Ազատավան

գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Ազատավան

Ազատավան (նախկին անվանումը՝ Իմանշալու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։ Ազատավան է վերանվանվել 1945 թ. օգոստոսի 20-ին[1]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Ազատավան
Thumb
Երկիր Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ
ԳյուղապետՍարգիս Խաչատրյան
Մակերես5,5 կմ²
ԲԾՄ834 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2 895 մարդ (2017)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
Thumb
Ազատավան (Հայաստան)
Thumb
Ազատավան (Արարատի մարզ)
Փակել

Աշխարհագրություն

Գտնվում է Արարատյան դաշտում, Հայաստանի հարավարևմտյան, Արարատի մարզի հյուսիսարևմտյան մասում, Արտաշատ քաղաքից դեպի հյուսիս 4 կիլոմետր հեռավորության վրա, մայրաքաղաք Երևանից՝ դեպի հարավ 22 կիլոմետր։ Գտնվում է Մ 2 ավտոմայրուղու կողքին, գյուղի միջով է անցնում Հ 8 ճանապարհը, որը միմյանց է կապում Արարատյան դաշտի գյուղերը Երևան քաղաքի հետ։ Ծովի մակարդակից 830 մետր բարձրության վրա է, Բուրաստան և Բաղրամյան գյուղերի հետ միասին Ազատ գետի աջ կողմում։ Երկարությունն արևելքից արևմուտք 1000 մետր է, հյուսիսից հարավ՝ 1600 մետր՝ զբաղեցնելով 120 հեկտար տարածք։

Նախկինում ունեցել է Բզովան, Ղըռբզովանդ, Չիդամլու անվանումները[2]։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ազատավանի մշտական բնակչությունը կազմել է 2713, առկա բնակչությունը՝ 2644 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Սալմաստի գյուղերից՝ 1828-1829 թվականներին[1]։

Ազատավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5]՝

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1897 1257 մարդ [6]
1926 989 մարդ [6]
1970 2549 մարդ
1989 2672 մարդ [7]
2001 3117 մարդ [8]
2004 2923 մարդ [8]
2011 2713 մարդ [9]
2017 2895 մարդ
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և խաղողագործությամբ։

Տես նաև

Հայտնի անձինք

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.