Շվանիձոր
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Շվանիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Բերդին Քար[3] (Բերդաքար) միջնադարյան ամրոցի ավերակները։ Բերդին Քարը մասամբ տեսանելի է գյուղի որոշ հատվածներից։
Գյուղ | |||
---|---|---|---|
Շվանիձոր | |||
![]() | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
Մակերես | 42,22 կմ² | ||
ԲԾՄ | 640 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 312[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շվանիձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286) | ||
| |||
Անուն
Գյուղի պաշտոնական անունը Շվանիձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Աստազուր անունով։ Շվանիձոր է վերանվանվել 1935 թվականին[4]։
Աշխարհագրություն
Գտնվում է Արաքս գետից մոտ 1 կմ հեռավորության վրա` ձախ ձորալանջերին, ծովի մակարդակից 600-700 մ բարձրության վրա։ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք։
Պատմություն
Շվանիձորը սահմանամերձ և միևնույն ժամանակ բարենպաստ գյուղ է, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում։ Այն ունի դարավոր և հարուստ պատմություն, և աչքի է ընկնում իր պատմամշակութային հուշարձաններով։
Պատմամշակութային հուշարձաններ
• 17-րդ դարի ուշագրավ ջրանցույցը Շվանիձորի ամենանշանակալից տեսարժան վայրերից է։ Բազալտից' կրաշաղախով կառուցված այս ինժեներական հրաշքը, որը նախատեսված է այգիները ոռոգելու համար՝ ջուրը սարի մի կողմից սարի մյուս կողմը անցկացնելով:Այն համարվում է միջնադարյան Հայաստանի նմանատիպ ինժեներական կառույցներից ամենաարժեքավորը։
• Գյուղի շրջակայքում պահպանվել են Բերդին Քար (և' բերդաքար) միջնադարյան ամրոցի ավերակները։ Բերդաքարը ունի ավելի քան 2164 մետր բարձրություն։ Մի հետաքրքիր պատմություն կա Բերդի քարի մասին։ Ասում են թե' վաղ շրջանում, երբ Պարսիկները պատերազմում էին Հայերի դեմ, Հայերը ապստամբելով բարձրացել են բերդաքար, սակայն մեկ տատիկ իր երեխայի հետ չեր հասցրել բարձրանալ սարւ, և նրան ստիպեցին'երեխայի մահու սպառնալիքով մատնել որտեղ է ջրի խողովակները, իսկ տատիկը խորհուրդ տվեց' ջորուն մեկ շաբաթ ջուր մի տվեք և հետո բաց թողեք։ Եվ ծարավ ջորին գնացել և գտել էր խողովակը։
• Շվանիձորում կարող ենք տեսնել ստորգետնյա ջրանցույցներ, (որոնք կոչվում են քհարիզներ Պարսկերենից) Ըստ բնակիչներին հասած տվյալների քհարիզները կառուցվել են 17-րդ դարում սակայն կա մեկ այլ կարծիք, որ դրանք կառուցվել են մեր թվարկությունից առաջ։ Հայաստանում քհարիզներ կան միայն' Շվանիձորում, Ալվանքում և Նռնաձորում։ Քհարիզների միջոցով ջուրը հոսում է ավազի վրայով և մաքրվելով շրջագայում է բնակիչների տներով ամբողջ տարվա ընթացքում։ Քհարիզը հողի տակ գտնվելուն մեկ տեղ ունի 150 մետր երկարություն և մինչև 13 մետր խորություն։ Քհարիզները մոտավորապես 3 տարին մեկ մաքրում են' մտնելով նրա մեջ։ Քհարիզի ջուրը քանի որ գետնանցումով է գալիս, ձմեռը տաք է' ամառը սառը։
