Կամո (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Կամո (Շիրակի մարզ)map

Կամո (նախկին անվանումը՝ Հաջի Նազար), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրիից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1660 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1772 թվականին և կոչվել Հաջի Նազար, այնուհետև 1935 թվականի հունվարի 3-ին վերանվանվել է Կամո[3]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Կամո
Thumb
Երկիր Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Շիրակի մարզ[1]
Այլ անվանումներՀաջինազար
Մակերես24.2 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1545[2] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Thumb
Կամո (Շիրակի մարզ) (Հայաստան)
Փակել

Կլիման

Միջին տարեկան, ինչպես  նաև  ամենաբարձր  և  ամենացածր  ջերմաստիճանը  տատանվում է -25-ից+25C: Ամռանը լինում են ուժեղ քամիներ և հաճախակի երաշտներ։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կամոյի մշտական բնակչությունը կազմել է 1340, առկա բնակչությունը՝ 1234 մարդ[4]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասն այստեղ է եկել Մուշից 1770-ական թվականներին։ Կամոյի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 414 800[6] 1422 1290 1489 1334 1375 1283 1192[3] 1519 1340[4]
Փակել

Կամոյում բնակչության հիմնական զբաղմունքը հանդիսանում են դաշտավարությունը և անասնապահությունը։

Պատմամշակութային կառույցներ

Կամոյում է գտնվում 1878 թ.-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու փլատակները։ Գյուղից հարավ գտնվում է «Խոռոչավեր» (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ. - մ.թ. III դար) բնակատեղին, III դար համանուն դամբարանադաշտով և “Արե” գյուղատեղին (մ.թ.ա. IV դար - մ.թ. X դար)։

Համայնքում կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամոցիներին նվիրված հուշարձան կոթող։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.