Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ճամայկա կամ Ջամայկա[1] (անգլ.՝ Jamaica), կղզի-պետություն Կենտրոնական Ամերիկայում։ Մեծ Բրիտանիայի նախկին գաղութ։ Ընդգրկված է բրիտանական համընկերության մեջ։ Մայրաքաղաքն է Քինգստոնը։
Ճամայկա | ||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Out of many, one people" |
||||
Ազգային օրհներգ՝ "Jamaica, Land We Love"Թագավորական օրհներգ՝ "God Save the King" | ||||
|
||||
Մայրաքաղաք | Քինգստոն | |||
Ամենամեծ քաղաք | capital | |||
Պետական լեզուներ | Անգլերեն | |||
Կառավարում | Սահմանադրական Միապետություն (Պարլամենտական ժողովրդավարություն) | |||
- | Միապետ | Չարլզ III | ||
- | Governor-General | Kenneth Hall | ||
- | Վարչապետ | Բրյուս Գոլդինգ | ||
Անկախություն | ||||
- | Միացյալ Թագավորությունից | Օգոստոսի 6 1962 | ||
- | Ջրային (%) | 1.5 | ||
Բնակչություն | ||||
- | Հուլիս 2005 նախահաշիվը | 2,651,000 (138th) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $11.69 billion (131-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,300 (114th) | ||
ՀՆԱ (անվանական) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $9.730 միլլիարդ (101-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $3,658 (79-րդ) | ||
Ջինի (2000) | 37.9 (միջին) | |||
ՄՆԶԻ (2004) | 0.724 (միջին) (104th) | |||
Արժույթ | Ջամայկայի դոլար (JMD) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ-5) | |||
Ազգային դոմեն | .jm | |||
Հեռախոսային կոդ | +1 876 |
Հնագույն բնակիչները եղել են արավակների հնդկացիական ցեղերը։ Նրանց կղզին անվանում էին Հայմակա («Աղբյուրների կղզի»․ լավ ջրի առկայության համար)։ 1494 թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց կղզին և այն՝ ի պատիվ Իսպանիայի թագավորական ընտանիքի, անվանեց Ֆերդինանդի և Իզաբելայի կղզի։ Բայց այդ անվանումը չարմատավորվեց և պահպանվեց հնդկացիական անվանումը՝ Ճամայկա ձևով[2]։
Մինչև 1962 թվականը Ճամայկան գտնվում էր Անգլիայի տիրապետության տակ։ 1962 թվականի օգոստոսի 6-ին ձեռք է բերում անկախություն։ Գործում է Սահմանադրություն (1997 թվականի ռեֆորմով և փոփոխություններով)։ Պետության պաշտոնական ղեկավարը համարվում է բրիտանական միապետը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ներկայացված գեներալ-նահանգապետի կողմից, ով նշանակվում է Ճամայկայի վարչապետի խորհրդով։ Գեներալ-նահանգապետը ստորագրում է բոլոր օրենսդրությունները և նշանակում վարչապետ։ Գեներալ-նահանգապետին կից գործում է կոնսուլտատիվ հիմնարկ՝ բաղկացած 6 հոգուց - Գաղտնի խորհուրդ։ Գեներալ-նահանգապետը վարչապետի խորհրդով նշանակում է նաև կառավարության անդամներին։
Ճամայկայի բնակչությունը 2004 թվականի հուլիսի դրությամբ կազմում էր 2 միլիոն 713 հազ. 130 մարդ, բնակչության խտությունը 1 քառ. կմ. կազմում էր 243 մարդ։ Ճամայկայի բնակչության միջին տարիքը 26,8-ն է, 28,2 %-ը կազմում են 14 տարեկանից ցածր, 65 %-ը՝ 14-ից մինչև 64 տարեկան, 6,9 %-ը 65 տարեկանից բարձր բնակիչները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.