Հարավային Օսիա (օսերեն՝ Хуссар Ирыстон, Խուսսար Իռըստոն; վրացերեն՝ სამხრეთ ოსეთი, Սամխրեթ Օսեթի; ռուսերեն՝ Южная Осетия, Յուժնայա Օսետիյա), 2017 թվականից նաև Ալանիայի պետություն, հանրապետություն է Հարավային Կովկասում, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում[1]։ Այն ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։ Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը։ 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիայի կառավարությունը վերահսկում է հանրապետության ողջ տարածքը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օսիա (այլ կիրառումներ)
Хуссар Ирыстон (օսերեն) Южная Осетия (ռուսերեն) სამხრეთი ოსეთი (վրացերեն) Հարավային Օսիայի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Հարավային Օսիայի հիմն | ||||
|
||||
|
||||
Մայրաքաղաք | Ցխինվալ | |||
Պետական լեզուներ | օսերեն, ռուսերեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Էդուարդ Կոկոյտի | ||
- | Վարչապետ | Բորիս Չոչիև | ||
Անկախություն Վրաստանից (չի ճանաչված Վրաստանի կողմից) | ||||
- | հռչակում | նոյեմբերի 28, 1991 | ||
- | ճանաչում (Ռուսաստանից) | օգոստոսի 26, 2008 | ||
- | ճանաչում (Նիկարագուայից) | սեպտեմբերի 3, 2008 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 3,900 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | 2000 նախահաշիվը | 70,000 | ||
- | Խտություն | 18 /կմ² /մղոն² |
||
Արժույթ | ռուսական ռուբլի (RUB) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+3) |
Կլիմա, ռելիեֆ
Հարավային Օսեթիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մեծ Կովկասի լեռնաշղթաները։ Հյուսիսում լեռնագագաթները հասնում են 3000-3500 մ և ավելի բարձրության (Խալացա լեռ, 3938 մ)։ Հարավային մասը 700-900 մետր բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հյուսիսային եզրամասը։ Մարզի տարածքի ավելի քան 90 %-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա։ Կլիման փոխվում է ըստ բարձրության՝ հարավում շոգ ամռանը հաջորդում է չափավոր ցուրտ ձմեռը, միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, ծայր հյուսիսում՝ ցուրտ կլիման։ Տարեկան տեղումները՝ 500-1000 մմ են[2]։
Գետեր ու լճեր
Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա), ունեն հիդրոէներգետիկ զգալի պաշարներ։ Առավել խոշոր լճերն են Կելիստբան և Էրցոն։
Բնակչություն
Բնակչության մեծ մասը (64,3 %) կազմում են օսերը, վրացիները կազմում են 25 %, ռուսները՝ 2,8 %, հայերը՝ 1,5 %, հրեաները՝ 0,9 %, այլ ժողովուրդները կազմում են 5,8 % (ըստ 2008 թվականի տվյալների)[3]։
1990-ականների սկզբին կոնֆլիկտի պատճառով մեծ թվով օսեր գաղթեցին Ռուսաստան՝ հատկապես Հյուսիսային Օսեթիա։ 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտության արդյունքում վրացի բնակչության 80 %-ը (15 հազար մարդ) և օս բնակչության 70 %-ը (34 հազար մարդ) գաղթեցին այլ վայրեր։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ Հարավային Օսեթիայի բնակչության 80 %-ը կազմում են օսերը[4]։
Ազգային Կազմը Հարավային Օսիայում 1926-2012 թվականներին[5]
1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2008 | 2012 | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Օսեր | 60 351 (69,1 %) | 72 266 (68,1 %) | 63 698 (65,8 %) | 66 073 (66,5 %) | 65 077 (66,4 %) | 65 233 (66,2 %) | 46 289 (64,3 %)¹ | 45 950 (89,1 %) |
Վրացիներ | 23 538 (26,9 %) | 27 525 (25,9 %) | 26 584 (27,5 %) | 28 125 (28,3 %) | 28 187 (28,8 %) | 28 544 (28,9 %) | 18 000 (25,0 %)¹ | 4 590 (8,9 %) |
Ռուսներ | 0 157 (0,2 %) | 2 111 (2,0 %) | 2 380 (2,5 %) | 1 574 (1,6 %) | 2 046 (2,1 %) | 2 128 (2,1 %) | 2 016 (2,8 %)¹ | 500 (1,0 %) |
Հայեր | 1 374 (1,6 %) | 1 537 (1,4 %) | 1 555 (1,6 %) | 1 254 (1,3 %) | 953 (1,0 %) | 984 (1,0 %) | 871 (1,21 %)¹ | |
Հրեաներ | 1 739 (2,0 %) | 1 979 (1,9 %) | 1 723 (1,8 %) | 1 485 (1,5 %) | 654 (0,7 %) | 396 (0,4 %) | 648 (0,9 %)¹ | |
այլ ժողովուրդներ | 216 (0,2 %) | 700 (0,7 %) | 867 (0,9 %) | 910 (0,9 %) | 1 071 (1,1 %) | 1 242 (1,2 %) | 4 176 (5,8 %)¹ | 500 (1,0 %) |
ընդհանուր | 87 375 | 106 118 | 96 807 | 99 421 | 97 988 | 98 527 | 72 000¹ | 51 572 |
− Նկատառում։ ¹ - տվյալները մոտավոր են.
Պատմություն
Օսերը կամ ովսուրները հին ալաններ ժողովորդի հետնորդներն են։
Կրոն
Մինչև 1991 թվականը Հարավային Օսեթիայում չկար պաշտոնապես գործող ոչ մի եկեղեցի։ 1990-ականների վերջին տեր Գեորգիի կողմից բացվել են 10 ռուսական ուղղափառ վանքեր։
2008 թվականին գործում էր հայ առաքելական եկեղեցի։ Հարավային Օսեթիան պաշտոնապես գտնվում է վրացական ուղղափառ եկեղեցու տարածքում։ Շրջանում կան մի շարք հին, չգործող եկեղեցիներ, որոնք հիմնականում վերագրվում են Վրաստանի «Ոսկեդարին»՝ Դավիթ Շինարար թագավորի և Թամար թագուհու ժամանակաշրջանին (10-13 դարեր)։ 2008 թվականի զինված հակամարտության արդյունքում եկեղեցիներից մի քանիսն ավերվեցին։ Ավերվեց Նիկոզի գյուղի վրացական եկեղեցին (10-րդ դար)։
Տաճարներ
2008 թվականին գործել են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և սինագոգը[6]։
Զինված ուժեր
Հարավային Օսիայի զինված ուժերը 2009 թվականին մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիա պետության ռազմական անվտանգության ապահովման համար ստեղծված զինված կազմակերպություն են։ Ստեղծվել են 1991 թվականին և մասնակցել են երկու ռազմական կոնֆլիկտի՝ 1991-1992 թվականների հարավօսական պատերազմին և 2008 թվականի հնգօրյա պատերազմին Հարավային Օսիայում։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.