Գետազատ
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գետազատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Ազատ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 930 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 12 կմ հյուսիս։
Remove ads
Remove ads
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետազատի մշտական բնակչությունը կազմել է 1882, առկա բնակչությունը՝ 1833 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են 1828-1829 թթ. Խոյի և Սալմաստի գյուղերից[3]։ Գետազատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Remove ads
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբյ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
Գյուղից 1 կմ հյուսիս գտնվում է Տիկնունի ամրոց (Թագավորի պալատ) բնակատեղին (4-17դդ.)։ Գյուղի կենտրոնում է գտնվում սբ. Աստվածածին եկեղեցին (1841 թ.), իսկ արևելյան մասում՝ սբ. Սարգիս եկեղեցին։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads