Խորձոր (Սյունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Խորձոր (Սյունիքի մարզ)map

Խորձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորձոր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Խորձոր
Երկիր Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքԿապան (համայնք) | Կապան համայնք[1]
Այլ անվանումներԲայդաշ
ԲԾՄ750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն18[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխորձորեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Խորձոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Thumb
Խորձոր (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)
Փակել

Անուն

Գյուղի պաշտոնական անունը Խորձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Բայդաշ անունով։ Խորձոր է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։

Աշխարհագրություն

Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 5 կմ դեպի հյուսիս-արևելք՝ բարձր ձորալանջին, ծովի մակարդակից մոտ 750 մ բարձրության վրա։

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խորձորի մշտական բնակչությունը կազմել է 18, առկա բնակչությունը՝ 6[2]։ 20-րդ դարի առաջին կեսին եղել է ադրբեջանաբնակ[4]։ Ստորև ներկայացված է Խորձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1897 1926 1939 1959 2011 2022
Բնակիչ 87 27 42 60 18 5
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.