From Wikipedia, the free encyclopedia
«Ռուսաց լեզվի բառարան» (ռուս.՝ «Словарь русского языка»), ռուսաց լեզվի մեկ հատորանոց նորմատիվ[1] բացատրական բառարան, ստեղծված է հայտնի խորհրդային լիզվաբաններ Սերգեյ Օժեգովի «Ռուսաց լեզվի բացատրական բառարանի» հիման վրա՝ Դմիտրի Ուշակովի խմբագրությամբ[2]։
АЖУ́Р, -а, м. 1. В бухгалтерии: такое ведение дел, при к-ром каждая операция регистрируется немедленно после её совершения (спец.) 2. Ажурная вышивка, строчка, вязка. Воротник с ажуром. ♦ В ажуре (разг.) — в полном порядке. Все дела в ажуре[1] .
Օժեգովի բառարան ռուս.՝ Словарь русского языка | |
---|---|
Հեղինակ | Սերգեյ Օժեգով |
Տեսակ | Բացատրական բառարան և dictionary of the Russian language? |
Ժանր | տեղեկատու |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակման տարեթիվ | 1949 |
Սերգեյ Օժեգովի բառարանի առաջին պարբերականը (եղել է Դմիտրի Ուշակովի Ռուսաց լեզվի բացատրական բառարանի հիմնական հեղինակներից մեկը) լույս է տեսել 1949 թվականին Մոսկվայում[3]։ Ս. Օժեգովի կենդանության ժամանակ լույս են տեսել բառարանի վեց հրատարակությունները, որոնցից երկրորդը (1952) և չորրորդը (1960 թվական[4])՝ ուղղված և լրացված[1] ։ Երրորդ նույն պարբերականը առաջին անգամ լույս է տեսել 1953 թվականին և նրա մեջ մտնում էր 51533 բառ, այդ թվում 18054 ածանցավոր բառեր։
1972 թվականին Նատալյա Շվեդովայի խմբագրությամբ առաջին անգամ լույս է տեսել իններորդ հրատարակությունը՝ ուղղված և լրացված։ Բառարանի 13-րդ (1981 թվական) և 16-րդ (1984 թվական) պարբերականները նաև պարունակել են ուղղումներ։ 21-րդ հրատարակությամբ, որի պատրաստման ժամանակ բառարանի կմախքը թարմացվել և համալրվել է Ն. Շվեդովայի կողմից, բառարանի ծավալը աճել է 57 000-ից մինչև 70 000 բառ։
1992 թվականին բառարանը առաջին անգամ հրապարակվել է երկու համահեղինակների անուններով՝ Ս․ Օժեգովի և Ն. Շվեդովայի։ Նորացված բառարանի չորրորդ հրատարակությունը թողարկվել է 1997 թվականին, նախորդ հավաքածուի հետ համեմատած այն համալրվել է ավելի քան 3000 տարբեր բնույթի բառերով[1] ։
Գոյություն ունեն Ս․ Օժեգովի կենդանության օրոք վերահրատարակված վերջին 4-րդ հեղինակային հրատարակությունները, որոնք ստեղծվել են 4 հատորանոց դարձած բառարանի էական փոփոխություններից հետո։ Այնպիսին է Լ. Սկվորցովի 24-րդ հրատարակությունը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.