• Շվանիձորի մեկ այլ ուշագրավ հուշարձան է Սուրբ Աստվածածնին նվիրված եռանավ բազիլիկ եկեղեցին, որը կառուցվել է 1879 թվականին գյուղի հենց սրտում: Այս վեհ եկեղեցին, իր պարզ ճարտարապետական ոճով, վկայում է տարածքի կրոնական և մշակութային ժառանգության մասին: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին ծառայում էր որպես զինամթերքի պահեստ, որն արտացոլում էր այն դժվարին ժամանակները, որոնք տարածաշրջանը կրել է իր ուսերին խորհրդային իշխանության ներքո։ Խորհրդային Միության փլուզումից հետո եկեղեցին աստիճանաբար վերականգնվեց իր սկզբնական նշանակությանը։ Այսօր այն ոչ միայն գյուղացիների համար հանդիսանում է կրոնական կենտրոն, այլև որպես հավատքի,ավանդույթի և ուժի խորհրդանիշ:
Շվանիձորի հին դպրոցը հիմնադրել է Ռաֆին, այդ մասին բազում հիշատակումներ կան նրա ստեղծագործություններում։ Դպրոցի առաջին ուսուցիչը եղել է Ռաֆու աշակերտը' Մաթևոս Շահյանը, և 2025 ին լրացավ դպրոցի 143 ամյակը։ Սակայն հիմա միայն շենքի ավերակներն են պահպանվել, բայց գյուղում կան երկհարկանի տներ իրենց հին ճարտարապետական նախագծերով, ամբարներով և թոնրատներով։
Գյուղի մասին
° Ավելի վաղ շրջանում Շվանիձորը հայտնի էր իր խաղողի մշակությամբ և գյուղացիները հաց էին վաստակում խաղողի վաճառքով։ Շվանիձորցիներն իրենց խաղողը հավաքում էին մեծ, և այն ոչ միայն ուտելու և վաճառելու նպատակով, այլև օգտագործում էին գինի արտադրելու համար, որը տեղի մշակույթի անբաժանելի մասն էր կազմում և հիմա էլ այդպես է։ Խաղողը լցնում են մի մեծ տարայի մեջ և հատուկ ռետինե սապոկներով տրորում այն, և մի ժամանակ դա մառաններում պահելուց հետո այն վերածվում է գինու։ Այնուամենայնիվ, մի քանի տասնամյակների ընթացքում գյուղում գյուղատնտեսության միտումները սկսեցին փոխվել: Մինչ խաղողը մնում էր գյուղացիների բերքի հիմնական բաղադրիչը, այլ մրգերի պահանջարկն աստիճանաբար աճեց՝ և ժամանակի ընթացքում գյուղացիները անցան նռան, թզի և կառալյոկի աճեցմանը, որոնք այժմ ավելի գերակշռում են տարածաշրջանում, չնայած նրան, որ գյուղում կան նաև խաղողաբուծությամբ, ծիրանաբուծությամբ, զբաղվող մարդիկ, բայց նրանք չեն գերակշռում։
° Ժամանակին գյուղի կողքով երկաթգիծ էր անցնում, իսկ այսօր այնտեղ գրունտային ճանապարհ է, որտեղով գյուղացիները գնում են իրենց այգիները աշխատելու։ Բացի այդ, թեև նախկինում գյուղն ուներ մշտական ջրամատակարարում, սակայն այժմ հուլիս և օգոստոս ամիսներին ջուրը անբավարար է, և գյուղացիները ամենօրյա օգտագործման համար ջուրը մեքենաներով են բերում այլ տարածքներից, որն էլ պատճառներից մեկը դարձավ, որ ժամանակի ընթացքում գյուղում փոփոխություններ եղան. Շվանիձորը, որտեղ ժամանակին ապրում էր շուրջ 1000 մարդ, այժմ ունի ընդամենը 280 բնակչություն, իսկ տեղի դպրոցում ընդամենը 20 աշակերտ կա: Իհարկե փորձեր արվում են գյուղի կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար, օրինակ' կառուցվել է ավտոբուսի կանգառ, իսկ գյուղի ոռոգման ջրավազանները վերանորոգվել են՝ այգիների ոռոգման համար։ Գյուղի ջրի հարցը այս պահին մնում է գյուղի հիմնախնդիրը։
