From Wikipedia, the free encyclopedia
Կրոն (նորվ.՝ krone, norsk krone, kroner), Նորվեգիայի ազգային դրամն է։ 1 կրոնը հավասար է 100 էրեի (øre):
Տեսակ | տարադրամ և օրինական վճար |
---|---|
ISO 4217 կոդ | NOK |
Երկիր | Նորվեգիա |
Ներդրման ամսաթիվը | 1875 |
Պաշտ օգտագործողներ | Նորվեգիա |
Նշան | kr, kr և kr |
Հապավում | NOK, NOK և NOK |
Մետաղադրամ | 1, 5, 10, 20 կրոն |
Թղթադրամ | 50, 100, 200, 500, 1000 կրոն |
Կենտրոնական բանկ | Norges Bank? |
Փոխարինել է | Նորվեգական դալեր |
Նորվեգական առաջին դրամներն ի հայտ են եկել դեռևս Օլաֆ I Թրյուգվասոն (995-999) արքայի օրոք։ Դրամահատումը բացառապես թագավորական լիազորություն էր։ 1626 թվականին Նորվեգիայի դրամահատարանը Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլո մարյաքաղաքում, արծաթե դրամներ հատելու նպատակով օգտագործում էր Քոնգսբերգի արծաթի հանքավայրից արդյունահանած արծաթը։ 1686 թվականին դրամահատարանը տեղափոխվում է Քոնգսբերգ և մաս է կազմում Քոնգսբերգի արծաթի հանքավայրի, որպեսզի տեղում իրականացվեն դրամահատման աշխատանքները։ Հանքավայրի տարածքում դրամահատումը շարունակվել է մինչև 1957 թվականը, երբ արդեն հանքավայրում բավարար քանակով արդյունահանվող արծաթ չէր մնացել։
1695 թվականին թողարկվել են նորվեգական առաջին թղթադրամները։ Թողարկման թույլտվությունը արքայի կողմից տրվել է բերգենցի առևտրական Յ. Մոլենին (վերջինս հետո սնանկացավ)։ Այս թղթադրամները համարվում էին օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա արժեթղթեր, որոնք Նորվեգիայի սահմանափակ տարածքում էին գործում։
1736 թվականին հիմնվում է դանիանորվեգական միացյալ բանկը, որը կոչվում էր Կուրանտբանկ։ Սա սեփական բանկ էր՝ թագավորական հսկողությամբ, որն իրականացնում էր արժեթղթերի թողարկում։ 1791 թվականին հիմնադրվում է Դանիա-նորվեգական համատեղ բանկը։ 1813 թվականի հունվարի 5-ին հիմնադրվում է Ռիքսբանկը, որին տրվեց թույլտվություն՝ արժեթղթեր տպելու համար։
1814 թվականին՝ Քրիստիան Ֆրեդերիկ Օլդենբուրգցու օրոք, Քրիստինիայի Ռիքսբանկի մասնաճյուղում թողարկվեցին նորվեգական թղթադրամներ՝ «արքայազնի թղթադրամներ։ Սրանք չեղյալ համարվեցին և արժեզրկվեցին այն բանից հետո, երբ Նորվեգիան 1814 թվականի ամռանը մտավ Շվեդիայի կազմի մեջ։ Ճիշտ է, որոշ ժամանակ դեռ դրանք շրջանառության մեջ մնացին Կուրանտբանկի, Ռիքսբանկի և իշխանական սերտիֆիկատների հետ միասին։
1816 թվականի հունիսի 14-ին որոշում ընդունվեց պառլամենտի կողմից, որպեսզի ստեղծվի Նորվեգիայի ազգային բանկը։ Դրամական միավոր հայտարավեց սթեսիեդալերը՝ 9=5 օրտ=120 սքիլինգի։ Բանկն իր գործունեությունը մեկնարկեց մեկ տարի անց՝ 1817 թվականի հունվարից։
1855 թվականի փետրվարի 3-ին ռիքսդալեր ռիքմինգը թղթադրամը համարվեց պետական օգտագործման թղթադրամ (= 100 էրե)։
1873 թվականի հունիսի 4-ին Նորվեգիայի պառլամենտը որոշում կայացրեց 1874 թվականից անցում կատարել ոսկե ստանդարտին։ Նորվեգական կրոնը (սիմվոլ NKr) = 100 էրեի, օրենքով հաստատվել է 1875 թվականի ապրիլի 17-ին։ Սա կատարվեց նրանից հետո, երբ Նորվեգիան մտավ Սկանդինավյան դրամային խորհրդի կազմ։ Մինչ այդ, միավորը դրամական համարվում էր սփեսիդալերը։
1914 թվականի օգոստոսի 15-ից թղթադրամի փոխանակումը ոսկու հետ դադարեցվեց։ Այն վերականգնվեց 1916 թվականից։ Այն բանի հետ կապված, որ էմիսիան մի քիչ գերազանցում էր ոսկու պաշարը, թղթադրամների փոխարկելիությունը 1916 թվականին Նորվեգական բանկի համար դարձավ ոչ պարտադիր։ 1920 թվականի մարտի 19-ին թղթադրամի փոխանակումը ոսկու հետ դադարեցվեց։ Իսկ 1928 թվականի մայիսի 1-ից կրկին ուժի մեջ մտավ։ 1931 թվականի սեպտեմբերի 27-ին ոսկու ստանդարտը փոխվեց։ Մինչ 1917 թվականը, բացի ազգային դրամից, Նորվեգիայում կիրառության մեջ էին նաև Շվեդիայի և Դանիայի ազգային դրամները։
