Remove ads
տարվա օր, որը նշվում է ամբողջ երկրով From Wikipedia, the free encyclopedia
Ազգային տոն, ազգի օր կամ ազգային տոն, պաշտոնապես (օրենսդրորեն) հաստատված պետության կամ ազգի (ազգության) տոն, որը ավելի հաճախ (ոչ պարտադիր) կապված է պետության ձևավորման և նրա ինքնիշխանության հետ։
Ազգային տոն | |
---|---|
Ենթադաս | պետական տոն, օրացույցային ամսաթիվ, ամենամյա միջոցառում և հիշարժան ամսաթիվ |
Ի հիշատակ | ազգ |
Ազգային տոնի ամսաթիվը սահմանվում է այն օրը, որն առավել կարևոր նշանակություն ունի պետության կամ ազգի (ազգության) ձևավորման պատմության մեջ։ Որպես կանոն, այդ օրը համարվում է ոչ աշխատանքային օր և պետությունում անցկացվում են տոնական միջոցառումներ։ Հաճախ ազգային տոները անվանվում են՝ «Անկախության օր», «Ազատության օր», «Ազատագրության օր», «Հանրապետության օր», «Սրբերի օր», «Միապետության օր» և այլն[1]։
Սովորաբար պետությունը ունենում է պետական մեկ ազգային տոն, սակայն, օրինակ, Պակիստանը[2] տոնում է մի քանիսը, Հոնկոնգում և Մակաոյում՝ Չինաստանի[3] հատուկ վարչական շրջաններում, նշվում է ինչպես իրենց վարչական շրջանի ստեղծման օրը,այնպես էլ Չինաստանի Հանրապետության ազգային օրը։
Կարևորությունը, որ տալիս են ազգի օրվան և տոնական միջոցառումների շրջանակին, մեծապես տարբերվում են յուրաքանչյուր պետությունում։ Օրինակ՝ Իսպանիայում, Իսպանիայի օրը ծագման ճշգրիտ ամսաթիվ ունի՝ 1492 թվական հոկտեմբերի 12, երբ Քրիստափոր Կոլումբոսը առաջին անգամ ոտք է դրել Ամերիկայի ափ։ Այդ օրը տոնական միջոցառումների ժամանակ անցկացվում է զորահանդես (սովորաբար Մադրիդում) Իսպանիայի թագավորի ղեկավարությամբ[4]։
Ֆրանսիայում Ազգի օրը նշվում է հուլիսի 14-ին և կոչվում է Ազգային տոն (Ֆրանսիայի սահմաններից դուրս այն կոչվում է Բաստիլի օր)[5]։ Այն լայնորեն նշվում է երկրում։ ֆրանսիական եռագույնը այդ օրը կարելի է տեսնել երկրի բոլոր անկյուններում, իսկ հանրապետության նախագահը ֆրանսիայի Ելիսեյան դաշտերում, մասնակցում է զորահանդեսին։
Միացյալ Նահանգներում հուլիսի 4 - ը նշվում է որպես Անգլիայից անկախանալու օր[6]։ Այդ օրը երկրում նշում են հրավառությամբ և խորովածով[7]։
Իռլանդիայի Հանրապետությունում ազգային տոն համարվում է մարտի 17 - ը՝ Սուրբ Պատրիկի օրը[8]։ Այն համարվում է հանգստյան օր և տարիներ շարունակ նշվում է։ Վերջին տարիներին այն դարձել է լիարժեք ազգային տոն Հյուսիսային Իռլանդիայում։ Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի մնացած մասում հովանավոր սրբի ընտրությունը չի համարվում առանցքային խնդիր։ Վերջերս ընկերությունները սկսել են խրախուսել Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի ազգային տոնի տոնակատարությունների նշելը՝ Սուրբ Էնդրյուի օրը։ 2007 թվականին Շոտլանդիայի խորհրդարանը ընդունեց հատուկ օրենք, որը ամրագրում է տոնական օր՝ ի պատիվ այս սրբի։ Մեծ Բրիտանիայում Ազգի օրվա հետ կապված կան նաև այլ առաջարկներ։
Պետությունների մեծ մասը ունեն հստակ Ազգի օրվա ամսաթվեր, բայց կան նաև այլ դեպքեր. օրինակ Յամայկան, իր ազգային տոնը նշում է օգոստոս ամսվա առաջին երկուշաբթի օրը։ Այդ օրը նշում է անկախությունը Բրիտանիայից, որը ստորագրվել է 1962 թվականի օգոստոսի 6-ին՝ այդ տարվա օգոստոսի առաջին երկուշաբթին։ Մեկ այլ օրինակ է Թայլանդը, որը դեկտեմբերի 5 - ին նշում է իր թագավորի ծննդյան օրը։ Այս ամսաթիվը կփոխվի, երբ կփոխվի միապետը։
Ռուսաստանի Դաշնությունում ազգային տոնը՝ Ռուսաստանի օրը, նշվում է ամեն տարի հունիսի 12-ին։ Այն հաստատվել է 1992 թվականին՝ ի պատիվ ՌՍՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի(1990 թվական)[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.