° Խորհրդային տարիներին գյուղում գործում էր հանրաճանաչ ակումբ, որտեղ մարդիկ հավաքվում էին հասարակական միջոցառումների և ներկայացումների համար։ Ժամանակի ընթացքում շենքը քայքայվեց ու մնաց անմխիթար վիճակում՝ այլևս չծառայելով իր սկզբնական նպատակին։
° Վերջերս ակումբը վերանորոգվել է և այժմ կրկին օգտագործվում է միջոցառումների և կինոդիտումների նպատակով։ Այս վերածնունդը եղավ այն պատճառով, որ հայ ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը տեղեկացրեց որ ցանկանում է իր խմբի հետ համերգ ունենա գյուղացիների համար։ Նրա գալը պատճառ հանդիսացավ, որ գյուղացիները մաքրեն և որոշակի վերանորոգեն ակումբը։ Բացի այդ նրա հյուընկալելը շատ մարդկանց մոտ նպաստեց աշխարհընկալման էլ ավելի զարգացմամբ և մարդիկ սկսեցին հետաքրքրվել ռոկ ոճի երաժշտությամբ, որը նախկինում անհայտ էր գյուղացիներից շատերի համար։
Այժմ ակումբը վերականգնել է իր դերը որպես մշակութային կենտրոն՝ մարդկանց ևս մեկ անգամ միավորելով գեղարվեստական փորձառությունների համար:
° Մինչև Հայոց ցեղասպանությունը գյուղում հայերն ու թուրքերը ապրում էին կողք կողքի՝ կիսելով նույն նեղ փողոցներն և նոր թխված անուշաբույր լավաշների բույրը։ Կար մի տատիկ, ազգությամբ թուրք, ով բոլորին հայտնի էր իր ջերմ վերաբերմունքով, անկեղծ ժպիտով և բարի խոսքերով։ Նա իր կյանքից մի հատված անցկացրեց՝ օգնելով հարեւաններին' կլիներ Հայ թե թուրք իր համար էական չէր, նա հերթով նրանց տներ էր այցելում և իրենց տանը օգնում լավաշ թխեն՝ փափուկ, կլոր և համեղ։ Նա իր բարի խոսքով և օգնող ձեռքով դարձավ գյուղի սիրված կերպարը։
Չնայած նրա բարությանը, կար մի բան, որը նրան առանձնացնում էր. Իր ամբողջ կյանքի՝ 104 տարիների ընթացքում, նա երբեք իրեն թույլ չտվեց հայի տանը նախաճաշել։ Նա միշտ ժպտում էր, շնորհակալություն էր հայտնում տանտերերին հյուրընկալության համար, բայց քաղաքավարի կերպով մերժում էր նրանց տանը ճաշել։ Ոչ ոք չգիտեր, թե ինչու։ Բայց գյուղացիները չէին նեղանում և չցանկանալով նրան վիրավորել կասկածի տակ չէին դնում նրա ընտրությունը, փոխարենը, նրանք հիանում էին նրանով և փոխադարձ հարգանքով մոտենում։ Նա իր կյանքն ապրեց որպես կամուրջ՝ միացնելով երկու աշխարհներ՝ սովորեցնելով ուրիշներին, որ բարությունն ու հարգանքը ազգություն չեն ճանաչում: Սակայն ցեղասպանությունից հետո բոլոր ազգությամբ Թուրքերը վտարվեցին, իսկ հայերը մնացին և բնակվեցին գյուղում։
Բնակչություն
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շվանիձորի մշտական բնակչությունը կազմել է 312, առկա բնակչությունը՝ 300 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Շվանիձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.