1940 թվականից, կապված ֆաշիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացիայի հետ, Նորվեգիայի բանկը տեղափոխվեց Լոնդոն։ Իսկ ոսկու պաշարը՝ Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ և Կանադա; Նորվեգիայում մնացած բանկերը վերահսկվում էին օկուպանտ ուժերի կողմից։ Օկուպացիայի ընթացքում Նորվեգիայում չթողարկվեց ոչ մի գերմանական ռայխսմարկ։ Նորվեգիայի բանկը պարտավոր էր փոխանակել գերմանական ռայխմարկը տեղի կրոնի հետ, որի կուրսը կազմում էր մեկ մարկը՝ 1,67 կրոն։ Դրամի քանակը պատերազմի ընթացքում աճեց ավելի քան 5 անգամ։ Նորվեգիայի ազատագրման ժամանակ կիրառվում էր Միացյալ Թագավորությունում 1942 և 1944 թվականներին թողարկված կրոնները։ 1945 թվականի սեպտեմբերի 9-ից 22-ը հին թղթադրամները փոխանակվեցին նորերով՝ 1:1 հարաբերությամբ։ 1 և 2 կրոնանոց թղթադրամները անարժեք համարվեցին։
1962 թվականին Նորվեգիայի դրամահատարանը տրվեց Նորվեգիայի բանկին։ 2000 թվականին դրամահատարանը վերակազմավորվեց որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ 2004 թվականին «Թագավորական Նորվեգական դրամահատարան» ընկերության անվանումը փոխարինվեց «Նորվեգիայի դրամահատարանի»։ Դրամահատարանի խորհրդանիշը խաչված մուրճերն են։
1974 թվականի մայիսի 1-ից շրջանառությունից հանված են 1, 2 և 5 էրեները, որոնք թողարկվել էին 1973 թվականին։ 1984 թվականի հունվարի 1-ին շրջանառությունից հանվեցին 5 և 25 էրեանոցները, 1992 թվականի հունվարի 23-ից՝ 10 էրեանոցը։ 1996 թվականի սեպտեմբերի 16-ին շրջանառությունից դուրս բերվեցին 50 էրե արժողությամբ մետաղադրամները, որոնք թողարկվել էին 1874-1996 թվականներին։ Սկսվեց նոր 50 էրե արժողությամբ մետաղադրամների հատումը։ 2012 թվականի մայիսի 1-ից այդ 50 էրեանոց մետաղադրամները նույնպես հանվեցին շրջանառությունից։
Ներկա դրությամբ Նորվեգիայիում շրջանառվում են 1, 5, 10 և 20 կորնները[1]։
Ներկա դրությամբ Նորվեգիայի տարածքում շրջանառվում են ներքոհիշյալ թղթադրամները՝ 50, 100, 200, 500 և 1000 կրոն արժողությամբ։
Սերիա՝ 1994-2001 թվականներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին. (կրոն) |
Չափեր (մմ) |
Հիմնական գերակշռող գույն | Նկարագիր | Տպման տարեթվեր | ||
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
50 | 128×60 | կանաչ | գրող Պետեր Ասբյորնսեն
(1812-1885) |
ջրաշուշանով և ճպուռով տեսարան | 1996 1998 1999 2000 2003 2005 2008 2011 | ||
100 | 136×65 | վարդագույն, մանուշակագույն | օպերայի երգչուհի Կիսթեն Ֆլագսթադ (1895-1962) |
թատրոնի սխեմատիկ պատկեր | 1995 1997 1998 1999 2003 2004 2006 2007 2010 | ||
200 | 144×70 | կապույտ, կանաչ | ֆիզիկոս Քրիսթիան Բիրքելանդ (1867-1917) |
հյուսիսային կիսագնդի քարտեզի հատված | 1994 1998 1999 2000 2002 2003 2004 2006 2009 2013 | ||
500 | 152×75 | շագանակագույն, ձիթագույն | բանաստեղծուհի Սիգրիդ Ունսեթ (1882-1949) |
դրասանգ և նախշեր գործվածքի վրա | 1999 2000 2002 2005 2008 2012 | ||
1000 | 160×80 | մանուշակագույն | նկարիչ Էդվարդ Մունկ (1863-1944) |
Մունկի նկարներից հատված | 2001 2004 | ||
Масштаб изображений - 1,0 пикселя на миллиметр. |
Ներկա պահին Նորվեգիայում կիրառվում է ազատ լողացող դրամական կուրսը։ Ինֆլյացիան այստեղ խարսխային է։ Նովեգական տարեցտարի կախման մեջ է գտնվում երկրի տնտեսությունից՝ մասնավորապես նավթի տատանվող գներից։ Օրինակ, 2002 թվականի հունվարին ամերիկյան դոլարի կուրսը կազմում էր՝ 1 USD = 9 NOK, իսկ հուլիսին՝ 1 USD = 7,36 NOK:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.