Remove ads
Դար From Wikipedia, the free encyclopedia
16–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 1501 թվականին և ավարտվել է 1600 թվականին։ 16-րդ դարը պատմաբանների կողմից համարվում է Արևմուտքի հզորացման սկիզբ։ 16-րդ դարի ընթացքում Իսպանիան և Պորտուգալիան ճանապարհորդեցին համաշխարհային օվկիանոսով և բացեցին բազմաթիվ ծովային առևտրային ճանապարհներ։ Նոր Աշխարհի մեծ մասը դարձան իսպանական և պորտուգալական գաղութներ, իսկ Պորտուգալիան դարձավ Ասիայի, Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի առևտուրի առաջադարը, Իսպանիան բացեց առևտրային ուղի Ատլանտյան օվկիանոսով` միացնելով Ամերիկան Ասիային։
II հազարամյակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
14-րդ դար — 15-րդ դար — 16-րդ դար — 17-րդ դար — 18-րդ դար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Այս գաղութատիրական ժամանակաշրջանում հիմնադրվեց Մերկանտիլիզմը, որպես տնտեսական մտքի առաջատար դպրոց, որտեղ տնտեսական համակարգը դիտվում էր որպես Անտոգոնիստական խաղ, որտեղ մեկ կողմը օգտվում էր մյուս կողմի վնասի հաշվին[1]։ Մերկանտիլիստական դոկտրինը դարձավ շատ միջեվրոպական պատերազմների պատճառ և խթան հանդիսացավ եվրոպական էքսպիանսոնիզմի և իմպերիալիզմի համար աշխարհով մեկ մինչև 19-րդ դարը կամ 20-րդ դարի սկիզբը։
Եվրոպայում Ռեֆորմացիայից հետո սկսվեց պապականության և Կաթոլիկ եկեղեցու թուլացումը։ Եվրոպայում սկվեցին համատարած կրոնական պատերազմները, որոնցից հիմնականն էր Երեսնամյա պատերազմը, որի ակունքները գալիս են դարի վերջից։ Իտալիայում Լուկա Պաչոլին հրատարակեց առաջին հաշվապահության աշխատությունը, իսկ Գալիլեո Գալիլեյը պատրաստեց առաջին ջերմաչափը։ Անգլիայում իտալացի Ալբերիկո Ջենտիլին գրեց առաջին գիրքը միջազգային իրավունքի մասին և բաժանեց աշխարհականություն կանոնային իրավունքից և կաթոլիկ տեսությունից։
Մերձավոր Արևելքում Օսմանյան կայսրությունը շարունակվեց ընդարձակվել, իսկ Սուլթանը իրեն հռչակեց Խալիֆ։ Իրանում և Իրաքում աճեց Շիա իսլամի տարածվածությունը` դառնալով Սուննի իսլամից հետո հիմնական հոսքը Իսլամական աշխարհում։
Չինաստանը տարհանեց ափամերձ հատվածները ճապոնական ծովահենության պատճառով։ Այդ ժամանակ ճապոնիայում տեղի էր ունենում քաղաքացիական պատերազմ, որը հայտնի է որպես Սենգոկու ժամանակաշրջան։ Ասիայի մյուս վայրերում Մեծ Մողոլների կայսր Աքբար Մեծը ընդարձակեց Մեծ Մողոլների կայսրությունը դեպի մայրցամաքի հարավ։
Նիկոլայ Կոպեռնիկոս հայնտաբերեց Արևակենտրոն համակարգը, որը մեծ քննադատությունների ալիք բարձրացրեց, իսկ Տիխո Բրահեը ժխտեց երկնոլորտների մասին տեսությունը աստղադիտակով արված պատկերների շնորհիվ։ Այս իրադարձությունները ուղղակիորեն կապված էին հնագույն մտածողներ Կլավդիոս Պտղոմեոսի և Արիստոտելի հետ և մեծ հեղափոխություն մտցրեց աստղագիտության և գիտության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.