Բնունիս

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Բնունիսmap

Բնունիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Բնունիս
Երկիր Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
Առաջին հիշատակում906
Մակերես17,16 կմ²
ԲԾՄ1820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն176[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբնունիսցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Բնունիս (Հայաստան)
Thumb
Բնունիս (Սյունիքի մարզ)
Փակել

Անուն

Բնակավայրը պատմական անունը Բնունիք է։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Պնունիս[3]։

Աշխարհագրություն

Գտնվում է Որոտանի աջակողմյան վտակ Սիսիան գետի օժանդակ Այրիգետի ձախ կողմում, բարձրությունը ծովի մակերևույթից` 1760-1860 մ։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 114 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է 8 կմ դեպի հարավ։

Պատմություն

Բնունիսը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի կազմի մեջ՝ որպես Բնունիք։ Բնունիքի մասին առաջին հիշատակումները վերագրվում են 906 թվականին, երբ սյունաց իշխան Սմբատը Տաթևի վանքի կառուցման ավարտի կապակցությամբ, այլ գյուղերի հետ այս գյուղը ևս նվիրում է վանքին։ Գյուղը վերաշինվել է 1866 թվականի Ախլաթյան և Նախիջևանի Լաքաթաղ գյուղերից տեղափոխված բնակիչների ձեռքով։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղը բավականին հարուստ է պատմական հուշարձաններով. հյուսիսարևմտյան ծայրի գերեզմանատանը պահպանվել է Օրբելյան իշխանի մահարձանը՝ կանգնեցված 1321 թվականին, պահպանվել է հուշարձան նվիրված Մանկիկ Իշխանին։ Շրջակայքում կան նաև մի քանի գյուղատեղիներ և գերեզմանոցներ։

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Բնունիսի մշտական բնակչությունը կազմել է 176, առկա բնակչությունը՝ 147 մարդ[2]։ Գյուղի բնակիչները մշտապես եղել են հայեր[4]։ Ստորև ներկայացված է Բնունիս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 199 334 556 419 288 160 138 174[6] 163[7] 176[2]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։

Հայտնի մարդիկ

  • Ա. Մանուկյան - ԽՍՀՄ հերոս
  • Ա. Մ. Պողոսյան - պատմական գիտությունների դոկտոր

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.