Օսեր

From Wikipedia, the free encyclopedia

Օսեր

Օսեր (օսերեն՝ Ирон адæм կամ Ирæттæ), Կովկասում ապրող ազգ, ապրում են մասամբ ճանաչված Հարավային Օսիայում և Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայում, ինչպես նաև Ռուսաստանի այլ վայրերում, Վրաստանում, Թուրքիայում և այլուր։ Խոսում են օսերեն, որը հնդեվրոպական լեզվախմբի իրանական խմբին է պատկանում։ Համարյա բոլոր օսերը երկլեզու են (օսերեն և ռուսերեն, օսերեն և վրացերեն, նաև օսերեն և թուրքերեն)։ Ընդհանուր քանակը մոտավորապես 700,000 հազար մարդ է[1]։ Իսկ նրանց նախնիներն էին ալանները։

Արագ փաստեր Օսեր, Ընդհանուր քանակ ...
Փակել
Thumb

Պատմություն

Ընդհանուր թիվը՝ 700 հազ․ է։ Ծագումնաբանորեն կապվում են ինչպես Հյուսիսային Կովկասի բնիկների, այնպես էլ եկվոր սկյութների (մ․ թ․ ա․ VIII – VII դդ․), սարմատների (մ․ թ․ ա․ IV – I դդ․) և հատկապես աչաններքւ (մ․ թ․ I դարից) հետ։ Բնիկներն ընդունել են եկվորների իրան, լեզուն Ա մշակույթի շատ գծեր։ XV–XVIII դդ․ կազմավորվել են իբրև միասնական ժողովուրդ։ Հս․ Օսեթիան Ռուսաստանին միացվել է 1774-ին, Հվ․ Օսեթիան՝ 1801-ին։ Օսերի մեծամասնությունը դավանում էր քրիստոնեություն, մնացածը՝ մահմեդականություն (XVII–XVIII դարերից), պահպանվել էին նաև հեթանոս հավատալիքներն ու դրանց հետ կապված ծեսերը։ Հարթավայրերում օսեր զբաղվել են հիմնականում հողագործությամբ, լեռներում անասնապահությամբ։ Կիրառական արվեստի առավել հին ձևերից են փայտի ու քարի փորագրությունը, մետաղների գեղարվեստական մշակությունը, ասեղնագործությունը և այլն։ Բանահյուսության մեջ առանձնանում է Նարայան էպոսը Սովետական իշխանական տարիներին Օսերի գյուղատնտեսությունը մեքենայացվեց և դարձավ բազմաճյուղ։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.