Լավրենտի Զիզանի

From Wikipedia, the free encyclopedia

Լավրենտի Զիզանի
Remove ads

Լավրենտի Իվանովիչ[3] Զիզանի (այլ կերպ՝ Լավրենտի Տուստաովսկի, Лаврентий Иванович Зизаний, իսկական ազգանունը՝ Կուկոլ, շուրջ 1570[4]1633 թվականից հետո), ուկրաինացի լեզվաբան, գրող, թարգմանիչ, մանկավարժ, աստվածաբան ու եկեղեցական գործիչ։ Ստեֆան Զիզանիի եղբայրը։

Արագ փաստեր Լավրենտի ԶիզանիЛаврентий Зизаний, Ծնվել է ...
Remove ads
Thumb
Ռուսիայի առաջին բառարանը՝ Լավրենտի Զիզանիի «Лексис» (1596 թ.): Ձախ կողմում տրված են գրքային եկեղեցական (ներկայում՝ ռուսերեն) բառեր, աջ կողմում կենդանի ռուսերեն (ուկրաիներեն)
Remove ads

Կենսագրություն

Լավրենտի Զիզանին դասավանդել է Լվովի եղբայրական դպրոցում, որտեղից 1592 թ. տեղափոխվել է Բրեստ, ապա՝ Վիլն (ներկայում՝ Վիլնյուս), որտեղ 1596 թ. հրատարակել է այբբենարան ու եկեղեցական սլավոներենի քերականություն։ Զիզանիի քերականությունը հարավսլավոնական լեզվաբանության առաջին հուշարձաններից մեկն է։ Գրված է լատիներենի ու հունարենի կողմնորոշմամբ։ Նրա նպատակն էր ապացուցել, որ եկեղեցական սլավոներենը հունարենին հավասար նշանակություն ունի. Զիզանին չի ունեցել նկարագրելու կամ նորմաներ սահմանելու նպատակ։

Զիզանին որպես դաստիարակ աշխատել է կոմս Ալեքսանդր Օստրոժսկիի մոտ Յարոսլավլ Գալիցկիում։ 1626 թ. տեղափոխվելով Մոսկվա, նա Ֆիլարետ պատրիարքին է ներկայացնում կատեխիզիսի ձեռագիրը՝ խնդրելով ստուգել և ուղղումներ կատարել։

Պատրիարքը ստուգման գործը հանձնարարում է իգումեն Իլյայի ու Գրիգորի Օնիսիմովին։ Մի քանի վիճահարույց հարցերի վերաբերյալ Լավրենտի Զիզանին խորհրդակցել է նրանց հետ, ինչը հանգեցրել է նրան, որ Զիզանին հրաժարվել է գրաքննադատների համար կասկածելի թվացող կարծիքներից։ Կատեխիզիսի մասին քննարկում տպագրեց Նիկոլայ Տիխոնրավովը «Летописи русской литературы и древностей» չորրորդ գրքում։ Կատեխիզիցը տպագրվեց, սակայն այդպես էլ հասարակությանը չներկայացվեց։ Պատրիարք Ֆիլարետը չհամարձակվեց թույլատրել գրքի տարածումը, քանի որ այն չէր արտահայտում այն ժամանակվա ուղղափառ եկեղեցու գաղափարները, այլ «լոկ մի լիտվացի հոգևորականի շարադրանք է, որ ուղղվել է մոսկվացի երկու քերականների կողմից»[5]։

1628 թվականին Լավրենտի Զիզանին ներկա է գտնվել Կիևի եկեղեցական ժողովում, որտեղ դատվում էր Մելետի Սմոտրիցկին ուղղափառ հավատին դավաճանելու պատճառով։ Դրանից հետ, Զիզանին, հավանաբար, վերադարձել է Կորեց։ Նրա հետագա ճակատագրի մասին տվյալներ չկան։

Remove ads

Երկեր

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Loading content...

Գրականություն

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads