը թույլ տվեց հեշտությամբ փոխանցել գիտական աշխատությունները Համացանցով և մշակել և ցուցադրել օգտատիրոջ մոտ[11]։ 1990 թվականին Ջոան Կոնը սկսեց էլ-նամակներով ուղարկել ֆիզիկայի բնագավառի նախագրերը իր գործընկերներին, որպես TeX ֆայլեր, սակայն նամակներով ուղարկված նյութերը արագորեն լցրեցին բոլորի փոստարկղերը։ Փոլ Գինսպարգը հասկացավ կենրոնացված պահոցի պահանջը, և 1991 թվականի օգոստոսին ստեղծեց կենտրոնացված պահոց փոստարկղ Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում, որը հասանելի էր ցանկացած համակարգչից։ Շուտով ավելացվեցին այլ տիպի հասանելիության միջոցներ. FTP 1991 թվականին, Gopher 1992 թվականին, և Համաշխարհային սարդոստայն 1993 թվականին[9][12]։
Կայքը սկսեց գործել որպես ֆիզիկայի բնագավառի նյութերի արխիվ, և անվանվեց LANL նախագրերի արխիվ, սակայն արագորեն տարածվեց ներառելով աստղագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ոչ-գծային գիտությունների, կենսաբանության և ստատիստիկայի բնագավառներ։ Սկզբում կայքի դոմեյնն էր xxx.lanl.gov։ Քանի որ LANL կազմակերպությունը կորցրեց հետաքրքրությունը արագորեն զարգացող տեխնոլոգիայի նկատմամբ, 1999 թվականին Գինսպարգը փոխեց կայքի սպասարկող կազմակերպությունը Կոռնելի համալսարան, ինչպես նաև կայքի դոմեյնը, դարձնելով այն arXiv.org[13]։ Այն այժմ տեղադրված է Կոռնելի համալսարանում, և ունի 8 հայելի կայքեր ամբողջ աշխարհում[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.