Արբաթ
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Արբաթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Արբաթ | ||
Երկիր | Հայաստան | |
Համայնք | Արարատի մարզ | |
Գյուղապետ | Արայիկ Պետրոսյան | |
Հիմնադրված է | 1830[1] թ. | |
Այլ անվանումներ | Արբադ, Արպատ | |
Մակերես | 3,04 կմ² | |
ԲԾՄ | 850 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2058[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, եզդիներ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արբաթցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +374 (232) | |
| ||
Գյուղի մակերեսը՝ 304 կմ2 է, բնակչությունը՝ 1801։ Նախկինում ունեցել է նաև Արբադ, Արպատ անվանումները։ Գյուղն ունի դպրոց, հիվանդանոց, գրադարան։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -9-ից -10 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 46 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արբաթի մշտական բնակչությունը կազմել է 2058, առկա բնակչությունը՝ 1946 մարդ[2]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ[3]։ Ներկայիս հայ բնակիչների նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Պարսկահայաստանի Մակու և Սալմաստ գավառներից։
Արբաթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Ըստ 2005 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1538 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 14%։ Գյուղն ունի 493 տնտեսություն։ Ազգային կազմը միատարր չէ, այստեղ ապրում են նաև եզդիներ։
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 250 հա։ Վարելահողերը զբաղեցնում են վերջիններիս մոտ 90%։ Կան նաև խաղողի և պտղատու այգիներ՝ 1,5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.