Հողմիկ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Հողմիկmap

Հողմիկ (նախկին անվանումը՝ Իլլի Ղարաքիլիսա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևմուտք, Հողմաջուր գետի ափին։ Հողմիկ է վերանվանվել 1978 թվականին[2]

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Հողմիկ
Երկիր Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ամասիայի շրջան
Մակերես13.7 կմ²
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն526[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Thumb
Հողմիկ (Հայաստան)
Փակել

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հողմիկի մշտական բնակչությունը կազմել է 490, առկա բնակչությունը՝ 406 մարդ[3]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[2][4]։

Հողմիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 175 630[4] 762 462 736 324 417 425 379 509 490[3]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Հողմիկում են գտնվում 1897 թ. Սբ. Աստվածածին և “Ավերքի Սուրբ” եկեղեցիները։ Գյուղից հարավ-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 1-ին հզմ. - մ.թ. 1 հզմ. “Խնիկ” դամբարանադաշտը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.