Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նիկարագուա, Նիկարագուայի Հանրապետություն (իսպ.՝ República de Nicaragua), պետություն Կենտրոնական Ամերիկայում։ Հարավում սահմանակից է Կոստա Ռիկային, իսկ հյուսիսում՝ Հոնդուրասին։ Մայրաքաղաքն է Մանագուան։
República de Nicaragua Նիկարագուայի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Salve a ti, Nicaragua | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մանագուա | |||
Պետական լեզուներ | իսպաներեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Դանիել Օրտեգա (FSLN) | ||
Անկախություն | Իսպանիայից | |||
- | Հայտարարում | սեպտեմբերի 15, 1821 | ||
- | Ճանաչում | հուլիսի 25, 1850 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 129,494 կմ² (97-րդ) | ||
- | Ջրային (%) | 7.14 | ||
Բնակչություն | ||||
- | հուլիս 2006 նախահաշիվը | 5,603,000 (107-րդ) | ||
- | 2005 մարդահամարը | 5,142,098 | ||
- | Խտություն | 42 /կմ² (157-րդ) 109 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $20.996 բիլիոն (108-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $3,636 (119-րդ) | ||
Ջինի (2001) | 43.1 (միջին) | |||
ՄՆԶԻ (2006) | 0.698 (միջին) (112-րդ) | |||
Արժույթ | Կորտոպա (NIO) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ-6) | |||
Ազգային դոմեն | .ni | |||
Հեռախոսային կոդ | +505 |
Զբաղեցրած տարածքով Նիկարագուան ամենամեծ պետությունն է Կենտրոնական Ամերիկայում, բայց բնակչության թվով նոսրաբնակներից է, այդ ցուցանիշով գերազանցում է միայն Բելիզին։ Պետության ամենամեծ ձգվածությունը արևմուտքից-արևելք կազմում է՝ 540 կիլոմետր։ Արևմուտքից ելք ունի Խաղաղ օվկիանոս (ափագծի երկարությունը մոտ 320 կիլոմետր), իսկ արևելքից Ատլանտյան օվկիանոսի մաս հանդիսացող Կարիբյան ծով (ափագծի երկարությունը մոտ 480 կիլոմետր)։ Ցամաքային ամենաերկար սահմանն ունի հյուսիսում՝ Հոնդուրասի հետ (922 կիլոմետր), իսկ հարավում Կոստա Ռիկայի հետ (309 կիլոմետր)։ Երկրի խոշորագույն քաղաքը մայրաքաղաք Մանագուան է։ Տարածքի մեծ բազմազանությամբ պայմանավորված երկիրը բաժանված է բնական (ֆիզիկաաշխարհագրական) չորս մարզերի։
Նիկարագուայում առանձնացնում ենք լավ արտահայտված տարվա երկու սեզոն՝ չոր և տաք ձմեռներ (նոյեմբեր- ապրիլ), տաք և խոնավ ամառներ (մայիս- հոկտեմբեր ), տեղումների քանակը արևելքից- արևմուտք նվազում է։ Արևելքում՝ լեռների հողմակողմ լանջերին տեղումների տարեկան քանակը հասնում է մինչև 5000 միլիմետր։ Արևմուտքում ծովի մակարդակից մինչև 1500 մետր բարձրություններում հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 16 °C:
Բնակլիմայական պայմանների առանձնահատկություններով պայմանավորված հարուստ և բազմազան է բուսակենդանական աշխարհը։ Լեռնոտ արևմուտքն աչքի է ընկնում կաղնու և սոսու անտառներով, դեպի արևելք տեղումների աճի հետ զուգընթաց, իրենց տեղը զիջում են ամուր բնափայտ ունեցող կարմրածառին և կաուչուկատու հևեաներին։ Կենդանական աշխարհից հանդիպում են հարավամերիկյան կատվառույծը (պումա), վագրակատուն, եղջերուներ, կապիկների առանձին տեսակներ, ալիգատորներ, մեծ քանակությամբ կոլիբրիներ, թութակներ։ Երկրի խոշորագույն լճում՝ Նիկարագուայում, (վերջինս խոշորագույնն է տարածաշրջանում) կարող ենք հանդիպել 2-3 մետր երկարությամբ քախցրահամ ջրերին լավ հարմարված շնաձկների առանձին տեսակների, ինչպես նաև թրաձկերի։ Այս ամենը վկայում է, որ երկրաբանական ոչ վաղ անցյալում լիճն համաշխարհային օվկիանոսի մաս է կազմել։ Երկրի ազգային թռչուն համարվում է մոմոտների ընտանիքին պատկանող կապտահոնք մոմոտը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկարագուա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 290)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.