From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի առաջին հանրապետության զինանշան, Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել է 1920 թվականի հուլիսին։ Հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը[1] և նկարիչ Հակոբ Կոջոյանը[2]։
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | 1920, հուլիս |
Վահան | Արարատ, Բագրատունիներ, Արշակունիներ, Արտաշեսյաններ, Ռուբինյաններ |
Վահանաբռնիչներ | Արծիվ և Առյուծ |
Զինանշանը կազմված է հետևյալ տարրերից․ վահանի կենտրոնում Արարատ լեռն է, որը հայ ազգի խորհրդանիշն է։ Լեռան գագաթին Նոյյան տապանն է, քանի որ ավանդույթի համաձայն՝ ջրհեղեղից հետո տապանը կանգ է առել հենց այդ լեռան վրա։
Վահանը բաժանված է 4 մասի, որոնք խորհրդանշում են Հայաստանի պատմության չորս անկախ հայկական թագավորությունները․ վերևից ձախ՝ Բագրատունիներ, վերևից աջ՝ Արշակունիներ, ներքևից ձախ՝ Արտաշեսյաններ, ներքևից աջ՝ Ռուբինյաններ։
Առյուծն ու արծիվը, որոնք բռնում են վահանը, կենդանական աշխարհի թագավորներն են և խորհրդանշում են իմաստություն, հպարտություն, համբերություն և ազնվություն։ Դարեր շարունակ դրանք թագավորական ընտանիքների խորհրդանիշներն էին[3]։
Վահանի ներքևի մասում կա ևս հինգ կարևոր տարր․ ջարդված շղթան խորհրդանշում է ազատություն և անկախություն, թուրը՝ ազգի իշխանությունն ու ուժը, ցորենի հասկերը՝ հայերի աշխատասեր բնույթը, ճյուղը՝ հայ ժողովրդի մտավոր և մշակութային ժառանգությունը։ Եռագույն ժապավենը խորհրդանշում է Հայաստանի դրոշը։
Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության զինանշանի հիմնական գույներն են ոսկեգույնն ու արծաթագույնը։ Պատմական Հայաստանի թագավորությունների գույներն են՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, ներքևից ձախ՝ կապույտ, իսկ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը նարնջագույն է։ Նշված գույները ավանդաբար օգտագործվել են Հայաստանի արքայատոհմերի զինանշաններում և դրոշներում և նման են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.