Բանդիվան
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Բանդիվան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 14 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում՝ ձորից մոտ 1 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Բանդիվան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Մակերես | 10.8 կմ² | |
ԲԾՄ | 1940 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 273[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բանդիվանի մշտական բնակչությունը կազմել է 259, առկա բնակչությունը՝ 260 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829 թվականին գաղթել են Կարսի Տեկոր գյուղից[3]։
Բանդիվանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։
Բանդիվանի շրջակայքում են գտնվում «Ներքին Բանդիվան» գյուղատեղին (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) իր համանուն դամբարանադաշտով և պատմական «Թագավորական» կամուրջը։ Գյուղի տարածքում կան ամրոցներ և հնագույն բերդերի ավերակներ։ Գյուղն ունի 1909 թ.-ին կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.