Բաղրամյան (Էջմիածնի շրջան)

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Բաղրամյան (Էջմիածնի շրջան)map

Բաղրամյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Բաղրամյան
Երկիր Հայաստան
ՄարզԱրմավիրի
ԳյուղՓարաքար (համայնք) | Փարաքար համայնք[1]
Հիմնադրված է1947 թ.
Մակերես10.7 կմ²
ԲԾՄ950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2838[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբաղրամյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[3]
Փոստային ինդեքս1123[4]
Thumb
Բաղրամյան (Էջմիածնի շրջան) (Հայաստան)
Փակել

Անուն

Հիմնադրվել է 1947 թվականին որպես ավան և իր անվանումը ստացել է ի պատիվ մարշալ Հովհաննես Բաղրամյանի։

Աշխարհագրություն

Բաղրամյան գյուղը Վաղարշապատ քաղաքից հեռու է 5 կմ, մարզկենտրոն Արմավիր քաղաքից՝ 38 կմ, հայ-թուրքական շփման գծից՝ 9 կմ։

Տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 945 մ բարձրության վրա։

Կլիմա

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի հարակից գյուղերից և Հայաստանի այլ շրջաններից։ Ըստ ՀՀ 2011 թվականի հանրաքվեի արդյունքների՝ Բաղրամյանի մշտական բնակչությունը կազմել է 2838 մարդ (1379 տղամարդ և 1459 կին), առկա բնակչությունը՝ 2804 մարդ (1361 տղամարդ և 1443 կին)։

Բաղրամյանի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 1831 2233 2629 2675 2838[2]
Փակել

Տնտեսություն

Գյուղն ունի 668 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (340 հա), պտղատու (16 հա) և խաղողի այգիները (80 հա)։ Պետական հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, խաղողի այգիներ՝ կազմելով համապատասխանաբար 155 և 3 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, մշակում են նաև բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Հարուստ է տուֆի պաշարներով, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.