Տրուխիլիո (Պերու)

From Wikipedia, the free encyclopedia

Տրուխիլիո (Պերու)map

Տրուխիլիո (իսպ.՝ Trujillo, /trˈhj/ troo-HEE-yoh, Իսպաներեն: [tɾuˈxiʝo]; կեչուա՝ Truhillu), ծովափնյա քաղաք Պերուի հյուսիսարևմտյան մասում. Լա Լիբերտադ դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Բնակչության թվաքանակով Պերուի երրորդ քաղաքն է[2][3]։ Ընկած է Մոչե գետի զույգ ափերին, Խաղաղ օվկիանոս նրա թափվելու շրջանում, Մոչեի հովտում, որը նախապատմական մոչե և չիմու մշակույթների օրրան է[4]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Տրուխիլիո
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
Երկիր Պերու
ՀամայնքԼա Լիբերտադ
Հիմնադրված էմարտի 5, 1535 թ.
ԲԾՄ34±1 մետր
Բնակչություն1 148 668 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ044
Փոստային դասիչ13001
Thumb
Տրուխիլիո (Պերու) (Պերու)
Փակել

1820 թվականի դեկտեմբերի 29-ին Տրուխիլիոյի պատմական կենտրոնում է հռչակվել անկախությունն Իսպանիայից, և երկու տարի անց Պերուի Հանրապետության Կոնգրեսը Տրուխիլիոյին շնորհել է «Հայրենիքին հավատարիմ, վաստակաշատ քաղաք» տիտղոսը[5]՝ հաշվի առնելով նրա դերը Պերուի անկախության համար մղված պայքարում։ Տրուխիլիոն համարվում է Պերուում ազատության, արդարադատության, դատական համակարգի հիմնադրման օրրանը։ Երկու անգամ դարձել է երկրի մայրաքաղաքը։ 1932 թվականին քաղաքը դարձել է հեղափոխական պայքարի կենտրոն։

Տրուխիլիոն հայտնի է նաև մի շարք այլ մականուն-պատվանուններով՝ «Հավերժական գարնան քաղաք»[6], «Պերուական ազգային պար «Մարիներա»-ի ոստան» «Պերուական «պասո» ցեղատեսակի ձիու օրրան»[7]։ Այստեղ անց են կացվում ազգային ու միջազգային մասշտաբների բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ փառատոներ, որոնցից հիշարժան են հակապես «Մարիներա» ազգային պարի, «Տրուխիլիոյի գարուն» և գրքի միջազգային փառատոները[8] which is one of the most important cultural events in the country.[9]: Քաղաքի հետ առնչություն են ունեցել նշանավոր մի շարք գրողներ[10], նրանց թվում՝ Սեսար Վալյեխոն, Վիկտոր Ռաուլ Այա դե լա Տոռեն... Այս ամենը նկատի առնելով՝ Տրուխիլիոն հռչակվել է «Պերուի մշակույթի մայրաքաղաք»[11][12]։

Քաղաքի մերձակայքում են գտնվում նախակոլումբոսյան ժամանակների հուշարձաններ պարունակող երկու կարևորագույն, խոշոր հնավայր՝ հին աշխարհի ամենամեծ կավաշեն քաղաք Չան Չանը, որը 1986 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում, և Արևի ու Լուսնի տաճարը՝ Պերուի ամենամեծ կավաշեն բուրգը[13]։ Բացի այդ, քաղաքի կենտրոնում պահպանվել են գաղութային շրջանի քաղաքացիական և պաշտամունքային բազմաթիվ կառույցներ։

2011 թվականից սկսած՝ քաղաքում առաջ է տարվում Trujillo: Sustainable City պիլոտային ծրագիրը, որը Inter-American Development Bank-ի ու IDB-ի նախաձեռնած Emerging and Sustainable Cities հարթակի բաղկացուցիչ մասն է հանդիսանում[14]։ 2012 թվականից IBM-ի ընտրությամբ Տրուխիլիոն մասնակցում է Smarter Cities Challenge նախագծին՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական ճանապարհով բարելավել հանրային փոխադրումներն ու անվտանգությունը[15][16]։

