Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մանագուա (իսպ.՝ Managua), Նիկարագուայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, նաև համարվում է երկրի համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մանագուա | |||||
Managua | |||||
| |||||
Երկիր | Նիկարագուա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Managua Department? | ||||
Քաղաքապետ | Դեյսի Տոռես | ||||
Հիմնադրված է | մարտի 24 (ապրիլի 5), 1819 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1846 թվականից | ||||
Մակերես | 267,2 կմ² | ||||
ԲԾՄ | 83 մ | ||||
Բնակչություն | ▲937 489 մարդ (2005)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Փոստային ինդեքս | +505 2 | ||||
Փոստային դասիչ | 10000–14345 | ||||
Պաշտոնական կայք | managua.gob.ni | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է պետության արևմուտքում, Մանագուա լճի հարավային ափին։
Մանագուան հիմնադրվել է իսպանացիների կողմից XVI դարից հայտնի հնդկացիական բնակավայրի տեղում։ 1855 թվականին քաղաքը դարձել է պետության մայրաքաղաք։ Իր պատմության ընթացքում քաղաքը բազմիցս տուժել է տարերային աղետների արդյունքում՝ 1876 թվականին ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել, 1885, 1931 և 1972 թվականներին ավերիչ երկրաշարժեր, 1936 թվականին՝ ուժեղ հրդեհ։
1979 թվականին Ազգային ազատագրական Սանդինիստյան ճակատի (ԱԱՍՃ) և բռնակալ Անաստասիոս Սոմոսայի զորքերի միջև քաղաքային պատերազմ (գերիլիա) էր ընթանում։ 1979 թվականի հունիսի 4-ին սկսվեց համազգային գործադուլը, իսկ հունիսի 9-ին՝ զինված ապստամբությունը։ Ապստամբության 19-րդ օրը ԱԱՍՃ-ի ստորաբաժանումները և ապստամբները (ընդամենը 6 հազար մարդ) սկսեցին նահանջել մայրաքաղաքից։ Նրանց հետ միասին մայրաքաղաքը լքեցին նաև փախստականները։
Հուլիսի 14-ին ԱԱՍՃ-ի շարասյունը կրկին հարձակվեց Մանագուայի վրա։ Քաղաքում սկսվեց բարիկադների կառուցումը։ Նախագահ Ա. Սոմոսան սկսեց պատրաստվել երկրից փախչելուն և հուլիսի 17-ին Նիկարագուայի կոնգրեսի դիմաց հրաժարական տվեց և մեկնել ԱՄՆ։ 1979 թվականի հուլիսի 19-ին ԱԱՍՃ ջոկատները հանդիսավոր կերպով մուտք են գործել երկրի մայրաքաղաք։
2009 թվականի հուլիսի 1-ին Մանագուայի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Ալեքսիս Արգուելյոին իր նստավայրում մահացած են հայտնաբերել[2]։ 2009 թվականի հուլիսի 8-ին քաղաքապետի պաշտոն է ստանձնել Դեյսի Տոռեսը[3]։
2014 թվականի սեպտեմբերի 6-ին տեղական ժամանակով ժամը 23:04-ին Մանագուա օդանավակայանի մոտակայքում երկնաքար է ընկել՝ առաջացնելով 12 մետր տրամագծով և 5,5 մետր խորությամբ խառնարան։
Քաղաքը համարվում է երկրի արդյունաբերական և ֆինանսական կենտրոնը։ Մանագուայում են տեղակայված տեքստիլ, կաշվե կոշիկի, ցեմենտի, նավթամշակման արդյունաբերությունները[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.