Ալեքսեյ Շախմատով

From Wikipedia, the free encyclopedia

Ալեքսեյ Շախմատով

Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Շախմատով (ռուս.՝ Алексей Александрович Шахматов, հունիսի 5 (17), 1864[1][2], Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 16, 1920(1920-08-16)[3][4][1][…], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[3]), ռուս լեզվաբան, ռուսական տարեգրության հետազոտող, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1894)։

Արագ փաստեր Ալեքսեյ ՇախմատովАлексей Шахматов, Ծնվել է ...
Ալեքսեյ Շախմատով
Алексей Шахматов
Ծնվել էհունիսի 5 (17), 1864[1][2]
Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էօգոստոսի 16, 1920(1920-08-16)[3][4][1][…] (56 տարեկան)
Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[3]
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունլեզվաբան, բարբառագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն և պատմություն
Պաշտոն(ներ)Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1887)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5]
Գիտական ղեկավարՖիլիպ Ֆորտունատով
Եղել է գիտական ղեկավարԴմիտրի Աբրամովիչ, Վիկտոր Վինոգրադով, Միխայիլ Պրիսյոլկով, Ստեփան Բարխուդարով, Սերգեյ Բեռնշտեյն, Դմիտրի Բուբրիխ և Սերգեյ Օբնորսկի
Հայտնի աշակերտներՍտեփան Բարխուդարով, Վիկտոր Վինոգրադով, Սերգեյ Օբնորսկի և Միխայիլ Պրիսյոլկով
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
ԿուսակցությունԿադետներ
ՀայրԱլեքսանդր Շախմատով
ՄայրՄարիա Կոզեն
 Алексей Александрович Шахматов Վիքիպահեստում
Փակել

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1887)։ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1910 թվականից)։ Հիմնադրել է ռուսաց գրական լեզվի պատմական ուսումնասիրությունը, ի հայտ բերել հին կոյնեները՝ ընդհանուր բանավոր լեզուները, որոնք տարբեր են կենդանի խոսվածքներից, ուսումնասիրել է ռուս ժողովրդի կազմավորման և սլավոնական ժողովուրդների ծագման խնդիրները, նախահայրենիքի և նախալեզվի հարցերը։ Քննել է 11-16-րդ դարերի հին ռուսական տարեգրության պատմությունը, այս բնագավառում առաջին անգամ կիրառելով պատմահամեմատական մեթոդը։ Դրել է տարեգրության տեքստաբանական հետազոտության և տեքստաբանության ` որպես գիտության, հիմքերը։ Հետազոտել է սլավոնական շեշտաբանությունը, սլավոնական լեզուների համեմատական հնչյունաբանության և քերականության հարցերը, հին ու ժամանակակից հնդեվրոպական, ինչպես և ֆիննական և մորդվական լեզուները, մշակել է ռուսաց լեզվի պատմական ձևաբանությունը։ Քերականագիտական որոշ խնդիրների ինքնատիպ լուծումներով, մասնավորապես` խոսքի մասերի ու նախադասության տիպերի մեկնաբանություններով կարևոր ներդրում է կատարել տեսական լեզվաբանության մեջ։ Եղել է «Ռուսաց լեզվի բառարան»-ի (1891-1916) ակադեմիական հրատարակության խմբագիրը։ Մեծ դեր է խաղացել ռուսերենի ուղղագրությունը բարեփոխելու գործում։

1906-1920 թվականներին Շախմատովը գլխավորել է ԳԱ ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքը, որը դարձել էր բանասիրության կենտրոն Ռուսաստանում։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.