Քաղաքն ունի միջազգային օդանավակայան։

Ժողովրդագրություն

  • Բնակչության թվաքանակի փոփոխությունները
Ըստ INEI-ի 2014 թվականի տվյալների՝ Տրուխիլիոյի մետրոպոլիսային տարածքը Պերուում բնակչության թվաքանակով զբաղեցնում է երկրորդ տեղը. այստեղ ապրում է 935.147 մարդ (այդ ցուցանիշով զիջում է միայն երկրի մայրաքաղաք Լիմային
Մանրամասն տեղեկատվություն Տրուխիլիո քաղաքի և մետրոպոլիսային տարածքի բնակչության համեմատական աղյուսակ ...
Տրուխիլիո քաղաքի և մետրոպոլիսային տարածքի բնակչության համեմատական աղյուսակ
     Տրուխիլիո քաղաքի բնակչությունը

     Մետրոպոլիսային տարածքի բնակչությունը Աղբյուրներ՝
Population 1804, Census (Gil de Toboada),
Population 1812, Viceroyalty of Peru
Population 1876, Census of inhabitants of Peru 1876
Population 1940- 1993, PLANDEMETRU,
Population estimate 2014

Փակել

Կլիմա

Մանրամասն տեղեկատվություն Տրուխիլիո (FAP Կարլոս Մարտինես դե Պինիլիոսի անվան միջազգային օդանավակայան) 1961–1990, extremes 1943–presentի կլիմայական տվյալները, Ամիս ...
Տրուխիլիո (FAP Կարլոս Մարտինես դե Պինիլիոսի անվան միջազգային օդանավակայան) 1961–1990, extremes 1943–presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32.0
(89.6)
35.0
(95)
36.0
(96.8)
35.0
(95)
32.7
(90.9)
30.0
(86)
29.3
(84.7)
27.0
(80.6)
27.4
(81.3)
30.5
(86.9)
28.0
(82.4)
29.5
(85.1)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) 25.0
(77)
26.0
(78.8)
26.0
(78.8)
24.5
(76.1)
23.2
(73.8)
22.0
(71.6)
21.1
(70)
20.4
(68.7)
20.4
(68.7)
20.9
(69.6)
22.1
(71.8)
23.5
(74.3)
22.9
(73.2)
Միջին օրական °C (°F) 21.0
(69.8)
22.1
(71.8)
22.0
(71.6)
20.7
(69.3)
19.1
(66.4)
18.4
(65.1)
17.8
(64)
17.1
(62.8)
16.8
(62.2)
17.1
(62.8)
18.0
(64.4)
19.5
(67.1)
19.1
(66.4)
Միջին ցածր °C (°F) 16.9
(62.4)
17.8
(64)
18.0
(64.4)
16.8
(62.2)
15.7
(60.3)
15.0
(59)
14.4
(57.9)
14.1
(57.4)
14.0
(57.2)
14.1
(57.4)
14.6
(58.3)
14.7
(58.5)
15.5
(59.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 11.6
(52.9)
9.8
(49.6)
8.0
(46.4)
11.1
(52)
10.0
(50)
7.0
(44.6)
8.0
(46.4)
8.0
(46.4)
9.0
(48.2)
8.0
(46.4)
8.8
(47.8)
11.0
(51.8)
7.0
(44.6)
Տեղումներ մմ (դյույմ) 1.2
(0.047)
0.8
(0.031)
1.8
(0.071)
0.1
(0.004)
0.1
(0.004)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.008)
0.0
(0)
0.1
(0.004)
4.3
(0.169)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 1.3 0.6 0.9 0.6 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 0.4 3.9
 % խոնավություն 84 81 81 82 86 84 86 85 86 86 84 82 84
Աղբյուր #1: NOAA[17], Meteo Climat (record highs and lows)[18]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (mean temperatures 1949–1985, precipitation days 1970–1990 and humidity 1975–1985)[19]
Փակել

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Տրուխիլիոյի պատմական ժառանգությունից
Thumb
Պարիսպ Չան-Չանում
Պարիսպ Չան-Չանում  
Thumb
Արևի տաճարը
Thumb
Muelle de Huanchaco
Muelle de Huanchaco  
Thumb
Տեսարան Չան-Չանից
Տեսարան Չան-Չանից
 
Thumb
Լուսնի տաճարը
Լուսնի տաճարը
 
Thumb
Տիպական պատշգամբներ
Տրուխիլիոյի պատմական կենտրոնում
Տիպական պատշգամբներ
Տրուխիլիոյի պատմական կենտրոնում  
Thumb
Այա դե լա Տոռեի տուն-թանգարանը
Այա դե լա Տոռեի տուն-թանգարանը
 

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.